- ԿԱՂ
- (ի, իւ, աց. իւք կամ օք.) NBH 1-1036 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 11c, 13c, 14c ա. (լծ. յն. խօլօ՛ս, գիլլօ՛ս. լտ. գլաւ՛տուս). χωλός , κυλλός claudus. Խեղ ոտիւք կամ ոտամբ. հաշմ ոտիւք. կամ բեկեալ կամ թիւրեալ, կամ կարճ միով ոտամբ. եւ լայնաբար՝ խեղանդամ. որ եւ ՓԵՑԻ. եբր. ֆիսսէխա. ... *Այր կաղ, ձեռնբեկ կամ ոտնրեկ: Կաղ յերկուց որից: Աչք էի կուրաց, եւ որք կաղաց: Կաղ յորովայնէ մօր իւրոյ: Կաղք գնային: Միաձեռանի, կամ կաղ. եւայլն: Նմանութեամբ ասի. *Երեխայն, որոյ կաղ էր լեզուն, ʼի շաւիղս կատարեալ զբանիցն ծնաւ զօրհնութիւնս ովսաննայիւ: *Ստէպ կրթութիւն զկաղ լեզու նոցա էած յուղղութիւն. Ոսկ. մ. ՟Ա. 17: *Կաղ գտանիս առ խոստովանութիւն ճշմարտութեանն. Յհ. իմ. երեւ.: *Զի մի՛ վասն ուրացութեանն կաղ գտանիցի քան զայլսն: Երզն. մտթ.: *Զի մի՛ կաղ թուեսցի առնել զհատուցումն: Կիսաձայնքն բարբառս գործեն կաղս եւ անկատարս: Երկբայութիւն մտաց անկատար եւ կաղ է միշտ: Կաղ է ախտն (կիրքն), յորժամ ʼի վայր անկեալ իցէ, եւ անդ գերին կալեալ. Փիլ. լին.: *Ի գինւոջ մի՛ շատ խօսիցիս, քանզի կա՛ղ է՝ զոր խօսիս. Ոսկիփոր.: մ. ԿԱՂ Ի ԿԱՂ. ԿԱՂ Ի ԿԱՂՍ. ԿԱՂՍ Ի ԿԱՂՍ. մ. Որպէս զկաղ. կաղալով. գայթ ʼի գայթ. սայթաքելով. սաղապելով. կակազելով. յարամրի. թերապէս. ահջւ. կմկըմալով, սանկ նանկ, կամաց կամաց, վախվըխելով, ճորով. ... *Կամաւ կաղս ʼի կաղս հայելով զկնի իւր՝ փախչէր. Փարպ.: *Մինչեւ յե՞րբ կաղս ʼի կաղս իցէք յերկուս ոտս ձեր. Ոսկ. մ. ՟Ա. 24: *Կարծեօք իմն եւ կաղ ʼի կաղ (գիտէր): Կաղ ʼի կաղս եւ առանձին ասէ, քաւ լիցի քեզ տէր: Զմանը վանգսն, եւ զկաղ ʼի կաղ հեգսն հետեւակ ասէ. Երզն. մտթ. եւ Երզն. քեր.: *Կաղ ʼի կաղ սկսաւ պատասխանել: Կաղ ʼի կաղս մտանէ (գողն): Կաղ ʼի կաղն գնալ (զհետ յիսուսի): Կաղ ʼի կաղս խօսէր, կամ ասէր: Կաղ ʼի կաղս գնալ թերահաւատութեամբ. Բրսղ. մրկ.: Ոսկ. կող.: Ճ. ՟Գ.: Վրք. ոսկ.: Ոսկ. եբր.: *Իշխանութեամբ բժշկէր, եւ ոչ կաղս ʼի կաղս. Ոսկ. մ. ՟Բ. 25: *Ամենայնիւ՝ դիւցազնաբար, ոչ կաղս ʼի կաղս ինչ. Մագ. քեր. եւ Երզն. քեր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.