ԳՆԱՄ

ԳՆԱՄ
(գնացի, գնա՛, գնացեալ.) NBH 1-0563 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c չ. πορεύομαι, ἁπέρχομαι, βαδίζω eo, vado, proficiscor, abeo Երթալ. չուել. ճանապարհ առնել. անցանել, փոխիլ տեղւոջէ ʼի տեղի, յառաջ խաղալ. հասանել. ... *Ելին գնալ յերկիրն քանանացւոց: Գնաց անդրէն, ուստի եկն: Գնա՛ դու յերկիր բարձր: Գնացին յետս յետս: Գնասցէ նա ʼի զօրութենէ ʼի զօրութիւն: Ե՛րթ գնա՛ ʼի մէնջ: Ի բա՛ց գնա յինէն: Տեսէք, ո՛ր է ճանապարհ բարի, եւ գնացէ՛ք ընդ այն: Մի՛ ելանէք յանդս, եւ ընդ ճանապարհս մի՛ գնայք. եւ այլն: ԳՆԱԼ. περιπατέω ambulo, gradior Զգնալ, ճեմել, քայլել, շրջիլ. ընթանալ. եւ նմանութեամբ, Քաղաքավարիլ. ... *Ոտս ունին, եւ ոչ գնան: Կաղք գնան: Գնայցէ՞ ոք ʼի վերայ կայծականց հրոյ: Տեսի ես զամենայն կենդանիս, որ գնան ʼի ներքոյ արեգական: Ի վերայ լանջաց եւ որովայնի քո գնասցես: Գնա՛ դու ʼի ճանապարհս սրտի քոյ անբիծ: Գնալ ʼի չորս (որպէս չորքոտանիք). կամ ʼի վերայ ձեռաց (որպէս կապիկն): Ըստ իրաւանց նորա ոչ կամեցան գնալ: Գնացին նոքա ըստ կամս անձանց իւրեանց: Գնալ ʼի խորհուրդս ամպարշտաց, կամ յօրէնս տեառն, յարդարութեան կամ արդարութեամբ, ʼի ճշմարտութեան կամ ճշմարտութեամբ. յամբծութեան, ակմ ուղղութեամբ. եւ այլն: *Գնալ նենգանօք, խոտորնակս. ուղիղ մտօք. արժանի աւետարանին. եւ այլն: *Եւ ոչ առ մի ոք ակնառութեամբ գնայʼʼ. այսինքն վարի. Պիտ.: *Պոռնիկն մինչեւ այնպէս գնասցէʼʼ. այսինքն ցորչափ ʼի պոռնկութեան կայ. Կանոն.: ԳՆԱԼ ԶՃԱՆԱՊԱՐՀ կամ ՃԱՆԱՊԱՐՀ, կամ ԶՃԱՆԱՊԱՐՀԱՒ, եւ ԶԿՈՂՄԱՄԲՔ. Երթալ ʼի ճանապարհ, կամ դէպ ʼի, կամ ընդ, շուրջ. եւ նմանութեամբ՝ Քաղաքավարիլ. *Գնայ զճանապարհս թիւրս: Գնացեալ է ճանապարհ հեռի: Եւ Յակոբ գնաց զճանապարհս իւր: Կամ իսրայէլի զճանապարհս իմ գնացեալ էր. եւ այլն: *Սմա ոչ միով իւիք երկնչել դէպ լիցի գնացելում զայս ճանապարհ. Փիլ. իմաստն.: *Զճանապարհաւ արքունի գնասցես. Վրք. հց. ՟Ժ՟Ա 4: *Գնալ զկողմամբք եկեղեաց, կամ տարոնոյ, կամ զլերամբն արեւելեան հիւսիսոյ. Խոր. եւ այլն: ԳՆԱԼ, ասի ոճով, Հոսիլ խաղալ ջուրց, եւ Անցանել իրաց, կենաց, ժամանակի, կամ վախճանիլ. եւ Վարիլ ʼի պէտս, լինել. եւ այլն. *Ամենայն ուխք ʼի ծով գնան, եւ այլն. Ժող. ՟Ա. 7: *Յորում գնան ջուրք ոչ սակաւք. Խոր. ՟Ա. 11: *Յապականութիւն անցեալ գնայ: Էանց գնաց, եւ այլն. Պիտ.: *Ամենայն ցանկութիւն անձին քո գնաց ʼի քէն. Յայտ. ՟Ժ՟Ը. 14: *Մի՛ ապաշաւեր զգործս գնացեալս. Վրք. հց. ՟Բ: *Ի գնացելում աւուրն: Երիկեան ʼի գնացելում աւուրն. Մամբր.: Զքր. կթ.: *Աւելորդ ծախքն բազում վնասս բերեն դիապատացն, իսկ գնացելոցն (այսինքն վախճանելոց) ոչինչ օգուտ. Ոսկ. յհ. ՟Բ. եւ այլն: *Որ մատակարարիցէ զինչսն ըստ հրամանի գնացելոյն. Շ. ընդհանր.: *Վերանայ մութն, գնայ գիշերն. Նար. ՟Խ՟Ա. այսինքն անցեալ փարատի: *Ի գնալ է քաղաքս. Լաստ. ՟Ժ. այսինքն ունի անցանել ʼի ձեռս այլոց: *Ոչ գնայր արուեստ նոցաʼʼ. ռմկ. չէր անցնէր. Վրք. հց. ՟Ժ՟Ը: *Ոչինչ գնան առ նոսա բանք սպառնալեացնʼʼ. ռմկ. չեն անցնիր. այսինքն չազդեն. Եղիշ. ՟Ը: *Որոյ հայհոյութիւնն ʼի բունն իսկ գնայ. Եզնիկ. այսինքն բերի, հասանէ: *Քստմունք գնան ընդ անդամսն. Եզնիկ. այսինքն բերին, լինին: *Զի մի՛ յարհամարհանս պատիւ մեծի տաճարին գնասցէ. ՟Բ. Մակ. ՟Գ. 18. այսիննք բերեցին, շրջեցի: *Զի եւ ոչ փոխառուք կարօտականք ընդունին ʼի նմանէն ինչ՝ որ ոչ գնայ ʼի պէտս նոցա. Եփր. աւետար. այսինքն ոչ լինի, ոչ վարի: *Յայդպիսի անկարգութենէ բազում վնասք գնացին յաշխարհի. Կանոն. այսինքն եղեն, յաճախեցին: ԳՆԱԼ ԶԿՆԻ, կամ ԶՀԵՏ ԳՆԱԼ. Հետեւիլ. եւ Հպատակել. պաշտել. ետեւէն երթալ .... տե՛ս Մտթ. ՟ը. 1. 23: ՟թ. 9. 19: եւ ՟դ. 20. 22. եւ այլն: *Տիեզերք ամենայն զկնի ուսման նոցա գնացին. Եղիշ. ՟Գ: *Զհետ հրամանացն գնացեալ. Ագաթ.: *Գնալ զհետ աղքատութեան. Փարպ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Полезное


