- ԱԶԳ
- (ի, աւ կամ ով. աց, օք.) NBH 1-0007 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. γένος, γενεά, ἕθνος , genus, generatio, gens. Սեռ կենդանեաց, որ է միատեսակ, եւ անբանից՝ որ են բազմատեսակ. ճինս. ըստ այսմ ասի. *Ազգ մարդկան: Ազգ հողեղինաց: Ազգ ազգք կենդանեաց անբանից. եւ այլն: ԱԶԳ. Ազն. զարմ եւ զաւակ սերեալ ʼի միոյ ʼի նախնեաց. ծնունդք միոյ նահապետի առաջնոյ. միլլեթ ըստ այսմ ասի. *Փիւնիկ ասորի յազգէ: Կղզիք ազգաց: Ազգ եբրայեցւոց: Ազգ հայոց: Ազգ յունաց, եւ այլն: *Մանեթովս այր եգիպտացի յազգէ. Եւս. քր. ՟Ա: *Այր մի երէց՝ աղուան ազգով. Կորիւն.: ԱԶԳ. Ցեղ եւ տոհմ սերեալ ʼի նմին ազգի ʼի մասնաւոր ցեղապետէ. ճետ, սօյ, ճէտտ. *Որդիք Յակոբայ ազգք երկոտասան: Իշխանք ղեւտացւոց ըստ ազգս իւրեանց. Ծն.: Ել. եւ այլն: *Յազգէն սիւնեաց. յազգէն արծրունեաց. յազգէն Մամիկոնէից. եւ այլն: Եղիշ. ՟Ը: *Հզօր է ʼի հօրէ ազգ՝ քան ʼի մօրէ. Մխ. առակ. ՟Ճ՟Ե: *Որ ʼի նմանէ ծնեալ ազգ՝ լինել յանուն նորա կոչմամբ Բագրատունի: Զինքն փոխանակ ծնողին սահմանելով՝ ազգ զնա սերէ յանուն հօրն. Խոր. ՟Բ. 3. 87: *Եւ դու գերի ազգով յերեր. Շ. եդես.: ԱԶԳ. Տուն, ազգատոհմ. ծնունդք եւ սերունդք ʼի միոյ հաւէ կամ նախահաւէ. արեանառու ազգականք իրերաց. սինսիլէ, խըսըմ, ագրապա, սօյ սօփ *Եղբայր իմ իսկ ես՝ ʼի բարի եւ յազնուական ազգէ: Յարմատոյ եւ յազգէ մեծամեծաց ես, եղբայր: Ոչ ոք է յազգի քում, որոյ կոչի անուն Յովհաննէս. եւ այլն: *Ազգ ʼի բազումս բաժանի. յեղբայր եւ ʼի քոյր, եւ ʼի քեռի, եւ կամ որք միանգամ ասին յարենէ քումմէ. Երզն. քէր: *Հայէր մուրթքէ ընդ սաւուղ ազգ իւր. Մծբ. ՟Գ: *Կնաւ եւ որդւովք եւ ազգաւ կորուսանեմ. Փարպ.: ԱԶԳ. Յաջորդք նոյն տան. սերունդ որդւոցն եւ թոռանց. պորտ. *Ի չորրորդում ազգի դարձցին այսրէն: Ետես Յովսէփ զորդիս Եփրեմի մինչեւ յերրորդ ազգ: ՅԱբրահամէ մինչեւ ʼի Դաւիթ ազգք չորեքտասան. եւ այլն: *Ի յիշատակ թողուլ զայս քեզ, եւ որ զկնի քոյինքն են գալոց ազգք. Խոր. ՟Ա. 1: ԱԶԳ. Փոփոխութիւն մարդկան հին եւ նոր ժամանակաց. դար. ժամանակ. ատեն. զէման. *Նոյ այր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում: Ազգ գայ, եւ ազգ արթայ: Ազգէ յազգ պատմեսցի: Ազգաց յազգս երկիւղածաց իւրոց: Յետ բազում ազգաց այցելութիւն եղիցի նոցա: Յարքունուստ լիցի, որպէս ընդ առաջին ազգսն. եւ այլն: *Յետ քսան եւ ինն ազգաց: Յազգս հարցն եւ ʼի ծնունդս նոցա: Առ մերով ազգաւս. Եզնիկ.: Նար. ՟Թ: Ոսկ. մտթ.: *Յիսկզբանցն մերոց ազգաց մինչեւ ցայժմուսս. Խոր. ՟Ա. 2: ԱԶԳ. Ժողովուրդ. ամբոխ. մարդիկ. խալգ, ատամ. *Յամենայն երկրին եգիպտացւոց, յորմէ հետէ եղեալ էր ʼի վերայ նորա ազգ. Ել. ՟Թ. 24: *Ելցէ եւ զօրասցի ʼի վերայ նորա սակաւ ազգաւ. Դան. ՟Ժ՟Ա. 23: ԱԶԳ. Վիճակ մարդկան. կարգ. դաս. պէօլւկ, պապէթ, գըսմ *Եկեալ հասանէին հանդերձ ամենայն քահանայական ազգաւն: Վատթարս ʼի յազգս հրաւիրելոց: Այնպիսի են ամենայն ազգք արդարոց: Պատուէր տամք եւ կանանց ազգի: Ազգ ծառայից, կամ ծառայական: Ազգ երկրագործաց. Խոր.: