- ԲՆԱԿԱՆ
- (ի, աց.) NBH 1-495 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. φυσικός, -κή, -κόν naturalis, -le; physicus, -ca, -cum Սեպհական եւ յանկաւոր բնութեան. բնաւորական. բնածին. յառաջ եկեալ ʼի բնութենէ. որ ինչ է ʼի բնէ. *Փոխանակեցին զպետս բնականս ʼի պէտս անբնականս: Թողեալ զբնական պէտս. Հռ. ՟Ա. 26. 27: *Ի վերայ բնականացն, ʼի վերայ արուեստականացն: Բնական ասի չարամերձութիւն հոգւոյ եւ մարմնոյ: Բնական մահ է անջատումն հոգւոյ ʼի մարմնոյ. Սահմ. ՟Դ. ՟Ը: *Կիրքս՝ բնակա՛ն մարմնոյ եւ ոգւոյ կարիք: Ես զբնականացն ասեմ, դու զանբնականսն ʼի ներքս մղես: Բնականք ասին՝ ըստ բնութեան (այսինքն ʼի բնէ) ʼի եզ տրամադրեալք. Յհ. իմ. երեւ.: *Բնական գութ, կամ իմաստութիւն, կամ տկարութիւն. Եղիշ.: Կորիւն.: Փարպ.: *Զօրէնսն յաւելուած բնականացն արարեալ: Իմանալ զԱստուած ʼի նիւթականացս բնականօք: Ծովու եւ կղզեաց օրհնել եւ ցնծայ ասեն՝ բնականաւ, եւ ոչ բնականաւ. Արշ.: *Օրէնք բնական, գրաւորական, աւետարանական: Բնականն տուաւ Ադամայ. եւ այլն. Վրդն. քրզ.: Եւ որպէս Բո՛ւն, իւրական, սեպհական. բնիկ. եւ Հարազատ. ընտանի. *Բնական բարոյից ընտանի սովորութիւնք. Նար. խչ.: *Երթեալք հանգչէին ʼի բնական ոստանին հայոց. Փարպ.: *Իբրեւ հատանին ʼի բնական մօրէն. Վրդն. ել.: *Որով եւ բնականդ իսկ էք նորա (Աստուծոյ) ընտանութեամբ, ըստ քրիստոնեական հաւատոցն: Բնական սփոփանօք լցուսցէ զձեզ. Յհ. կթ.: *Չորեքշաբաթն եւ ուրբաթն՝ բնական պահք են քրիստոնէից. Տօնակ.: ԲՆԱԿԱՆ. որպէս Բնախօս. եւ Բնաբանական. *Ըստ բնականին եմպեդոկլեայ, Արիստ. աշխ.: *Բնական իմաստասէրն. Սահմ. ՟Ե. ՟Ժ՟Բ: *Լուայ եւ ʼի բնական արանց: Ըստ քաջ բժշկացն եւ բնականաց: Ի բնականց(այսինքն ʼի բնականաց) ոմանք ասացին: Իմաստասիրութիւն ʼի ձեռն երից մասանցն իւրոց, բանականին, բարոյականին եւ բնականին. Փիլ.: *Որք ʼի բնականէն յաստուածաբանականն ամբառնան. Մագ. ՟Ծ՟Է: գ. ԲՆԱԿԱՆՔ. գ. Բնութիւն որոշիչ սերի. ամօթոյք. *Զարուացն բնականսն կրճատէ ʼի պաշտօն իգակեր դիւին. Լմբ. իմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.