ԲՂԽՈՒՄՆ

ԲՂԽՈՒՄՆ
(խման.) NBH 1-493 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 10c, 12c, 13c, 14c գ. ԲՂԽՈՒՄՆ որ եւ ԲԽՈՒՄՆ. Բղխելն ներգործաբար, եւ մանաւանդ չէզօքաբար, կամ կրաւորաբար (ըստ ամենայն առման). *Նապաստակ երկնչի եւ ʼի բխմանէ վիժից աղբերց: Զիմասնութեան բղխմունս. Փիլ. լիւս. եւ Փիլ. լին.: *Աղբերք՝ որոց բղխմունքն զայլոց կարօտութիւնս լնուլ: Յորդութիւն բղխմանց. Եզնիկ.: *Ընկալան զվտակս բղխման անմահութեան. Ագաթ.: *Բղխումն յորդաբուղխ սուրբ արեանցն. Բղխմամբ քո սուրբ արտասուաց. Շար.: *Առ արտասուացն բղխմունս: Բղխմունք հանապազահոսք: Բղխման բանիս, կամ կայլակաց բանից, կամ երգաբանութեանս. Նար.: ԲՂԽՈՒՄՆ. Անճառ ելումն կամ ծագումն հոգւոյ սրբոյ՝ ըստ նմանութեան անսպառ աղբեր կամ գետոյ. եւ նոյն ինքն հոգին սուրբ բղխեալ. *Սուրբ հոգին անհատացեալ բղխումն ʼի հօրէ եւ յորդւոյ անհատաբար, յերկաքանչիւրոց ընդ պատճառաւʼʼ, այսինքն իբրեւ ʼի միոջէ սկզբնէ. Քեր. քերթ.: *Որ համագոյդ ես հօր եւ որդւոյ՝ անճառաբար բղխումն ʼի միշտ էէն. Շար.: *Զորդի իբր ծնեալ ʼի հօրէ բնութենակից եւ հաւասար հօր, եւ զհոգին իբրեւ զբղխումն ʼի նոցունց էութենէ. Խոսր.: *Եւ ոչ աղբեր հոսման հանգոյն՝ գոլ անմարմին բղխումն հոգւոյն. Յիսուս որդի.: Տե՛ս եւ ԵՐԵՒՈՒՄՆ (ըստ յն. ոճոյ): Ասի բղխումն հոգւոյն սրբոյ եւ նմանութեամբ ծագման ծաղկի կամ պտղոյ իբր յարմատոյ եւ ʼի բնոյ. եւ նմանութեամբ բղխման շնչոյ ʼի բերանոյ, կամ ճառագայթի յարեգակնէ. եւ այլն: Վրդն. ծն.: Կիր. պտմ. ʼի վանականէ: Կիւրղ. գանձ.: ԲՂԽՈՒՄՆ, ասի լայնաբար եւ Ծագումն որդւոյ ʼի հօրէ անճառ ծննդեամբ. *Իմոյ ծոցոյս է ծնունդ, եւ հոյրական սրտիս է բղխումն. Երզն. մտթ.: *Նա միակ է եւ միածին եւ ծոցածին որդի, եւ բղխումն սրտի բան սերտ սիրելի եւ հաճոյ. Տօնակ.: *Բխումն՝ ե՛ւս զորդի անուանեն (գիրք): Զորդին միածին Դաւիթ ʼի դէմս հօր բխումն զնա կոչէ ասելով, բխեսցէ սիրտ իմ զբան բարի. անախտ եւ աննիւթ ծննդեանն որ ʼի հօրէ, զբղխումն անուն մերձ դնէ: Զծնեալն զորդի բխումն ʼի հօրէ պատմաբանէ. որպէս զի բխմամբն զանախտութիւնն, եւ զառանց չարչարանաց (այսինքն կրից) եւ հոսման զելումն գուշակեսցէ. նոյնպէս եւ զըստ մարմնոյն ծնունդ բխումն ʼի կուսէն մարգարէն ասէ. Վահր. երրորդ. եւ Վահր. յայտն.: ԲՂԽՈՒՄՆ. որպէս Բղխիչ. բղխօղ. *Հայր է հայրն միածնի որդւոյ, եւ բխումն հոգւոյն սրբոյ: Որ է հայր միածնի որդւոյ, եւ բղխումն հոգւոյն սրբոյ: Սէր աղբիւր է ամենայն բարեաց, սէր բղխումն երախտեաց Քրիստոսի, եւ վայելեցուցիչ յանապատում շնորհս նորա. Յճխ. ՟Ե. ՟Զ. ՟Ժ՟Ա: *Որդւոյ պատճառ ծնընդեամբ անճառ, հոգւոյ բղխումն աղբերաբար: Աղբիւր կենաց Աստուած, եւ բղխումն ողորմութեան: Բղխումն ողորմութեան, եւ պարգեւիչ կենդանութեան. Շար.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Полезное


