- ԵՐԿԻՆ
- (կնի, նաեւ կամ նիւ. ԵՐԿԻՆՔ, կնից, իւք.) NBH 1-0692 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 12c գ. οὑρανός caelum, coelum Աշխարհ վերին՝ պատեալ զերկրաւ, օդ, եթերք, եւ կամար լուսաւորաց եւ աստեղաց մինչեւ ի ծագս տիեզերական գնտոյ. երկինք. ... *Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր: Գիր արարածոց երկնի եւ երկրի: Ի հաստատութեան երկնից: Ի ներքոյ երկնից: Թռչնոց երկնից: Եկաց արեգակն ի մէջ երկնից: Երկինք երկնից տեառն են: Արքայութիւն երկնից: Գանձեցէ՛ք ձեզ գանձս յերկինս: Որպէս փայլակն փայլատակեալ ի ներքոյ երկնից՝ ընդ երկնիւք ծագիցէ: Անդ առ երկնիւք քերէր, եւ այսր յերկիր հասանէր. եւ այլն: *Աստուծոյ է ե՛ւ զգալի երկինս, ե՛ւ իմանալին. զոր եւ իսկապէս ոք ասասցէ երկին երկնի. Փիլ. բագն.: *Զերկին, ո՛չ զերեւելիս, այլ զայն՝ որ ի վերոյն է քան զսա. Կիւրղ. ղկ.: *Թէեւ կոչի բարձրութիւն ինչ երկինք, որպէս յորժամ ասիցէ գիր, թռչունք երկնից, եւ ցօղք երկնից ... ո՛չ եթէ յերկինս իցեն, այլ զի ի բարձրութեանն են, երկնից կոչին. Եզնիկ.: *Առաջին հրեղէն երկնիւն ... եւ երկրորդ երկնաւն. Ճ. ՟Թ.: *Երկնիւ, երկրաւ. Արշ.: *Որ կրէ զերկնաւորս երկնիւ, եւ զերկրաւորս երկրիւ. Լմբ. սղ.: *Զոր ստուգապէս երկին (յն. ուռանօ՛ս) կոչեմք՝ առ ի սահմանս վերնոցն (օ՛ռօս ան) զնոյնն գոլով. Արիստ. աշխ. (որպէս թէ եւ ի հյ. երկին իցէ Վերին մասն աշխարհի. որպէս խորան եւ վրան, յորմէ ծագէ յն. ուրան):
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.