- ՏՈՒՆ
- (տան, տամբ, տանց, տամբք.) NBH 2-0891 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c, 13c գ. οἵκος, οἱκία, οἵκημα , οἵκησις, οἱκίσκος domus, habitatio, habitaculum, aedes, aedificium. (լծ. լտ. տօմուս ի յն. տօ՛մոս, որ եւ ՏԱՆԻՔ.) Յարկ. շինուած բնակութեան՝ որմնապատ՝ յարկածածակոյթ՝ բաժանեալ ʼի սենեակս՝ դրամբք եւ պատուհանիւք. եւս եւ Տաղաւար. ապարանք. պալատն. տաճար. էվ, խանէ. եբր. պէյթ. *Արբեցաւ, եւ մերկացաւ ʼի տան իւրում: Եկայք ʼի տուն ծառայի ձերոյ: Ոչ է սա, եթէ ոչ տուն աստուծոյո (որ է բէթէլ): Ազգ եղեւ ʼի տուն փարաւոնի: Ի տան թագաւորին բաբելացւոց: Շինել զտուն տան: Տուն ʼի տանէ: Տանէ ʼի տուն: Ի տան հօր իմոյ օթեւանք բազում են, եւ ալյն: *Որպէս ʼի տան հօր երկնաւորի բազում են օթեւանք, նոյնպէս եւ ʼի տան սատանայի տանջանս բազումս պատրաստեալ են. Պիտառ.: *Յայնժամ եւ տունք եկեղեցիք էին, իսկ այժմ եւ եկեղեցի տուն եղեւ. Ոսկ. մ. ՟Բ. 7: ՏՈՒՆ. որպէս Մասն տան. սենեակ. օթարան. եւ Կողմն վրանի. բնակարան. տեղի. *Յուզէր ʼի տան յակոբայ, եւ ʼի տան լիայ: Ելեալ ʼի տանէ անտի լիայ՝ եմուտ ʼի տուն ռաքէլի. եւ այլն: Որպէս եւ ուր ըստ եբր. է սենեակ, կամ գաւիթ, սրահ, եւ այլն, ʼի մեզ ստէպ դնի Տուն. Երեմ. ՟Լ՟Ե. ՟Լ՟Զ: ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 18: Ղկ. ՟Ժ՟Ա. 21: *Դռնապանին պատշաճ է ունել տուն մերձ առ դուռն. Լմբ. կան. *Թուի թէ զայրն (բեթղեհեմի) կոչէ տուն. որպէս սովոր են մարդիկ զյարկ օթեւանի տուն ասել. Շ. մտթ.: Ուստի եւ ՏՈՒՆ ԽՈՐՀՐԴՈՑ ասի Խորհրդարանն. βουλευτήριον curia. ՟Ա. Մակ. ՟Ը: 15: Եւ ՏՈՒՆ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ՝ Պահարանն մատենից. գրատուն. βιβλιοφυλάκιον ՟Ա. Եզր. ՟Զ. 23: Եւ ՏՈՒՆ ԳԱՆՁՈՒՑ, Գանձարան. Խոր. ՟Բ. 35: Եւ ՏՈՒՆ ԸՄՊԵԼԵԱՑ, Տեղի գիներբուաց. Երեմ. ՟Ժ՟Զ: 8: Եւ ՏՈՒՆ ԳԱՆՁՈՒ ԳՐՈՑ. որպէս Մատենադարան. βιβλιοθήκη. *Վասն տան գանձուն գրոց զոր ժողովեաց նա զորոգինէին. Եւս. պտմ. ՟Զ: 32: Եւ ՏՈՒՆ ՇՏԵՄԱՐԱՆԱՑ. παστοφόριον. ՟Ա. Եզր. ՟Թ. 1: ՟Ա. Մնաց. ՟Թ. 26. (որ թարգմանի եւ շտեմարան, սենեակ, սրսկարան): ՏՈՒՆ. Բնակիչք ʼի միում տան. ընտանիք. ազգատոհմ. եւ Ազգ մի ողջոյն. *Մո՛ւտ դու եւ ամենայն տուն քո ʼի տապանդ: Ամենայն արք տան նոր: Ըստ տանց նահապետաց: Այսպէս արասցեն տան, որ ոչ շինիցէ զտուն եղբօր իւրոյ. եւ այլն: *Տուն ոչ միայն ասի շինուածն, այլեւ յառնէ եւ ʼի կնոջէ եւ յորդւոց ժողովն: Տուն կոչէ ծնօղքն զորդիքն թոռամբքն. Փիլ. լին. ՟Դ. 145: Վրդն. ել.: *Խնդութիւն եղեւ տանն ադամայ. Շ. բարձր.: Ըստ այսմ ասի, Տուն յակոբեան, իսրայէլի, հրէական, եւ Տուն թորգոմայ կամ թորգոմական. այսինքն ազգ: ՏՈՒՆ՝ սաղմոսաց, ոտանաւորաց եւ այլոց բանից. στοῖχος versus ῤυθμός rhythmus, metrum. ... Տնատեալ տող, կամ հատուած. ստիքս. մասն ինչ ʼի բանէն. *Տունք (սաղմոսիս) ՟Ծ. կանոնս (այս ունի) գոբղայս է. սաղմոս ժէ, տունս մլը. Սղ. ՟Ժ՟Է. ʼի վերջն: *Եւ զիս յանցեաւ տուն սաղմոսին: Տունս եռմոսիս: Տունս հելլենացիս ... Ի տունս եւ ʼի բանս եւ ʼի ղօղանջմունսն յայնոսիկ: Տունս ինչ յաստուածապատում սաղմոսերգութենէն արգէր ի տանջանս. Վրք. հց.: Նիւս. թէոդոր.: *Ի թիւ եօթեանց տանց հարիւրոց կատարեցաւ բանս հաւատոց: Եւ այլ տանց մարգարէութեանն: Զհամարս տանցն ցանկեսցես: Զառաքելական գիրս տուն առ տուն ընթերցեալ եւ գրեալ: Տուն առ տուն կարգաւ զկաթողիկեայս թուղթն ընթերցայց: Յորժամ զերկոսեանս զայսոսիկ բարւոք ուսանիս զտունս, յայնժամ ճգնեսցիս ʼի սակս երրորդին. Շ. խոստ. եւ բարձր: Երզն. ՟ժ. խորան.: Նախ. գծ. եւ կթղ: Վրք. հց. ՟Բ: ԱՌ ՏՈՒՆՆ. Այսպէս թարգմանի միշտ ʼի Պղատ. օրին. անունս Ե Ἐστία Vesta. ստեան կոյս՝ քրմուհի հեթանոսաց:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.