- ՀՈՎԱՆԻ
- (նւոյ, նեաւ.) NBH 2-0121 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 14c գ. σκιά (լծ. ընդ հյ. Շուք.) umbra σκέπη tegumentum, operimentum . Որ ինչ հոգ եւ զով առնէ. Ստուեր ծառոց եւ այլոց իրաց՝ հովարար կամ զովացուցիչ ʼի տապոյ. նմանութեամբ՝ Ծածկոյթ կամ յարկ ապաւինի. թեւարկութիւն. խնամարկութիւն. պաշտպանութիւն. շուք. ... *Ծածկեաց զլերինս հովանի նորա Եկա՛յք ծածկեցարո՛ւք ընդ հովանեաւ իմով: Սփռեաց ամպ՝ հովանի առնել նոցա: Ընդ հովանեաւ վիմիդ: Աւուրք իմ որպէս հովանի անցին. եւ այլն: Իսկ Յովն. ՟Դ. 6. *Արար իւր հովանի, եւ նստաւ ընդ հովանեաւնʼʼ. իմա՛ որպէս յն. սքինի՛. (լծ. հյ. շէնք), այսինքն տաղաւար. *Տիրապէս ստուեր իմա՛ զհովանին: Զհիւանդն հովանեաւ բժշկել. Լմբ. ժղ. եւ սղ: *Հովանի իմն են կեանքն աշխարհիս, եւ երազ. Ոսկ. ես.: Նմանութեամբ ասի. *Ի հովանի թեւոց քոց յուսացոյց: Ընդ հովանեաւ ձեռին իւրոյ թաքոյց զիս: Կեցցուք ընդ հովանեաւ նաբուքոդոնոսորայ. եւ այլն: *Ընդ հովանեաւ աջոյ քոյ պահեա՛ զմեզ: Քառակուսի ազանց հովանի եւ պահապան. Շար.: *Ի վանս ծործորու կոչեցեալ՝ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս (եկեղեցւոյ). Երզն. մտթ.: ՀՈՎԱՆԻ ԼԻՆԵԼ. ՀՈՎԱՆԻ ՈՒՆԵԼ. σκιάζω obumbro ὐπερασπίζω, σκεπάζω tego, operio, protego sicut scuto. Հովանանալ (ըստ ՟Ա նշ). հովանաւորել. զստուեր իւր արկանել ʼի վերայ այլոց. եւ պաշտպանել. խնամարկել. *Հովանի լիցին նմա ամենայն անտառք: Լինել նմա հովանի ʼի վերայ գլխոյ նորա: Ամպ լուսաւոր հովանի եղեւ ʼի վերայ նոցա: Հովանի ունիցի ամպն ʼի վերայ խորանին: Քերովբէքն հովանի ունէին ʼի վերայ տապանակին. եւ այլն: *Եցոյց նոցա այնուհետեւ անձեռագործ խորան, որ հովանի լինէր, եւ ստուեր ոչ ունէր. Իգն.: Կամ նմանութեամբ, Պաշտպանել, խնամարկել որպէս թեւարկելով. *Աստուած հովանի լիցի նմա զամենայն աւուրս. Զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ʼի վերայ քո: Հովանի լիցի տէր զօրութեանց ʼի վերայ երուսաղէմի: Աջով իւրով հովանի լիցի նոցա: Հովանի լինէր ամենայն գնդին նիզակաւն. եւ այլն: Տե՛ս եւ ՊԱՏՍՊԱՐԵԼ. իբր պատել ասպարաւ, այսինքն վահանաւ, որ է լծորդ ընդ Հովանի. որպէս եւ Ասպարն ընդ ռմկ. սիբեր յն. ասբիս.
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.