- ՏԵՍԱԿ
- (ի, աց.) NBH 2-0866 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c գ. εἷδος species, forma, facies, status. Տեսիլ կերպարանաց. երեւոյթ եւ հանգամանք իրական առարկայի. տեսք, կերպարանք. *Տեսակ (կամ տեսիլ) նորա իբրեւ լիբանան ընտրեալ: Երգ. ՟Ե. 15: *Ոչ ասաց, եթէ տեսակ ունի, եւ ոչ է տեսանելի: Եթէ տեսակ մարմնոյն այնպէս է, ո՞րչափ եւս առաւել հոգւոյն: Տգեղ տեսակաւ: Գեղեցիկ գոլով տեսակաւ. Ոսկ. ՟Ա. 39: ՟Բ. 2: Նոննոս.: *Բերան ʼի բերան խօսեցայց ընդ նմա տեսակաւ, եւ ոչ առակաւ. Բրս. թղթ.: ՏԵՍԱԿ. Նմանութիւն իսկական. ճշմարիտ կերպարան *Բանն աստուած առեալ յարգանդէ կուսին զամենայն զտեսակս մարդոյ կազմութեան յինքեան՝ եղեւ մարդ. Աթ. ՟Դ: *Որդի (ըստ աստուածութեան՝) ձայն եւ տեսակ եւ բան հօր. իսկ թէ տեսակ է, յայտ է թէ եւ պատկեր եւ նկարագիր էութեանն ծնողին: Տեսակ աստուծոյ զի՞նչ իցէ այլ, եթէ ոչ ամենայն իրօք որ համարձակութեամբ գոչէր, թէ որ ետես զիս՝ ետես զհայր. Կիւրղ. գանձ.: ՏԵՍԱԿ. որպէս Նմանութիւն ըստ իմիք կամ այլաբանական. տեսիլ. երեւոյթ. *Մարմնական տեսակաւ, այսինքն որպէս աղաւնի երեւեցաւ հոգին սուրբ. Աթ. ՟Ա: *Արուսեկին տեսակաւ տեսար. Նար. կուս.: *Արժանի տեսակ հրեշտակացն գնդին (տեսարան նահատակութեանս). Բրս. ՟խ. մկ.: ՏԵՍԱԿ. Տարազ զգեստու. ձեւ. սքեմ. σχῆμα habitus, figura. ... *Կրօնաւորք, ելով, եւ սգաւոր տեսակաւ. Լմբ. սղ.: *Ընդէ՞ր զգեցեալ եմցք զտեսակս նոցա (հրեշտակաց): Զհին մարդոյն տեսակս բերին. եւ այլն. Վրք. հց.: ՏԵՍԱԿ. τρόπος, γένος modus, genus. Տարազ բանից եւ իրաց. օրինակ. եղանակ. կերպ. ազգ ինչ իրաց, եւ հանգամանք գործոյ. թարզ, թէօրէ. *Այպն եղեւ ʼի դիւրաց այսու տեսակաւ: Այնու տեսակաւ պատմեաց: Բազմադիմի տեսակաւ ողորմութեան կամեցար ձգել առ քեզ: Յամենայն տեսակս ընդարձակ վարուց: Տեսակ յանցանաց ... Զտեսակ որմոցն խնդրէ ուսանել: Զնոյն տեսակ բանից վերստին կրկնելով. Վրք. հց. ՟Ժ. ՟Ժ՟Ա: Սարկ. աղ.: Շ. ընդհ.: Լմբ. պտրգ.: Սարգ. ՟ա. պետ. ՟Բ: ՏԵՍԱԿ. εἷδος species. ազգ ազգ համանման էակաց անկելոց ընդ նովին սեռիւ, եւ որոշելոյ յիրերաց իւիք էական տարբերըութեամբ, ունելով միայն զանհաստ նմանիս, այն է Տրամաբանական տեսակ. ... *Սեռ. ո՛րգոն. կենդանին. եւ տեսակ, հի՛կէն, մարդ. եւ տարբերութիւն. ո՛րպակ, բանական: Սպիտակն՝ գունոյ տեսակ, եւ եռանգիւնին՝ ձեւոյ տեսակ: Տեսակ է դասեալ ընդ սեռիւ. տեսակ է, որում սեռն ստորոգի: Տեսակ է զյոլովիցն եւ զտարբերացն թուով՝ ʼի ներում զինչ էն ստորոգեալ. Պորփ.: *Ընդ միմեամբք տեսակ ասի, որ եւ տեսակ կարող գոյ գոլ եւ՛ սեռ. (զոր օրինակ թռչուն է տեսակ կենդանւոյ, եւ սեռ ամենայն թեւաւորըաց կամ հաւըուց). Անյաղթ պորփ.: *Մարմնական եւ անմարմին տեսակաց: Առանձնաւորեալքն ʼի տեսակին՝ դէմ անուանի. Յհ. իմ. երեւ.: *Կէտք եւ ամենայն կայտառք. (եւ) որ տեսակդ էք բանաւոր հօտի (մարդիկ՝ զկնի հրեշտակաց). Շար. *Զանզան կենդանեաց տեսակօք զարդարեալ. Սարգ. ՟ա. պետ. ՟Ե: ՏԵՍԱԿ. μορφή forma. Կերպ կամ կերպարան բնականաբար՝ որոշիչ եւ կատարիչ նիւթոյ. որ ʼի քանակս ձեւ ասի. շէքլ. *Նիւթ եւ տեսակ գոյացուցիչք են բնականաց: Տեսակ ասի եւ կերպարան. Անյաղթ արիստ. եւ Անյաղթ պորփ.: *Զնիւթն եւ զտեսակն ʼի ներքս ածեն իբրեւ զանեղս. Առ որս. ՟Գ: *(Նիւթն առաջին) անտես ինչ տեսակ եւ անկերպարան՝ ամենայնի ընդունակ. Պղատ. տիմ.: *Կէսք ʼի հիւղէ, զոր առեալ (ասեն) աստուծոյ՝ արկ ʼի վերայ նոր ձեւ եւ գոյն եւ տեսակ. Վրդն. ծն.: *Աննիւթն եւ անիմանալին անեզր է եւ անսահման, տեսակաւ ոչ չափի, եւ տեղեաւ ոչ բովանդակի. Սարգ. ՟ա. պետ. ՟Ա: ՏԵՍԱԿ. ἱδέα idea. Գաղափար ըմբռնեալ կամ յօրինեալ ʼի միտս. ռմկ. ըստ յն. իդէա. *Վանեա՛ ինձ զպղատոնի տեսակսն. Առ որս. ՟Ա: *Տեսակ մտացն զտեսակ զգայութեանցն ոչ գործէր: Զգալի ʼի տեսակս եւ ոչինչ է: Անմարմին զօրութեամբ, որոց ճշմարիտ եւ ստուգաբան անուն է տեսակք, ʼի վար արկ առ իւրաքանչիւր ազգ ծննդոյ յարմարելի առնուլ կերպարան. Փիլ.: ՏԵՍԱԿ՝ ըստ քերականաց. εἷδος species. Ազգ հետեւանաց անուան եւ բայի՝ իբր նախագաղափար եւ ածանցական. *Անուան տեսակք են երկու. նախագաղափար, երկիր. եւ ածանցական, երկրային: Բայի՝ տեսակք երկու. նախագաղափար՝ ոռոգեմ եւ ածանցական՝ ոռոգանեմ. Թր. քեր. (այս ըստ յն. իսկ ʼի մեզ ածանցականն բայի սեպհական՝ է անցողականն. որ պակասի ʼի յն. եւ լտ.): ա. ՏԵՍԱԿ. ա. Տեսանելի. երեւելի. *Արարիչ երկնի եւ երկրի, տեսակաց եւ անտեսից. Փարպ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.