ՀԱՏՈՒՑԱՆԵՄ

ՀԱՏՈՒՑԱՆԵՄ
(տուցի, տո՛.) NBH 2-0059 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 13c ն. ἁποδίδωμι, ἁνταποδίδωμι , ἁσοτίω, ἁμύνω reddo, rependo, retribuo, ulciscor. Անդրէն տալ. փոխարինել. վճարել. կշռել նովին չափով. առնել ինչ ումեք. կատարել. վերառաքել. մատուցանել. տալ. աւանդել. ընծայել. եւ Վրէժ առնուլ, կամ լուծանել. լծ. թ. էտա էթմէք ... *Հատո՛ ինձ զոր պատիս: Հատուցեր ինձ բարիս, եւ ես հատուցի քեզ չարիս: Հատուցանել ումեք չար փոխանակ բարեաց, կամ փոխանակ ընդ բարւոյ. զմեղս հարանց որդւոց. ըստ յանցանացն զգլուխն. զուխտս. զաղօթս. թողութիւնս եւ այլն: Կամ *Հատուսցէ քեզ ʼի բարիս: Ետես, թէ չէ զհարկն ʼի դուրս հատուցանելոյ. (ռմկ. վճարելու պէս չէ. այսինքն չիկրնար վճարել ): Զսոյն հատուցումն հատուսջի՛ր դու նմա: Ինքն տէր հատուցանէ նմա զհատուցումն: Հատոյց նոցա բազկաւ իւրով. եւ այլն: *Եթէ հատուցեր (նեղչին), համարեա՛ թէ ոչ հատուցեր նմա չար, այլ քեզ. Ոսկ. յհ. ՟Բ. 4: *Ոչ միայն զանձանց, այլեւ զհնազանդելոց հատուսցեն պատիժս պատուհասի. Խոսր.: *Զփոխարէնս դանիէլի առն աստուծոյ հատոյց. Խոր. ՟Գ. 22. (իմա՛ ելոյծ զվրէժ): *Հատուցանել զծառայութիւն, զշնորհակալութիւն, գոհութիւնս, զփառս. Խոր.: Խոսր.: Անյաղթ բարձր.: Յճխ. ՟Ժ *Սակս որոց հարցանեմս, հատուսցես ինձ բան (այսինքն տո՛ւր պատասխանի): Հատո՛ ինձ բան եւ սակս այգւոյն. Աթ.: *Այժմ խնդրեցելոյն զճահ եւ զյարմարական պատճառսն հատուցանելի է. Փիլ. լին.: *Վայե՛լ է զդրուատեացն յերկարագոյնս հատուցանել զճարտասանութիւնս. Արծր.: *Ընկա՛լ զոգիս մեր ʼի հոտ անուշից. եւ զայս ասացեալ՝ հատուցին զոգինս. ՃՃ.: *Հատոյց զամենասուրբ հոգին իբրեւ զխունկ անոյշ ʼի ձեռն միածնին իւրոյ. Տօնակ.: ՀԱՏՈՒՑԱՆԵԼ τέμνω seco ἁποσπάω avello, depello. Հատանել. կտրել. կորզել. զատուցանել. կտրել. ... *Զզեւս խոստովանին՝ զհօրն իւր (կռոնոսի) զերկաւորիսն հատուցանել. Պղատ. եւթիփռոն.: *Խակագոյն համարեցաւ ʼի մօրէն հատուցանել իսկ անդէն զծնունդսն. Փիլ. լին. ՟Բ. 8: *Հատո՛ զչարաչար հեծութիւնս. Նար. ՟Ղ՟Ա: *Հատոյց ʼի բերանոյ իւրմէ զամենայն ցանկութիւնս կերակրոց. Վրք. ոսկ.: *Որ յաղթեաց ախտիցն, զհոգս հատոյց. Կլիմաք.: ՀԱՏՈՒՑԱՆԵԼ Ի ՍՏԵՆԷ. ἁπογαλακτίζω ablacto. կաթէ ծըծէ կտրել. ... *Մինչեւ ելցէ անդր մանուկս, յորժամ հատուցից զսա ʼի ստենէ. ՟Ա. Թագ. ՟Ա. 22: *Աճեաց մանուկն, եւ հատուցաւ ʼի ստենէ: Որպէս մանուկ հատուցեալ ʼի ստենէ մօր իւրոյ: Հատուցելոն ʼի ստենէ. Ծն. ՟Ի՟Ա. 8: Սղ. ՟Ժ՟Զ. 2: Ես. ՟Ի՟Ը. 9:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ՀԱՏՈՒՑԱՆԵՄ" в других словарях:

  • ԱՐԴԱՐԵՒ — ( ) NBH 1 0348 Chronological Sequence: 5c, 6c, 8c, 10c, 12c մ. (որպէս թէ արդարիւ, արդարութեամբ. տե՛ս եւ ԱՐԴԵՕՔ, եւ ԱՐԴԵԱՄԲՔ.) ἁληθῶς vere, ἑπ’ ἁληθείαν, ἑν ἁληθεία in veritate, certe, ὅντως revera Ճշմարտիւ. Ճշմարտութեամբ. Ճշմարտապէս. ստուգիւ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԼՈՒԽ — (գլխոյ, ոց.) NBH 1 0561 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. κεφαλή caput Վերին եւ երեւելի մասն մարմնոյ մարդոյ, եւ ամենայն կենդանեաց. ... եբր. րօշ ... եւն. *Նա սպասեսցէ քում գլխոյ: Զգլուխն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԱԽԱՆՁՈՏ — (ի, աց.) NBH 2 0394 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 11c ա. որ եւ ՆԱԽԱՆՁԿՈՏ. φθονερός, βάσκανος, βασκαίνων invidus, invidens. Յաչաղկոտ. չարակն. մախացող. բախիլ. ... *Սոյնպէս են եւ նախանձոտք. միայն ʼի վիշտս նախանձողին (այսինքն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՇՆՈՐՀ — (ի, իւ կամ աւ, աց, օք.) NBH 2 0481 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 10c, 11c, 12c, 14c գ. ՇՆՈՐՀ χάρις, χάρισμα gratia, beneficium եւ venustas, jucunditas. (գրի եւ ՇՆՈՀ. որպէս եւ Աշխարհն՝ Աշխարհ: Արմատն է ʼի մեզ Շէ՛ն …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»