ԱՌԱՋԱՊԱՀ

ԱՌԱՋԱՊԱՀ
(ի, աց կամ ից.) NBH 1-0287 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 10c ա.գ. ԱՌԱՋԱՊԱՀ որ եւ ՅԱՌԱՋԱՊԱՀ. προφύλαξ, ὐπασπεστής, πρωρεύς, πρότερος prior, excubitor եւն. Պահօղ զառաջս բանակին. յառաջամարտիկ. ... *Առաջապահք երթիցուք որդւոցն իսրայէլիʼʼ. յն. առաջինք. Թուոց. ՟Լ՟Բ. 17: *Առաջապահօք, վերջնապահօք. Եղիշ. ՟Գ: Արշ. ՟Ի՟Ը: *Ոչ առաջապահս կամ վերջապահս. Ոսկ. մ. ՟Ա. 6: *Սեպուհն մամիկոնէից առաջապահ էր այն օր. Փարպ.: *Կտրեալ զռազմ առաջապահիցն՝ էանց ʼի գլուխ բլրին. Մամիկ.: *Սկիւթացիս, որովք յառաջապահաց պէտս վարեցաւ. Պտմ. աղեքս.: Որպէս եւ Պահապան բանակի, ամրոցի, նաւու. եւ Գիշերապահ զօր. եւ Յառաջընթացն յո՛ր եւ է կարգի. *Առաջապահքն առաջի վահանափակ սպային՝ յայսկոյս յայնկոյս երթային գային. Յհ. կթ.: *Կացուցէ՛ք պահապանս, զարթուցէ՛ք զառաջապահս. Երեմ. ՟Ծ՟Ա. 12: *Փութասցին ʼի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց. Նաւում. ՟Բ. 5: *(Ի նաւի) առաջապահք, եւ ուղղիչք. Ոսկ. մ. ՟Բ. 24: *Առաջապահք նաւաց յափն ծովու կացցեն. Եզեկ. ՟Ի՟Է. 29: *Տեսիլ ահաւոր մարդոյ առաջապահ յառաջեալ. Ագաթ.: *Տե՛ս, փոխանակ սպասաւորաց որպիսի՛ առաջապահք երթան. Ոսկ. ես.: *Առաջապահ անցանէր առաջի թագաւորին պապայ. Բուզ. ՟Ե. 1:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Смотреть что такое "ԱՌԱՋԱՊԱՀ" в других словарях:

  • ԱՌԱՋԱՊԱՀԵՍՏ — ( ) NBH 1 0288 Chronological Sequence: 6c, 10c ԱՌԱՋԱՊԱՀԵՍՏ Նոյն ընդ վ. (=ԱՌԱՋԱՊԱՀ) Տե՛ս եւ ՅԱՌԱՋԱՊԱՀԵՍՏ. *Առաջապահեստ ճանապարհորդութեանն արարեալ (այսինքն եղեալ) մերշապուհ, վահան, եւ այլն. Արծր. ՟Ա. 15: *(Խաչն) քրիստոսասէր զօրաց առաջապահեստ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՌԱՋՆԱՊԱՀ — ( ) NBH 1 0290 Chronological Sequence: 8c Տ. ԱՌԱՋԱՊԱՀ. *Նա ինքն է առաջնապահ եւ վերջնապահ. Եփր. ծն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅԱՌԱՋԱՊԱՀ — (ի, աց.) NBH 2 0335 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c ա. ՅԱՌԱՋԱՊԱՀ ՅԱՌԱՋԱՊԱՀԵՍՏ. προφύλαξ excubitor, custos παρατήρων observans. Նախապահօղ. զգուշութեամբ պահօղ. պահապան. գիշերապահ. դէտ. պահանորդ. պարեկապան. եւ Դաւադիր. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՀԱՆՈՐԴ — (ի, աց.) NBH 2 0586 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c գ. προφύλαξ excubitor, praesidiarius φρούρος custos. Պահապան. պահպանօղ. պահակ. առաջապահ. պարեկապան. *Կացուցաք պահանորդս ʼի վերայ մեր ʼի տուէ եւ ʼի գիշերի առ ʼի յերեսաց …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՐԵԿԱՊԱՆ — (ի, աց.) NBH 2 0632 Chronological Sequence: Early classical գ. προφύλαξ excubitor. որ եւ ՊԱՐՍԿԱՊԱՆ. (որպէս թէ Պայեկապան.) Պահնորդ, պահապան, առաջապահ. ... *Պարեկապանս հանին, շուրջ զիւրեամբք փակեցին. ՟Ա. Մակ. ՟Ծ՟Բ. 27 …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»