- ԵՐԿՆ
- (կան, կամբ. երկունք, կանց, ամբք.) NBH 1-0695 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c գ. ԵՐԿՆ ԵՐԿՈՒՆՔ. ὡδίν, ὡδύνη dolor parturientis, anxietas Ճիգն եւ ցաւ ծննդականի, որպէս ծայրագոյնն յերկս աարժանելիս. տղաբերքի ցաւը. *Որպէս երկն յղւոյ. ՟Ա. Թես. ՟Ե. 3: *Եւայի եդեալ՝ ցաւօք երկն տալ, եւ առ այր դառնալ. Գանձ.: *Երկունք կալցին զնոսա իբրեւ զկանայս ծննդականս: Ցաւք երկանց. Ես. ՟Ժ՟Գ. 8: ՟Կ՟Զ. 7: *Ուստերք եւ դստերք՝ իմոյ որովայնի երկք եւ երկունք: Զգուշանայցե՞ս երկանց եղանց: Լուծանիցե՞ս զերկունս նոցա. Յոբ. ՟Բ. 9: ՟Լ՟Թ. 1: Ասի եւ զկուսական եւ անցաւ ծննդենէ՝ որպէս Պատրաստութիւն եւ ներգործութիւն ծնանելոյ. *Ի կուսէ նա միայն ծնաւ, անաղտ ծնունդն, եւ առանց ցաւոց երկունքն. Նիւս. երգ.: *Զիա՞րդ առանց սերման կոյսն մայր լինի, եւ յետ երկանց կոյս գտանի. Տօնակ.: ԵՐԿՈՒՆՔ. նմանութեամբ, Տագնապ, երկիւղ. վիշտ. գործ դժուարին եւ անկատար. ցաւ. ցաւագին սիրտ. դառն հեծութիւն. եւ այլն. *Երկունք կալան զբնակիչս քանանացւոց. Ել. ՟Ժ՟Ե. 14: *Շուրջ եղեն զինեւ երկունք մահու. Սղ. ՟Ժ՟Է. 5: *Երկունք հիւանդութեանն բազմացեալ՝ զմահ ծնանին. Լմբ. սղ.: *Զանազան երկունս ուտելովն գործեն. Մաշկ.: *Անզգամ միտք անհասիցն ցանկալով՝ հանապազ յերկունս է. Փիլ. այլաբ.: *Երկու երկունք սիրոյ ստիպէին զնա. յիշատակ մեռելոյն, եւ տեսիլ կենդանի սիրելւոյն. Մամբր.: *Եւ այլ ոմն այսպէս երկամբք պատասխանի տայր. Վրք. հց. ՟Դ: *Ի վերայ տրտմեցուցանողին՝ որպէս ի վերայ անձին իւրոյ երկամբք արտասուեսցէ: Յերկունս եղեալ լայր դառնապէս առաջնորդն մեր անտոնիոս. Կլիմաք.: Յորոց երեւի երկն կամ երկունքն ի մէջ բերել եւ զձայն հեծութեան, իբր երգ ցաւոց. զի եւ ի յն. օտի՛, է երգ. եւ օտի՛ն, երկն. եւ օտինի՛, ցաւ, վիշտ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.