- ԲՈՂՈՔ
- (ոյ, ով, աց.) NBH 1-504 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c գ. Սաստկականն ձայնիս Ողոք. (լծ.եւ յն. վօ՛ի). βοή, κραυγή , πρόκλησις clamor, vociferatio, compellatio, appellatio, lamentatio Գանգատ՝ աղաղակաւ. խնդիր իրաւանց. դատախազութիւն. վկայութիւն դնելն. ամբաստանութիւն. կականումն. ճիչ. ողբ. ... *Ածել զնովաւ զաղաղակ տնանկի, եւ զբողոք աղքատաց լուիցէ. Յոբ. ՟Լ՟Դ. 28: *Կցեցաւ բողոք սահմանաց մովաբացւոյն ընդ բողոքս գաղիմացւոյն. Ես. ՟Ժ՟Բ. 8: *Բողոք հնձողացն եհաս յականջս տեառն զօրութեանց. Յկ. ՟Ե. 4: *Լուեալ այնպիսի բողոք: Ուսուցիչ լեալ եմ բողոքոյն Պօղոսի: Այլ ինձ հոգողապէս բողոքոյս հատուսցէ Քրիստոս: Ասէին բազում անգամ համարձակապէս բողոքով: Եւ ըստ բռնութեան չլսեալ բողոքոյն մերոյ. Փարպ.: *Եւ ընթացան ʼի գուժ բողոքաց. Գանձ.: *Մեծ է ձայնս գուժի, եւ անբերելի բողոքս աղաղակի: Ոչ զգաստացայ ʼի բողոք գուժի՝ հրափորձական աւուրն ընտրութեան. Նար.: *Բարի բողոք զԱստուած ʼի բարի խնամս շարժէ. Յճխ. ՟Ի: ԲՈՂՈՔ ԱՐԿԱՆԵԼ, կամ ՀԱՐԿԱՆԵԼ, կամ ԲԱՌՆԱԼ, կամ ՈՒՆԵԼ, կամ ԿԱՐԴԱԼ. Տ. ԲՈՂՈՔԵԼ. βοάω, κράζω, διαμαρτυρέω եւն. *Բողոք արկի առ ձեզ, եւ ո՛չ փրկեսցէք զիս ʼի ձեռաց նոցա: Եւ մի՛ բողոք հարկանիցէ զքէն առ տէր: Բողոք բարձին ասկաղոնացիքն: Բողոք բարձցեն մարդիկ, եւ աղաղակեսցեն ամենայն բնակիչք երկրին: Զի՞նչ իրաւունք կան իմ այսուհետեւ բողոք ունել միւսանգամ առ արքայ: Բողոք կալան առաջի փարաւոնի: Բողոք կալեալ առ քաջ արանցն: Որդի՛ մարդոյ՝ բողոք կալ ժողովրդեանդ այդմիկ, թերեւս ʼի միտ առցեն. եւ այլն: *Առաւել եւս բողոք կալեալ առ արքայի: Մինչեւ առ Շապուհ եւս ունել նոցա բողոք. Խոր. ՟Բ. 59: ՟Գ. 27: *Անլուռ բերանով բողոք բարձեալ. Փարպ.: *Բողոք ʼի դուռն կարդային, կամ կարդացին. Եղիշ. ՟Է:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.