- ՓԱՐԵԼԻ
- (լւոյ, լեաց.) NBH 2-0936 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 9c, 12c ա. Այն՝ զորով լինի փարիլ. գրկելի. սիրելի. տենչալի. խանդաղատելի. *Բժշկութեան արուեստ փարելի, եւ ո՛չ փախչելի ամենեցուն լիցի. Պիտ.: *Փարելի եւ սիրելի թագաւորին: Որ փարելին էր քրիստոսական հօտին. Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՃՃ.: *Անմեղք, որ առանց նենգութեան են, եւ ամենեցուն փարելի. Սարգ. ՟ա. յհ. ՟Է: ՓԱՐԵԼԻ. Խանդաղատական, աղերսական. սրտառուչ. գորովական. *Աղօթք աղերսալիք, եւ պաղատանք փարելիք. Ագաթ.: եւ Խոր. հռիփս.: *Առ քեզ են բանք իմ փարելի, ո՛վ դու քաղաք յոյժ պանծալի. Շ. եդես.: *Փարելի բարբառ ընդ իմ էլի էլի առ հայր գոչէր. Շար.: գ. ՓԱՐԵԼԻ. գ. περίψημα peripsema. Ջնջան, որ փարի զսրբելի ենթակայիւ. կամ որպէս փարատիչ աղտոյ. սրբիչ. մաքրիչ. (յն. բէրի՛փսիմա. պարասրբիչ. շուրջ մաքրիչ. որ այլուր թարգմանի ʼի մեզ, տարագիր կամ կամ անարգեալ. եւ փոխանակ. ) *Իբրեւ առակ նշաւակի եղեաք ամենայն աշխարհի, ամենեցուն փարելի լինել մինչեւ ցայժմ. ՟Ա. Կոր. ՟Դ. 1: ՓԱՐԵԼԻ ԱՍԵՄ, կամ ԱՌՆԵՄ. որպէս յն. փարագալօ՛. παρακαλῶ obsecro. Աղաչել փարելով. աղերսել խանդաղատելով. արգահատել. *Մի՛, աղաչեմ, եւ փարելի ասեմ, մի՛ վայրապար խաբեսցուք զանձինս: Այլ աղաչեմ, եւ փարելի ասեմ: Զքեզ փարելի առնեմք՝ արգահատօղ լինել, եւ մի՛ սաստիկ առ յանցաւորսն երեւել. Ոսկ. եփես. ՟Դ. եւ Ոսկ. մ. ՟Ա. 11: ՟Բ. 14: *Առ ʼի հաճել զմիտս յովսափատու, գէն քո՝ ասէ, փարելի քո. Եփր. թագ. (ʼի շնորհս նորա լսեմ աղաչանաց քոց):
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.