- ԵՂԲԱՅՐ
- (բօր, բարբ, բարք, րց, րբք.) NBH 1-0652 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 12c գ. ἁδελφός frater Հարազատ արու. համահայր կամ համամայր զաւակ. եղբար, ախպար. ... *Ծնաւ զկային ... եւ զեղբայր նորա զհաբէլ: Յարեաւ կային ի վերայ աբելի եղբօր իւրոյ: Պատմեաց հօր իւրում, եւ եղբարց իւրոց: Նախանձեցան ընդ նմա եղբարքն իւր. եւ այլն: ԵՂԲԱՅՐ. ըստ եբր. ոճոյ, նաեւ Մերձաւոր արեան, եւ ընտանի սիրելիք, եւս եւ ամենայն մարդ. *Ի ձեռաց առն զշունչ արեան եղբօր իւրոյ խնդրեցից: Արք եղբարք եմք մեք: Ամենեքին դուք եղբարք էք: Միում յեղբարցս այսոցիկ փոքրկանց: Ասացէ՛ք եղբարցն իմոց: Մարեմաւ մարդն յիսուսի, եւ եղբարբք նորա». այսինքն ազգականօք. եւ այլն: *Եղբարս կոչեն գիրք բազում անգամ եւ զազգականս: Զեղբօրորդի եւ զազգական գիրք եղբարս կոչեն. Կիւրղ. ծն.: *Ի միոյ արենէ ծնեալքն՝ եղբարք անուանին. Լմբ. էր ընդ.: Իսկ ՀՈԳԵՒՈՐ ԵՂԲԱՐՔ ասին եւ են կրօնաւորք. *Եղբայր ոմն: Ոմանք յեղբարց. եւ այլն. Վրք. հց. ստէպ: ԵՂԲԱՅՐ. նմանութեամբ, Եղբայրատեսակ. որ ոք կամ որ ինչ է կցորդ եւ նման այլոց իւիք օրինակաւ. ընկեր. զուգահաւասար. որ ըստ յն. լտ. է՛ զի եղբայր, եւ է՛ զի քոյր ասի. ἁδελφός, ἁδελφή frater, soror, socius, -ia *Եղբայր եղէ համբարուաց, եւ ընկեր ջայլեմանց. Յոբ. ՟Լ. 29: *Այբն եղբայր է միակին: Եղբարք առաքինութիւն եւ չարութիւն, ըստ այնմ որով միոյ ոգւոյ ծնունդք են. եւ թշնամիք, եւ այլն. Փիլ. լին.: որ եւ զկրկին զգայարանս՝ եղբարս ասէ իրերաց: *Որ առ լեզուովն են տտիպ տեսակաւն, եւ որչափ ջերմացուցիչքն են, կծուք կոչեցաք, եղբարք գոլով. Պղատ. տիմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.