Смотреть что такое "ԳՆԱՄ" в других словарях:

  • Artur Petrossian — Pour les articles homonymes, voir Petrossian (homonymie). Artur Petrossian …   Wikipédia en Français

  • ԱԶԱՏՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0006 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c գ. ἑλευθερία , libertas Ազատն գոլ. ազատականութիւն. ազնուականութիւն. իշխանութիւն. պատիւ. *Ուր Հոգի Տեառն է, անդ ազատութիւն է: Սպրդեցին մտանել դիտել… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՍՏԵՐԻՒՐԻՄ — (եցայ.) NBH 2 0745 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 12c ձ. παροδεύω, παρατρέω praetergredior, transgredior δισατρέχω praetereo. Թիւրիլ. խոտորիլ. զարտուղիլ. ելանել զանցանել ըստ. *Եւ ոչ ստերիւրեցայց ի ճշմարտութենէն. Իմ. ՟Զ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏՐՏՈՒՄ — ( ) NBH 2 0900 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c ա. λυπηρός, περίλυπος tristis, pertristis, molestus, dolorosus σκυθρωπός , σκυθροπάζων tristis vultus, tristem vultum gerens. (ուստի Տրտմիլ, տրտմեալ. լծ. թ. տէրտլի ). Տխուր.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»