- ԵՐԿԱԹ
- (ոյ, ոց, եւ ի, իւ, աց, իւք.) NBH 1-0686 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c, 13c գ. σίδηρος ferrum Հանք թխագոյն՝ ժանգահար՝ կարծր եւ տոկուն. որ զամենայն պնդութիւն նուաճէ, եւ ինքն հրով եւեթ նուաճի. երկաթ. ... *Դարբին պղնձոյ եւ երկաթոյ. Ծն. ՟Դ. 22: *Երկաթ զերկաթ սրէ (կամ խարտէ). Առակ. ՟Ի՟Է. 17: *Երկաթ գոլով դու՝ հրով սրբեսցէ զժանկ քո: Երկաթ ընդ քարի հարեալ՝ ելանէ հուր. Վրք. հց. ՟Ը. եւ ՟Ի՟Ե: *Հրամայէր ձոյլս երկաթաց բերել. Ճ. ՟Ա.: ԵՐԿԱԹ. Գործի երկաթի, սուր, ածելի, կացին, մուրճ, եւ այլն. *Մի՛ ապրեսցի ի ձեռաց երկաթոյ. Յոբ. ՟Ի. 24: Նոյնպէս եւ ՟Ե. 20: ՟Ժ՟Ե. 22: ուր եբր. խէրպ. այն է խարբ, սուր: *Երկաթ մի՛ ելցէ ի գլուխ նորա. Դտ. ՟Ժ՟Գ. 5: ՟Ա. Թագ. ՟Ա. 11: *Մի՛ հարկանիցես զծառատունկ նորա՝ արկանելով ի նմա երկաթ. Օրին. ՟Ի. 19. եբր. կարզէն. այսինքն կացին, տապար: *Սեղան յողջոց քարանց՝ յորս ոչ մերձեալ իցէ երկաթ. Յես. ՟Ը. 31: *Կործանել երկաթով զեղջիւրս սեղանոյ սրբոյ քոյ». այսինքն մերճով. Յուդթ. ՟Թ. 11: *Բազմախողխող երկաթին տային կերակուր. Յհ. կթ.: *Երկաթիւ քերել զկողս նորա. Ճ. ՟Բ.: *Թէ հուր իցէ կամ երկաթ, ընկեա՛ ի ներքս զանձն քո սիրելի, զի թափեսցես զանդամն քրիստոսի. Ոսկ. գծ.: ԵՐԿԱԹ. Կապանք երկաթի. շղթայ. *Անց ընդ երկաթս անձն նորա: Կապեալ էին յաղքատութեան որպէս յերկաթս. Սղ. ՟Ճ՟Դ. 18: ՟Ճ՟Զ. 10: *Բացան երկաթքն յինքենէ. Վրք. հց. ՟Դ: *Զոտս նորա պնդել ստուար երկաթիւք. Ճ. ՟Ա.: Նմանութեամբ, նշանակ կարծրութեան. *Կողք իւր պղնձիք, եւ ողն իւր ձոյլ երկաթոյ. Յոբ. ՟Խ. 13: *Երկիր՝ որոյ քարինք երկաթ (կամ իբր բովք երկաթոյ) . Օրին. ՟Ը. 9: Ուստի մականուն քաջին աշոտոյ Երկաթ, որ էր ուժեղակ, եւս եւ ոլորիչ երկաթի գաւազանի. *Որդւոյ ամբատայ որդւոյ երկաթայ (որդւոյ սմբատայ նահատակի). Ուռհ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.