- ԼԾԱԿԻՑ
- (իցի, ցաց.) NBH 1-0889 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c ա.գ. σύζυγος, ὀμόζυγος conjunctus, socius. Ձգօղ զլուծ զոյգ ընդ այլում. ամոլակից. մանաւանդ նմանութեամբ՝ Վաստակակից, գործակից, ընկերակից՝ որ եւ է օրինակաւ. սրտակից. զուգական. հաջորդ. հաւասարորդ. ... *Տեսի երբեմն եւ ես զեզն արտասուելով՝ ընկերակցի նորա եւ լծակցի նորա մեռելոյ. Բրս. յուդիտ.: *Մտերիմ իմ, եւ լծակից. Փիլիպ. ՟Զ. 3: *Լծակից իմ, այսինքն հալածական եւ ծեր իբրեւ զիս. Եփր. փիլիպ.: *Պետրոս, եւ լծակիցն իւր պօղոս. Տօնակ.: *Ընկեր պետրոսի, լծակից որդւոցն որոտման. Եզնիկ.: *Նորին (բարսղի) լծակիցն աստուածաբան. Խոսրովիկ.: *Լծակիցք յառաքինութիւնս. Վրք. ածաբ.: *Լծակից քրիտսոսի անդամոցն հաւասարել. Շ. ՟ա. յհ. ՟Զ: *Լծակից է սատանայի՝ չար նախանձմամբն. Մանդ. ՟Ժ՟Դ: Իսկ ՟Բ. Կոր. ՟Զ. 14. *Մի՛ լինիք լծակիցք անհաւատիցʼʼ. յն. որպէս լծել ʼի մի զաննման անասունս, զարջառ եւ զձի, եւայլն: ԼԾԱԿԻՑ. Նմանութեամբ ասի եւ զանանձն իրաց. *Լոյս ծագեաց արդարոց, եւ սորին լծակիցն ուրախութիւն: Ոչ էր կարողութիւն միտումն լինել՝ ʼի պակասութեանն լծակցին (այսինքն բժշկութեան առանց հաւատոց). աստուածաբ. մկրտ: Առ որս. ՟Ե: *Զանձինս (զհոգիս), եւ զլծակից մարմինս. Դիոն. ածայ.: *Առաքինութիւն առանց մարմնոյ կցորդութեան ոչ վճարի, այլ լծնկցաւն միշտ կատարին գործիական բարեզարդութիւնք. Խոսր.: որպէս եւ Պիտ. ՟Է. ստէպ: Շ. յկ. ՟Լ՟Է. ՟Կ՟Ե: ԼԾԱԿԻՑ. ὀμόζυγος conjux. կողակից. զուգակից. ամուսին. այր, կամ կին. ... *Ա՛րք սիրեցէ՛ք զհաղորդակիցս ձեր. կանայք հնազանդ լերուք լծակցաց ձերոց. Ածազգ. ՟Ժ՟Ա: *Եդաքʼի մտի մեկնիլ ʼի լծակցաց մերոց. Վրք. հց. ՟Ի՟Ա: *Լիցի այրն լծակից ում եւ կամեսցի. Մխ. դտ.: ԼԾԱԿԻՑ. որպէս Լծակցական, մերձաւոր, արենակից. *Լծակից հարազատութիւն մարդկան. Յհ. կթ.: ԼԾԱԿԻՑ. Ըստ քերականաց՝ Լծորդ տառք, որք վասն իրիք ձայնակցութեան դնին փոխան իրերաց. *Քանզի քէ եւ դիմ լծակիցք են. Երզն. քեր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.