- ԱՍՏՈՒԱԾՈՒՆԱԿ
- (ի, աց.) NBH 1-0332 Chronological Sequence: Unknown date, 10c, 12c ա. Ունօղ զԱստուած յինքեան. աստուածընկալ. աստուածակիր. θεούδοχος , եւ այլն. *Աստուածունակ խաչ, կամ քառադրութիւն (խաչ). Շ. բարձր.: Նար. խչ.: *Աստուածունակ քաւարան, կամ յարկ. Անան. եկեղ.: *Աստուածունակ մարմին (կուսի): Այս տապան աստուածունակ (սուրբ կոյս). Ճ. ՟Ժ.: Աստուածունակ. իբր Աստուածանման. աստուածային. աստուածապարգեւ. աստոածահաճոյ. սուրբ. *Ի չքնաղ նկարակերպութենէ աստուածունակ դիմացն. Ճ. ՟Ա.: *Հաղորդեսցուք աստուածունակ եկաւորութեան. Մամբը: *Աստուածունակ շնորհիւ առլցեալ. Անան. եկեղ.: *Զաստուածունակ կամիս անխոտորնակս զհայցողին հրատարակեցին. Նար. խչ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.