ԱՒԵՏԱՐԱՆԵՄ

ԱՒԵՏԱՐԱՆԵՄ
(եցի.) NBH 1-0395 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c ն. εὑαγγελίζω, -ζομαι, εὑαγγέλλω evangelium praedico, laeta nuncio, annuncio Քարոզել զաւետարանն Քրիստոսի, կամ զվարդապետութիւն աւետարանին. *Ոչ առաքեաց զիս Քրիստոս մկրտել, այլ աւետարանել. ՟Ա. Կոր. ՟Ա. 17: ՟Բ. 16: Գաղ. ՟Ա. 8. 9: *Շրջէին աւետարանէին զբանն. Գծ. ՟Ը. 4. եւ այլն: Հելլենաբանութեամբ ասի. *Եւ զայ քաղաքսն աւետարանէր. Կոչ. ՟Ժ՟Ե: *Աւետարանեցաւ, ուստի փառատրեցաւ. Նար. կուս.: Այլ առաւել՝ Աւետել. աւետաւորել. պատմել զաւետաւոր լուր. տալ զաւետիս ʼի փրկութիւն հոգւոց. *Բարութիւնս աւետարանես: Աւետարանեմ ձեզ ուրախութիւն մեծ: Եւ այս են աւետիքն, զոր աւետարանեաց նա մեզ, զկեանսն յաւիտենականս: Աւետարանել աղքատաց առաքեաց զիս: Աղքատք աւետարանին: Աւետարանեցէք օր ըստ օրէ զփրկութիւն նորա. եւ այլն: *Հանդերձեալ էր (յետ զաքարիայի) մարիամ եւս աւետարանիլ: Աւետարանեցաւ մարիամու. Եփր. համաբ.: *Ի գաւթայ աւետարանեցի՛ր, եւ ոչ երկիցես յերկիւղէ. Ածաբ. մկրտ.: *Աւետարանեաց մարգարէական բարբառովք վասն կենսաբեր գալստեան որդւոյն Աստուծոյ. Ագաթ.: *Անունդ իսկ մեծիդ զգթութիւն եւ զընտանութիւն աւետարանէ: Ի մէջ դառնութեանս մահու՝ կեանս անտարակոյսս աւետարանեն: Աւետարանեա՛ բանիւդ օրհնութեան զկենդանութիւն իմ մահացելոյս. Նար. ՟Ժ՟Գ. ՟Լ՟Գ. ՟Խ՟Ը: Կամ Հռչակել. յայտնի առնել. քարոզել. *Եւ անդ աւետարանեալ ʼի վերայ զնուիրական աղօթսն, եւ եդեալ ʼի գլուխ զթագ թագաւորութեան. Յհ. կթ.: *Զտուողին զօրութիւն՝ ամենահնար աւետարանէ: Ճայթմամբ իմն աստոածայնով աւետարանէ. Նար. ՟Ժ՟Ա. ՟Ղ՟Բ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Смотреть что такое "ԱՒԵՏԱՐԱՆԵՄ" в других словарях:

  • ԱՍՏՈՒԱԾԱԶԳԵՍՏ — (ի, ից կամ աց.) NBH 1 0323 Chronological Sequence: 5c, 6c, 9c, 11c, 12c θεόφορος, ἕνθεος deifer, divinus, divus Նոյն ընդ վ. (=ԱՍՏՈՒԱԾԱԶԳԵԱՑ) ըստ ՟Ա նշ. այսինք Զաստուած կրօղ յինքեան. աստուածարեալ. աստուածազան. լցեալ հոգւով աստուծոյ: *Որ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»