Смотреть что такое "ԲՂԽՈՒՄՆ" в других словарях:

  • ԵՐԵՒՈՒՄՆ — (ւման, անց.) NBH 1 0679 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. φάσις, ἑπιφάσις, ἑπιφάνεια apparitio, apparentia, species Երեւիլն. տեսանիլն. տեսութիւն. տեսիլ. երեւոյթ. երեւնալը, երեւցածը, տեսք, տեսիլք.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂԲԵՐԱԲԱՐ — ( ) NBH 1 0035 Chronological Sequence: Unknown date Տ. ԱՂԲԻՒՐԱԲԱՐ. *Որդւոյ պատճառ ծննդեամբ անճառ, հոգւոյ բղխումն աղբերաբար. Շար. ձ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂԲԻՒՐ — (աղբեր, երբ կամ երաւ. բիւրք կամ բերք, բիւրաց կամ բերաց կամ բերց. բերբք, կամ բերօք. ) NBH 1 0036 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 13c գ. ԱՂԲԻՒՐ Գրի անխտիր նովին հնչմամբ ԱՂԲԵՒՐ, ԱՂԲԵՒՐՔ. թո՛ղ զի ոմանք ʼի գրչաց …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԲԱԺԱՆԵԼԻ — (լւոյ.) NBH 1 0118 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 11c ա. ἁδιαίρετος, ἁχώριστος indivisibilis, inseparabilis Որ չէ՛ բաժանելի. անանջատ. անմեկնելի. անզատելի. անհատանելի ʼի մասունս. ... *Յաղագս անբաժանելի եւ Սուրբ Երրորդութեանն:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԲԱՐԿԱՑՈՂՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0121 Chronological Sequence: Unknown date, 8c, 12c, 13c, 14c գ. ԱՆԲԱՐԿԱՑՈՂՈՒԹԻՒՆ ԱՆԲԱՐԿՈՒԹԻՒՆ. ἁόργητον ira carere, moderatio Անբարկացօղն լինել. չբարկանալն. հեզութիւն. հանդարտութիւն. *Անհպարտութիւն եւ անբարկացողութիւն. Նիւս. սքանչ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԲԱՐԿՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0121 Chronological Sequence: Unknown date, 8c, 12c, 13c, 14c գ. ԱՆԲԱՐԿԱՑՈՂՈՒԹԻՒՆ ԱՆԲԱՐԿՈՒԹԻՒՆ. ἁόργητον ira carere, moderatio Անբարկացօղն լինել. չբարկանալն. հեզութիւն. հանդարտութիւն. *Անհպարտութիւն եւ անբարկացողութիւն. Նիւս. սքանչ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՍԿԶԲՆԱԲԱՐ — ( ) NBH 1 0236 Chronological Sequence: Unknown date, 10c մ. ἁνάρχως absque principio Յանսկիզբն յաւիտենից. անժամանակաբար. *Է եւ գոյ անսկզբնաբար եւ մշտնջենաւորապէս. Կիւրղ. գանձ.: *Անմայր ʼի հօրէ անսկզբնաբար: Զանսկզբնաբար բղխումն. Շար.: *Անսկզբնաբար …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՔՆՆԱԲԱՐ — ( ) NBH 1 0255 Chronological Sequence: Unknown date, 12c, 13c մ. Անքննելի օրինակաւ. ʼի վեր քան զքննութիւն եւ զհասողութիւն եղանակաց. *Բղխումն հօր անքննաբար. Շար.: *Յերկինս զպօղոս անքննաբար վերամբառնայր. Ոսկ. գծ.: Եւ Առանց քննելոյ. անխորհրդաբար.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0270 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c գ. ἁφανισμός abolitio, interitus, excidium եւ φθορά, διαφθορά corruptio, decorruptio Ի բաց բարձումն յաչաց. կորուստ. սատակումն. մահ. եղծումն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՊԱՐԱՀԻՏ — ( ) NBH 1 0274 Chronological Sequence: 13c ա. ԱՊԱՐԱՀԻՏ որ եւ ԱՊԱՀԱՐԻՏ. Տ. ԱՊԱՐԱՀ. *Եօթնօրեայ բղխումն ապարահիտ կանանց. Գէ. ես …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»