- ԿՐԿՆԱԿ
- (ի, աց.) NBH 1-1135 Chronological Sequence: 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 15c ա. διπλοῦς, -λή, -λόν duplus, -a, -um; duplex. Կրկին. երկեակ. Երկպատիկ. իքի գաթ. *Կրկնակ բարեացն ծննդովք զուարճեալ. Նիւս. երգ.: *Կրկնակ իմն է բնութեանս սերոյ կազմած. Նիւս. կազմ.: *Կրկնակ հոսանս ընկալաւ. Փիլ. լին.: *Ոչ կարօտացեալ կրկնակին՝ միանգամայն իսպառ սրբեցայց. Նար. ՟Լ՟Բ. իբր կրկնութեան: ա.գ.մ. ԿՐԿՆԱԿ. ա.գ.մ. Կրկնապատկեալ. Ծալեալ. եւ Ծալք. կուղ. կրկնուած. եւ Կրկնելով. կրկնակի. եւ Կրկին, այսինքն դարձեալ. ... *Նկատել զջիլս եւ զերակս, կամ եթէ զկրկնակս եւ զհով հանդերձին. Մագ. ՟Ժ՟Գ: *Կրկնակս պատմէ զմիոյ արարածոյ զկազմուածսն. Վրդն. ծն.: *Այլ եւ եօթնիցըս չափ կրկնակ, դարձցի ʼի ծոց իւր հակառակʼʼ. այսինքն եօթնապատիկ. Շ. եդես.: ԿՐԿՆԱԿ. Կեղծաւոր. երկու երես. ... *Ո՛վ ընդ մարդկան կրկնակին. ԿՐԿՆԱԿ՛ ըստ թուաբանից են թիւք կրկնութեամբ առաւելեալք. *կրկնակք. ՟Ա. ՟Բ. ՟Դ. ՟Ը. ՟Ժ՟Զ. ՟Լ՟Բ. ՟Կ՟Դ. ՟Ճ՟Ի՟Ը. Սարկ. տոմ.: *Ի կրկնակէ մի ըստ միոջէ շարադրեցան: Ի կրկնակին ՟Ա. ՟Բ. ՟Գ. ՟Ը. լինին սոքա հնդետասան: Բաղկանայ ʼի քառաց եւ ʼի միակաց կրկնակաց. Փիլ. լին. ՟Գ. 42. 56: ԿՐԿՆԱԿ՝ ըստ տոմարագիտաց է Զոյգ մի աւուրց յաւելեալ ʼի հայկական ամսոյ միոյ բաժանելոյ ʼի չորս հաւասար եօթնեակս, որ լինին ՟իը. եւ կրկնակաւ, ՟լ. *զի՞նչ է կրկնակ. աւելիք են, որ քան զշաբաթս (քառեակս) երկու աւուրքն. զոր ʼի վերայ միւսոյն (յաջորդ ամսոյ) ածեմք, մինչեւ շաբաթանայ. Տօմար.: *Շաբաթն եօթն օր է, եւ ամիսն՝ երեսուն օր. եւ յորժամ զամիսն շաբաթ առնես, լինի չորս շաբաթ, եւ բ օր եւ այն կոչի կրկնակ: հոռի ամսոյն կրկնակն բ լինի՝ մնացեալքն ʼի նաւասարդէ. նոյպէս եւ հոռի ամիս զիւր յաւելուածն (նոյնչափ), որ լինի դ օր, զայն սահմի ամսոյ մատուցանէ. նոյնպէս եւ զյլսն իմասցիս. զի երթայ ըստ կարգի, մինչեւ լինիցի շաբաթ (եօթնեակ ամբողջ չորիցս). ապա ʼի մին դառնայ. Սարկ. տոմ.: ԿՐԿՆԱԿ, կամ ԿԸՐԿԸՆԱԿ" ըստ քերականաց, որ եւ ԿՐԿՆԱՒՈՐ, են Բաղաձայնք կիսաձայնք, որք փակեն յինքեանս զզօրութիւն երկուց տառից. զոր քրինակ են ըստ թրակացւոցն ʼի յն. ζ, ξ, ψ . ուր հայ թարգմանն յարմարեալ է ʼի մեզ այսպէս. *Կրկնակք են ութ. զ. լ. խ. չ. ջ. ռ. շ. ց: Եւ կրկնակք ասին, զի մի մի իւրաքանչիւր ոք ʼի սոցանէ յերկուց ձայնակցաց (այսինքն բաղաձայնից) բաղկացեալ է. քանզի բաղկանայ զայ ʼի սէէ եւ ʼի գայէʼʼ. եւայլն. ուր այլք ʼի մեկնչաց յաւելուն եւ զսոսա. ժ. ձ. ղ. ճ. եւայլն: Այլ տիրապետ խօսելով՝ ʼի մեզ չի՛ք կրկնակ, եթէ ոչ գուցէ ռ, իբր կրկին րր. եւ ց, իբր ձս, կամ սձ: Բայց յայլ լեզուս իրաւամբք կրկնակ կարծին եւ շ, խ, ղ, ձ, ժ, եւայլն. զի կրկին տառիւք հնչեն եւ գրեն, զոր օրինակ ի լտ. sc, ch, ll, ts, zz եւայլն: Թող զտառդ փ, իբր բհ. որ ի լտ. ph, հնչեալ ֆ, ʼի յունական բառս:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.