- ԼՆՈՒՄ
- (լցի լից լցեալ) NBH 1-0891 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 12c, 13c, 14c ն. եւ կր. լնում, կամ լնանիմ, կամ լնիմ, լցայ, լցեալ. πληρόω, γεμίζω impleo, repleo եւն. Լի առնել զթափուրն. լցուցանել. հեղուլ զեղուլ, իրօք կամ նմանութեամբ. Լեցընել. ... *Ելից զտիկն ջրով: Լցէ՛ք զթակոյկսդ ջրով, եւ լցին զնոսա մինչեւ ʼի վեր: Արկցե՛ս յամենայն ամանս, մինչեւ լցցին: Աճեցէ՛ք, եւ բազմացարո՛ւք, եւ լցէ՛ք զերկիր: Լցցին տունք շանաճանճիւ: Բերանք ճշմարտիցլցցին ծաղու: Լցաւ սիոն իրաւամբք եւ արդարութեամբ: Օգնականութամբ լցեալ բարձրելոյն: Լցան յիմարութեամբ, կամ նախանձու: լցաւ հոգւով սրբով. եւայլն: *Զի լցցէ անուամբ իւրով զտեղի խորհրդոյ առն. Եփր. համաբ.: *Եւ ոչ զբժիշկ գովեմ՝ որ փոխանակ օգնելոյ աշխատացելոցն՝ զինքն հիւանդութեամբ լնուցու. Բրս. յուդիտ.: *Զնուազութիւնս յառաւելութեանցն լնու: Լցեալ խրոխտ ամբարհաւաճութեամբ. Պիտ.: *Զորովայնն տառապեալ լնուցուն (գինւով). Ոսկ. մ. ՟Բ. 19: կր. կր. *Սարսափմամբ լնանիմ, եւ ցնդիմ ընդ արտասուս. Ածաբ. կարկտ.: *Ռետնիւ լնանիմ, եւ ոչ բժշկիմ: Լնանիմ, եւ կրկին հեղում. Նար. ՟Կ՟Բ. ՟Հ՟Ա: *Մինչեւ լնիլ քաղաքամիջաց հիւանդօք. Կոչ. ՟Ժ՟Ե: *Ամենայն ուխք ʼի ծով ոչ լնու: Խորհրդով լնուն շտեմարանք: Թագաւորն լնոյր մեծաւ բարկութեամբ. ԺՂ. ՟Ա. 7: Առակ. ՟Ի՟Դ. 4: ՟Գ. Մակ. ՟Ե. 17: *Լնուին օրինօքն տեառն աստուծոյ. ՟Ա. Եզր. ՟Թ. 49: *Մանկանն լնուլ հոգւովն յորովայնի անդ, լնուլ եւ մօրն հոգւով. Իգն.: *Յանտեսութեան յատակի խորոցն՝ լնուն երկիւղիւ. Շ. մտթ.: *Որքան ուրախութեամբ լնուն՝ ընդ աստուած միանալովն. Սարգ. ՟ա. պ. ՟Դ: ԼՆՈՒԼ. որպէս Լրացուցանել. կատարել. ... *Ես մտից, եւ լցից ըզբանս քո: Խօսեցաւ բերանս քո: Խօսեցաւ բերանով իւրով, եւ ձեռօք իւրովք ելից: Ոչ եկի լուծել, այլ լնուլ: Զի լցցի որ ասացաւն: Զի գիրն լցցի: Զիա՞րդ լնուցուն գիրք. եւայլն: *Զօրէնս բնութեան լնով. Պիտ.: *Լնուլ զկամս, կամ զփափաք, զբաղձանս, խնդիրնʼʼ. ʼի բազում գիրս: *Լնոյր ասացեալն: Ծաղկէ լնու չափ հասակին. Շ. մտթ.: Լմբ. սղ.: *Առ իս ժամանեցուցես տէր յիսուս քրիստոս զազդեալն դիր լնանիլ ʼի յիս. Նար. ՟Ի՟Է: *Լցեալ էր ժամն, զոր եդեալ էր նմա դատաւորն. Եւս. պտմ. ՟Է. 15: կր. ԼՆՈՒԼ. Յագեցուցանել. կր. յագիլ. շատանալ. χορτάζω saturo. *Լնուլ ըզքաղց, կամ զծարաւ. Սարգ.: Վրդն. եւայլն: *Լցաք ʼի բարութեանց քոց տէր. Ժմ.: *Ի պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր: Լցցի նախատանօք. Սղ. ՟Ճ՟Գ. 13: Ողբ. ՟Գ. 30: ԼՆՈՒԼ ԶԱՂԵՂՆ. Քարշել լիով: ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Ը. 33: ԼՆՈՒԼ ԶՁԵՌՆ. Դնել ինչ ʼի ձեռս քահանայի առ ʼի նուիրել աստուծոյ. քահանայացուցանել. եւ Առնել զգործ քահանայութեան: Ել. ՟Ի՟Ը. 41: ՟Լ՟Բ. 29: Ղեւտ. ՟ը. 33: Դտ. ՟Ժ՟Է. 5: ՟Գ. Թագ. ՟Ժ՟Գ. 33: Կամ Շաղախել զձեռն. *Արեամբ զձեռսն լնուին. Երզն. մտթ.: ԼՆՈՒԼ ԼՈՒՍՆԻ. լրանալ, կամ առնուլ զլրումն յաւուրն ՟Ժ՟Դերորդի. լրում ըլլալ, լըցուիլ. *Եւ ոչ լուսին կասէ ʼի մաշել եւ ʼի լնուլ: Նմնապէս եւ լուսին ʼի մաշելն եւ ʼի լնուլն: Լուսին աճմամբ՝ լնլով, եւ նուազելով: Ջուրն ընդ աճե, եւ ընդ լնուլն լնու. Ագաթ.: Յճխ.: Եզնիկ.: *Նախ առաջին ʼի լուսնոյ անտի ʼի լնուլն եւ ʼի պակասելն. Սարգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.