- ՀԱՒԱՏԱՄ
- (ացի, տա՛, ցէ՛ք.) NBH 2-0077 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 9c, 10c, 11c, 12c, 14c ն. πιστεύω credo ἑμπιστεύω, πείθομαι fido, confido, persuasus sum. Հաւատս ընծայել. հաւանել մտօք՝ մանաւանդ բանիցն աստուծոյ. դաւանել. խոստովանել. հաստատութեամբ ընդունել որպէս ստոյգ եւ հաւատարիմ. աներկբայ համարել վստահութեամբ. վստահիլ. հաւտալ. ... *Հաւատացէ՛ք յաստուած, եւ յիս հաւատացէք: Հաւատաց աբրամ աստուծոյ, կամ աբրահամ յաստուած, եւ համարեցաւ նմա յարդարութիւն: Ոչ հաւատացին ʼի տէր աստուած (յն. տեառն աստուծոյ) իւրեանց: Հաւատացին արք նինուէացիք յաստուած (յն. աստուծոյ): Հաւատացի տեսանել զբարութիւն տեառն: Բազումք հաւատացին յանուն նորա: Բայր ինքն յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա: Չնչին փայտի հաւատան մարդիկ զանձինս իւրեանց: Հաւատաց անքուս դաւթի յոյժ. (յն. հաւատացեալ եղեւ դաւիթ անքուսայ յոյժ:) Հաւատացէ՛ք տեառն աստուծոյ մերում, եւ հաւատասցէ ձեզ: Մի՛ հաւատայր սիրելեաց, եւ մի՛ յուսայք յիշխանս. Եթէ աղաչիցէ զքեզ թշնամին քո, մի՛ հաւատար նմա (կամ մի՛ հաւանի), եւ այլն: *Միածին որդին զայնպիսին ինքնին առաջի հօր իւրոյ հաւատատայ (յն. վերաքարոզէ): Դու յերկրի հաւատաս (յն. խոստովանիս) զնա, եւ նա յերկինս. Ոսկ. մ. ՟Ա. 10: *Թէ եւ զանձնէ իւրմէ վկայիցէ, հաւատալի է (այսինքն արժանահաւատ). Ոսկ. յհ. ՟Ա. 15: *Յիրաւի հաւատալի՛ է (այսինքն պարտ է հաւատալ), թէ որ աստուածն էր բնութեամբ, եղեւ մարմին. Պրպմ. ՟Խ՟Ե: *Հաւատացելոց եւ անհաւատից հաւատալի եղե. Եւս. պտմ. ՟Թ. 11: *Հաւատացաւ վկայութիւն մեր ʼի ձեզ յաւուր յայնմիկ. Ոսկիփոր.: Իսկ ՟Գ. Մակ. ՟Զ. 20. *Մազապուր ʼի դրաց մահուանէ չհաւատալի (կամ չաւատալի) զերծեալքʼʼ. իմա՛ անկարծելի օրինակաւ: ն.կ. եւ հ. ՀԱՒԱՏԱՄ, ացի կամ ացայ. ն.կ. եւ հ. Յանձն առնել վստահութեամբ. վստահանալ. աւանդել. եւ Ընդունել որպէս հաւատարիմ ոք. մէկին բան մը հաւտալ՝ յանձնել. եւ մէկէն բան մը յանձնուիլ, առնուլ. *Զաւանդ հոգւոյս պաշտպանութեան, զոր հաւատացեր նմին տեսչութեան. Նար. ՟Ձ՟Ա: *Զաւարտումն՝ քահանայութեանցն հաւատալ: Որում զհրեշտակութիւն միջնորդութեանն հաւատաց: Աստուծոյ հաւատացեալ լինի զպէտս հոգւոյ եւ մարմնոյ. Խոսր.: *Հաւատացեալ է ինձ աւետարանն անթլփատութեան. Գաղ. ՟Բ. 7. ըստ յն. ասի՝ հաւատացեալ եղէ զաւետարանն: Վասն որոյ հելլենաբանութիւն է ասելն. *Ոչ հրեշտակք հաւատացան զքահանայական պատիւ, այլ՝ մարդիկ. Ճշ.: *Զվարձկանութիւնն ʼի վերուստ հաւատացան: Նանայ.: *Որ զհասարակաց զհոգսն հաւատացեալն էʼʼ. այսինքն յանձնեալ ունի ինքեան. Բրս. հց.: եւ Մաշտ.: *Վերակացութեամբն՝ յոր հաւատացար, ուսուցանել զճանապարհս օրինացն. Ճ. ՟Ը.: Այլ առաւել հայկաբանութեամբ ասի, *Որում հաւատացաւ վերակացութիւն ժողովրդոց: Զամենայն որք նմա հաւատացան, կատարեալս կացուսցէ. Յճխ. ՟Ժ՟Է. եւ ՟Ի՟Գ: *Որ զհաւատացեալ արծաթ փանին ʼի քէն՝ արկ ʼի սեղանաւորս. Շար.: ՀԱՒԱՏԱՄՔ. Դաշն հաւատոյ. որ եւ ըստ յն. եւ լտ. Հանգանակ ասի. σύμβολον symbolum. *Եւ ասասցեն զհաւատամքն. Ժմ.: Պտրգ.: *Որք զպաշտելի եւ զհամաշխարհական հաւատամքն կարգեցին. Լմբ. հանգ.: ՉՀԱՒԱՏԱԼ. Տե՛ս ʼի տառն Չ. եւ ԱՆՀԱՒԱՏԱԼ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.