Նար.: Սարգ.: Շ. եւ այլն: ԱԶԳ. Հեթանոսք. օտարազգիք. այլազգիք. բարբարոսք. ազգք եւ ազինք՝ արտաքոյ իսրայէլացւոց. շիւուպ, փութփէրէսթլեր *Ոչ այսպէս արար ամենայն ազգաց տէր: Ցրուեալ զնոսա ըստ ազգս: Ի նախատինս ազգաց: Զամենայն ազգս՝ զոր արարեր: Ազգի օտարոտւոյ. եւ այլն: Սեռ եւ տեսակ ամենայն իրաց. որիշ որիշ պէսպիսութիւն. պապէթ, սօյ, դիւրլիւ, նիվ *Այս ազգ (դիւաց) ոչ ելանէ՝ եթէ ոչ աղօթիւք եւ պահօք: Ուռկանի արկելոյ ʼի ծով եւ յամենայն ազգաց (ձկանց) ժողովելոյ: Ճագար ազգ անհզօր: Սերմանել սերմն ըստ ազգի: Կենդանի ըստ ազգի: Գազանս երկրի ըստ ազգի. թռչունս թեւաւորս ըստ ազգի: Ազգ լեզուաց. եւ այլն: *Միոյ միոյ (ʼի կենդանեաց) ըստ իւրաքանչիւր ազգաց անուանս յօրինէր. Եզնիկ.: *Ազգաւ ոչ ունին կցորդութիւն ընդ միմեանս փայտ գիտութեանն եւ խաչս. Շ. բարձր.: *Ո՛ր ազգ յիշմանց բերցէ զողբս, զայն յիշեսցես. Վրք. հց. ՟Դ: *Յորժամ տեղի գտանիցեն ʼի մեզ նետք նորա, յա՛յլ ազգ զախորժակսն շարժեն. Խոսր.: ԳԻՐՔ ԱԶԳԱՑ, է Գիրք Դատաւորաց դատողաց զազգն Իսրայէլի. *Մեկնութիւն գրոց ազգաց: Ի սկիզբն գրոցն ազգաց. Եփրեմ. մեկն. դատ.: ԱԶԳ ԱԶԳ, կամ ԱԶԳՔ ԱԶԳՔ. Այլ եւ այլ, կամ բազում մարդիկ. եւ պէսպէս սերունդք հետզհետէ. սօյ սօյ *Երթային վիրաւորք ազգք ազգք յարանց. Ողբ. ՟Դ. 9: *Որք յուսացեալ են ըստ ազգս ազգս իւրեանց՝ ոչ տկարասցին. ՟Ա. Մակ. ՟Բ. 61: *Կոծեսցի երկիր ըստ ազգս ազգաց առանձինն. Զաք. ՟Ժ՟Բ. 12: *Ի ձեռն սրբոց քոց, որք յազգս ազգս իւրեանց հաճոյ եղեն քեզ. Բուզ. ՟Բ. 24: *Ժողովեալ ազգ ազգ յընտրելոց զօրաւորաց. Արծր.: *Ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս քո: Ազգաց յազգս. եւ այլն: *Ազգէ յազգ երդմամբ հաստատեաց զքահանայութիւնն. Եղիշ.: *Ազգաց պատմի յազգս. Պիտ. *Ընկալան անուն բարի յազգս յազգս իւրեանց. Փարպ.: Կամ Ազգի ազգի տեսակք իրաց. տիւրլիւ տիւրլիւ, պապէթ պապէթ *Զազգ ազգ սերմանցն սերմանեն: Զազգս ազգս բուսոց եւ տնկոց. Խոսր.: *Ազգք ազգք չարութեան. Ոսկ. յհ.: *Ամենայն ազգք ազգք մեղաց. Կոչ. ՟Ժ՟Զ: Իսկ Հռ. ՟Ժ՟Բ. 6. *Ունիմք մեք շնորհս՝ ըստ շնորհացն որ տուեալ են մեզ՝ ազգս ազգս. Իմա՛ իբր ած. ազգի ազգիս. յն. շնորհս զանազանս: ա. ԱԶԳ. ա. Իբրու զբարդիչ յանգքս, պիսի, պէս գունակ, տեսակ, օրինակ. զ՟Թ Ամենայն ազգ. ո՛ր եւ իցէ ազգ. այլ եւ այլ ազգ. մի ազգ. այս ինքն ամենապիսի, ամենակերպ, ազգի ազգի, միօրինակ. *Խնդրեսցէ Աստուած ʼի նմանէ զամենայն ազգ առաքինութիւնս: Եթէ անկանի մարդ յոր ինչ եւ իցէ ազգ փորձութիւն մեղաց. Վրք. հց. ՟Դ. ՟Զ: *Զբազումս կորոյս ջրով եւ հրով, եւ այլ եւ այլ ազգ պատուհասիւք. Յճխ. ՟Զ: *Լցայ ամենայն ազգ աղտեղի մեղօք. Մարաթ.: *Մշակն եթէ այսպէս եւ կամ այնպէս կորուսանիցէ զսերմանսն, մի ազգ (յն. միօրինակ, կամ նմանապէս) սուգ առնու: Ամենեցուն մի ազգ ետ զիշխանութիւնն. Ոսկ. մտթ.: *Եւ ա՛յլ եւս ազգ (այս ինքն այլազգ եւս): Ոչ մի ազգ երեւէր ամենեցուն, այլ՝ այլ ազգ: Տե՛ս զազգ ազգ պատուիրանս. Ոսկ. ես.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.