- ԱՄՈՒՍԻՆ
- (սնի կամ նոյ, նաց կամ նէից.) NBH 1-0072 Chronological Sequence: Early classical, 6c, 9c, 10c գ.ա. (որպէս թէ համասին, ʼի միասին. լծ. եւ յն. ղամէ՛տիս, ղամէտի՛). γαμέτης, ἠ γαμετή, γαμέτις maritus (այրն) uxor (կինն) ὀ, καὶ ἠ συζυγή , σύζυγεις, -εῖσα conjugatus, conjux, κοινωνός, συνών particeps, conversans, qui sunt simul այր կանամբի, եւ կին արամբի. լծակից. փեսայ եւ հարսն. էրիկ կնիկ, էրիկը՝ կամ կնիկը, հարսուփեսայ, պսակուած կամ նշանած, կարգուած. ... *Որդի (Իսահակ) յամուսնէ լինի իմաստնոյն՝ հարազատ եւ սիրելի եւ միայն. Փիլ. իմաստն.: *Նոցին ամուսինքն տոռն ընդ անձն փոխանակ երիտասարդութեան ցնծութեանն: Նա էր ամուսին եւ կին ուխտի քո. ՟Գ. Մակ. ՟Դ. 7: Մաղ. ՟Բ. 14: *Որպէս անգոսնէ կին զամուսին իւր. Երեմ. ՟Գ. 20: Իսկ Յովէլ. ՟Ա. 8. *Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ʼի վերայ առն իւր ամուսնոյʼʼ. յն. կուսականի, կամ կուսի. լտ. յարբունս հասակի. (որպէս նոր փեսայ, կամ խօսնայր:) Նոյնպէս եւ Եղիշ. ՟Գ. *Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյʼʼ: Իսկ ʼի գիրս Պիտոյից առաւել դնի վասն կանանց. *Անցնիւր այր զիւրոյ ամուսնին դաշն պահեսցէ: Հանդերձ ամուսնաւ: Յորդորմամբ ամուսնին: Նմանապէս եւ զամուսնացն: Ի հարազատն ամուսնաց. եւ այլն: *Հեռանային յընդանեացն եւ յեղբարց, եւ յամուսնէից, եւ յորդւոց. Մեսր. եր. (որ կա՛մ է անսովոր հոլով՝ իբր յամուսնից, կամ յամուսնաց. եւ կամ յայտ առնէ զխօսեցեալ կինն:) Տե՛ս եւ ԼԾԱԿԻՑ, ԿՈՂԱԿԻՑ, ԶՈՒԳԱԿԻՑ: Այլաբանութեամբ՝ որպէս հարսն Քրիստոսի. *Այլ եւ ամուսին սրբութեան Բանին Աստուծոյ ասի եկեղեցի սուրբ, եւ այր նորա Քրիստոս բարձրացեալ ʼի պարծանս խաչին. Համամ առակ.: Անսովոր ոճով՝ իբր զուգահասակ սննդակից, հասակակից, ժամանակակից. ... ἱσήλαξ aetate par, aequalis *(Միտք, զգայութիւն, եւ ցանկութիւն) հասակաւ զանազանք առ յիմանալ միայն, իսկ ժամանակաւ ամուսինք եւ զուգահասակք (յն. մի բառ): Յառաջնումն գոյացուցանելն ամենայնի՝ յորում եւ զաշխարհ արար, հաստատէ զամենայն ընդ նմին լի իւրեանց պտղովն ամուսին խորհրդոցն. Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել. ՟Ա. 1:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.