ԱՐԵՒ

ԱՐԵՒ
(արեւու, յարեւէ.) NBH 1-0352 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 14c գ. ἤλιος sol Նոյն ընդ Արեգ, այսինքն Արեգակն. որ եւ կոչի Արեւու ակն. եւ Լոյսն կամ շողն արեգական, իբր Երեւեցուցիչ ամենայնի: *Ոչ արեւ, եւ ոչ աստեղք երեւէին: Արեւն ʼի մուտս լինէր: Մօտ ընդ մուտս արեւուն: Իբրեւ արեւն ջեռնոյր, հալէր: Անկաւ արեւն զգլխովն յոնանու: Եւ ոչ խորշտակահար լիցին յարեւու. եւ այլն: *Ականն արեւու: Արեւ արուսեկին. Նար. յիշ. եւ Նար. տղ.: *Արեգակն զծայրս արեւու յինքն ժողովելով. Լաստ. ՟Թ: *Ի հեշտ արեւս արեգականն. Բուզ. ՟Դ 13: *Յիսուս Քրիստոս իմանալի արեգակն՝ ընդ հօր, եւ ընդ հոդւոյն՝ որ արեւ է նորա. (զի է) հոգին լոյս երեսաց որդւոյն. Վրդն. սղ. ՟Հ՟Ա: *Քրիստափայլ արեւով (կամ արեւաւ). Սիսիան.: *Ո՛ւր եւ հասանէ ʼի ճառագայթից անտի արեգականն, արեւ կոչի նա. եւ արեգակն գլխովին յերկինս է. Մծբ. ՟Զ: *Լուսին ʼի գիշերի լուստտու լինի, բայց յարեւու անդ ընկղմի նա. Եփր. ծն.: (Յայլ լեզուս եթէ կամիցին զանազանել յարեգակնէ զարեւն, հարկին ասել, լոյս արեգական:) ԱՐԵՒ. նմանութեամբ, Կեանք, կամ կենդանութիւն. տեսութիւն լուսոյ ʼի կենցաղումս. *Երդուեալ յարեւն փարաւոնի. Ծն. ՟Խ՟Բ 15: *Երդնու յարեւն արտաշէզի եւ տիգրանայ. Խոր. ՟Բ 18: *Լոկ կենդանական շնչովքս զդանդաղանացս իմս կրեմ արեւ. Պիտ.: *Յիւրաքանիւր կենաց յարեւէ աստի օտարանալ. Ոսկ. յհ. ՟Ա 1: *Շնորհել զարեւն իւր՝ պարգեւ արարեալ: Ոչ են արժանի զարեւ կրելոյ. Բուզ. ՟Ե 38: ՅԱՐԵՒԷ ԱՐԿԱՆԵԼ, կամ ԱՆԿԱՆԻԼ. Բառնալ կամ բառնիլ ʼի կենաց. *Եւ թէ ընդդէմ դառնայցէ, յարեւէ արկանիցեն. Եզնիկ.: *Պղատովն վաճառակուր եւս եղեւ ... եւ ողորմելի եւ եղկելի յարեւէն եւս անկանէր. Ոսկ. մ. ՟Բ 8. յն. ելոյծ զկեանս: Զնոյն երկրորդէ եւ Սարգ. յկ. ՟Թ. *Յարեւէն եւս անկաւʼʼ, այլ փոփոխութեամբ կարգի բանիցն: ԶԱՐԵՒ ՀԱՏԱՆԵԼ. Բառնալ զկեանս. *Զքաղցր արեւդ յաչացդ հատանէի. ՟Գ. Մակ. ՟Ե 18. ʼի կելոյ վերջացեալ լինէիր: *Փոխանակ կեանս առնելոյ՝ զարեւ հատէք, ասէ. Եղիշ. ՟Ը: ԱՐԱՒ ՏԱԼ. Ծագել զարեւ կամ արեւու. *Որ տաս պարգեւես արեւ քաղցրութեան. Նար. ՟Հ՟Դ: *Յորժամ անձրեւ լեալ իցէ, եւ արեւ տայցէ. Եզնիկ.: մ. ՅԱՐԵՒՈՒ, կամ ՅԱՐԵՒԻ. մ. իբր Մինչդեռ լոյս է. լուսով. ... *Զի՞ է՝ զի յարեւու (կամ յարեւի) եկիք այսօր. Եւ. ՟Բ 18. յն. փութացայք: *Փրկել ʼի հովուացն զդստերսն ռագուէլի, եւ յարեւի ածել ... Գան յարեւի. Արշ. ՟Ժ՟Ը: ԱՐԵՒ ՏԵՂԻ. (առաւել ռմկ.) իբր Արեգունի կամ արեւուտ տեղի. *Որպէս տանջի արեւ՛ տեղի, եւ արեւն ոչ տագնապի. կոփի երկաթ հրացեալ, եւ ոչ տանջի հուր. Ոսկիփոր.: ԱՐԵՒԿԱՅ կամ ԱՐԵՒ ԿԱՅ. Ուր կայ լոյս արեւու. *Ոչ հանապազ հանէ (արտաքս մրջիւնն զհատսն), այլ յորժամ գիտէ թէ արեւկայ եւ պարզ իցեն, եւ ոչ անձրեւ. Վեցօր. ՟Թ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ԱՐԵՒ" в других словарях:

