ԲՈՂՈՔԵՄ

ԲՈՂՈՔԵՄ
(եցի.) NBH 1-504 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 13c չ. βοάω, ἁναβοάω, ἑπικαλέομαι , κράζω, κραυγάζω clamo, reclamo, advoco, appello որ եւ Բողոք արկանել՝ ունել՝ բառնալ, եւ այլն. Գանգատել՝ քանքարտալ աղաղակաւ. գոչել եւ ազդել միաձայն դատախազութեամբ. դիմել յատեան իրաւանց. ամբաստանել. գուժել. ... *Գոչումն արեան եղբօր քո բողոքէ առ իս յերկրէ: Եւ բողոքեաց Մովսէս առ տէր: Բողոքեսցէ զքէն առ տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք: Եւ բողոքեցին որդիքն իսրայէլի առ տէր: Եւ բողոքեցաք առ տէր եւ եհան զմեզ յեգիպտոսէ: Ի կայսր բողոքեմ ... ʼի կայսր բողոքեցեր, առ կայսր երթիջիր. եւ այլն: *Բողոքեմ զանձնէս. Ժմ.: *Բողոքել զանապատում չարեացս. Պիտ.: *Զծածկեցելոցն բողոքեսցէ, եւ այլն. Նար.: *Ոչ դադարեմ բողոքել ʼի քէն (այսինքն զքէն) առ նա. Վրք. հց. ՟Դ: ԲՈՂՈՔԵԼ. διαμαρτύρομαι testificor, obtestor Վկայութիւն դնել. ազդ առնել բողոքով. *Ապա թէ ցուլն հարկանօղ իցէ յերեկն եւ յեռանդն, եւ բողոքեալ իցէ տեառն նորա (այսինքն այլոց առ տէրն նորա), եւ նորա չիցէ ʼի միջոյ բարձեալ. Ել. ՟Ի՟Ա. 29. 36: *Առաքեալքն մատնեցին զանձինս իւրեանց, ընկերացն բողոքելով, զի աստուածասցին. Ագաթ.: *Որում թէ ոչ բողոքեսցես, զարիւնն ʼի քոց խնդրեցից ձեռաց. Պիտ.: *Պատուհասիմք վասն չբողոքելոյ ումեք ʼի ձէնջ: Որ եւ մեզ ցանկ բողոքէ՝ ասելով, օրհնեցէ՛ք զհալածիչս ձեր. Փարպ.: *Արեգակն իւրով խաւարելովն բողոքեաց՝ ցուցանելով ամենեցուն զտէրն ʼի խաչին. Ագաթ.: *Իբրեւ խօսուն բերանով անշշունջն բողոքէ, եթէ չեմ արժանի պաշտօն առնլոյ. Եզնիկ.: ն. ԲՈՂՈՔԵԼ. իբր ն. ըստ ամենայն նշ. *Բողոքել զչարեացս հասումն. Պիտ.: *Կորուստ մահու բողոքեն: Բողոքէր դիմակս կերպից կերպից աւաղականաց. Նար.: *Զայս ինքն մարգարէքն յառաջագոյն կանխաւ բողոքեցին. եղբայր ոչ փրկէ ʼի մահուանէ. Ոսկ. յհ. ՟Ա. 11: Իսկ անդ. ՟Բ. 11: *Զայս առաւել կանանց բողոքեմք եւ կուսանացʼʼ. իբր ողոքել բողոքելով, կամ ազդել աղաչելով: *Իրաւացի էր՝ յորոց մահ բողոքեցաւ ʼի բնութիւնս մարդկային. Վահր. համբ. կամ դտ. այսինքն սպառնալեօք քաղոզեցաւ, կամ գուժեաց:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Смотреть что такое "ԲՈՂՈՔԵՄ" в других словарях:

  • ԲԱՐԲԱՌԻՄ — (եցայ.) NBH 1 442 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c հ. ԲԱՐԲԱՌԻՄ որ եւ ԲԱՐԲԱՌԵՄ. φθέγγομαι, ἁποφθέγγομαι, λαλέω vocem edo, loquor Մարդկային ձայնիւ խօսել. հանել բան ընդ բերան. արտաբերել. գոչել. խօսիլ. ... *Նենգութիւն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՒՈՒՄՆ — (ւման.) NBH 2 0079 Chronological Sequence: 6c գ. Հաւելն. հաւանալն. այսինքն սկսկումն. սկզբնաւորութիւն. *Գոչեմ զչարեացս հաւումն, որ կատարիս յիս: Բողոքեմ զչարեացս հաւումն. Պիտ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՏՈՒՀԱՍԱՌԱՔ — ( ) NBH 2 0622 Chronological Sequence: 6c ա. Առաքեալ ʼի պատուհաս. սաստիւ. կամ սաստիկ արձակեալ. *ՈՒ՞ր բողոքեմ զյանկարծադէպ պատուհասառաքս բարկություն. Պիտ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԱՏԱԲԱԽՏԻԿ — ( ) NBH 2 0786 Chronological Sequence: 6c Տ. ՎԱՏԱԲԱԽՏ. եւ ՉԱՐԱԴԵՒ. *Ու՞ր բողոքեմ զյանկարծադէպ պատուհասառաք բարկութիւն, զոր վատաբախտիկս անձն կատարէ ʼի վերայ իմ չարահնար փութով. Պիտ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»