- ԱՂԱՉԵՄ
- (եցի.) NBH 1-0034 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 12c ն.չ. Աղերսել. պաղատիլ. մաղթել. աղօթել. աղաչանս մատուցանել. ... δέομαι, ἰκετεύω, παρακαλέω, ἁξιόω, εὕχομαι rogo, peto, deprecor, oro *Արհամարհեցաք, յորժամ աղաչէրն զմեզ: Աղաչեցի զՏէր Աստուած: Աղաչեցէ՛ք առ Տէր Աստուած ձեր: Զերեսս Տեառն չէր աղաչեալ: Աղաչեա՛ զերեսս Տեառն Աստուծոյ քո: Աղաչեաց այրն Աստուծոյ առաջի Տեառն: Ժողովրդովքն հանդերձ աղաչէին զԱստուած: Աղաչեմ զձեզ՝ յիշել ձեզ զերախտիսն: Աղաչեսցէ զքեզ եղբայր քո: Աղաչեաց զերեսս արքային Մովաբայ: Անկեալ աղաչէիք զկուռսն ձեր: Աղաչէ, եւ ոչ ամաչէ: Վասն կենաց զմեռեալն աղաչէ: Մո՛ւտ, եւ աղաչեա՛ զարքայ: Մի՛ աղաչեր վասն դոցա: Աղաչել սկսան նոքա զնա, զի դաշինս արասցէ: Աղաչէին ձեռն տալ նոցա: Յաղաչել քում առ նա՝ լուիցէ քեզ: Յաղաչել իւրում առ Տէր՝ ընդունելի եղիցի նմա: Աղաչել ʼի խաղաղութիւն, եւ այլն: *Աղաչելն քան զխնդրելն առաւել ունի զկամացն բաղձանս: Աղաչեսցո՛ւք ասէ. այս ինքն ʼի սրտէ պաղատեսցուք. Խոսր.: *Զայս միայն աղաչեսցուք զԱստուած, զի համբերել կարասցուք. Եղիշ.: *Զայս աղաչէին նոքա զսուրբն. ՃՃ.: *Զհանգուցչին զերեսս աղաչեմ: Զորոյ զկերպարանս եւ զյիշատակս անուանցն աղաչել՝ Աստուած իսկ վարդապետեաց: Առ Ահարոն ոչ գոյր աղաչել: Աղաչեաց Մովսէս առաջի Տեառն Աստուծոյ. Նար.: *Միայնոյ քեզ մարդասիրի աղաչեմ. Շար.: *Աղաչէին ինձ գնալ. Յհ. կթ.: *Աղաչեալ զԳրիգորիոս. Ագաթ.: *Սրբովք աղաչեցեալ զԱստուած՝ օգնականութիւն գտանէր. Եզնիկ.: Կր. գուն ուրեք. *Ոմն աղաչէ, եւ ոմն աղաչի. Մամբր.: *Ոչ նա ինչ աղաչեցաւ եւ արար, այլ ինքն յանձնէ կարգեաց զամենայն: Աղաչին եւ աղերսին, եւ զերախտիսն սիրելեացն ոչ յիշեն. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հերոդ.: *Աղաչեցեալ ʼի նախարարացն՝ ոչ առնոյր յանձն. Յհ. կթ.: *Յաղաչեցելոյն զնոյն կատարելն. Լմբ. սղ.: *Անխաբելի կամօք աղաչեալ (Աստուած) ʼի մէնջ. Նար. ՟Գ: Իսկ Խոսր. *Զսոյն եւ ʼի Պօղոսէ աղաչիմք՝ գթութեամբն Աստուծոյ պաղատեալʼʼ. ոճ է յն. այս ինքն զսոյն աղաչէ մեզ Պօղոս, կամ վասն սորին աղաչէ զմեզ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.