  • ԱՆԿԱՆԻՄ — (կայ, կի՛ր.) NBH 1 0169 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c ձ. ԱՆԿԱՆԻՄ գրի եւ ԱՆԳԱՆԻՄ, գայ, գի՛ր. πίπτω , ἁποπίπτω, ἑμπίπτω եւն. cado, excido, incido եւն. Վայրաբերիլ սաստկութեամբ, իբր կր.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Арев — У этого термина существуют и другие значения, см. Арев (значения). Арев (Арегак) (Արեւ (Արեգակ)) Арев на льве. Арутюнян Г.А. 22.11.2009 Иногда выглядит как колесо, излучающее свет, иногда как юноша Мифология …   Википедия

  • ԱՆԱՐԵՒ — ( ) NBH 1 0115 Chronological Sequence: 10c ա. Ուր չկայցէ արեւ. անլոյս. խաւարին. արեւ չունեցօղ, մո՛ւթ. *Անարեւ միգով յամենայն մասանց պարփակեալ: Յոյժ անարեւ եւ անվերարկու ʼի տարտարոսի. Նար. ԻԳ. ԻԶ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐԵՒԻԿ — ( ) NBH 1 0353 Chronological Sequence: 8c, 14c գ. Անուշակ արեւ. սիրուն արեւ, արեւուկ. ... *Զարեգակն աղաչել կամեցեալ՝ ասեն, արեւիկ լուսիկ. Յհ. իմ. պաւլ.: *Մանիքեցիք երդնուն յարեգակն, եւ ասեն, լուսիկ՝ արեւիկ քաղցրիկ, լի ես տիզերօք. Ոսկիփոր …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊՆԴԱԿԱԶՄ — ( ) NBH 2 0657 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 9c, 10c, 11c, 12c ա. ἱσχυρός fortis εὕζωνος succinctus συνέχων continens. Որոյ պինդ է կազմուածն. քաջ. քաջագոտի. տոկուն. հզօր. կտրիճ. ... *Զիա՞րդ կարասցուք մեք սակաւաձեռն՝… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Traditional Armenian orthography — (also known as classical orthography and Mashdotsian orthography) is the orthography developed during the early 19th century for the two modern dialects of the Armenian language Eastern Armenian and Western Armenian. It is used primarily by the… …   Wikipedia

  • Arev (daily) — Arev (Արեւ in Armenian) is an Armenian language daily published in Egypt.It was established in 1915 with the first issue published on May 11, 1915. The newspaper also publishes Arev Monthly, an Arabic monthly covering Armenian subjects, and… …   Wikipedia

  • Армянская мифология — Традиционные религии Ключевые понятия Бог · Богиня мать …   Википедия

  • Арев (значения) — Арев (арм. Արեւ): Арев  в армянской мифологии персонификация Солнца Аревик  армянское женское имя. Буквально означает «Солнышко» …   Википедия

  • Древнеармянская мифология — Традиционные религии Ключевые понятия Бог  · Богиня мать  · Божество …   Википедия


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»