- ՇՈՒՔ
- (շքոյ, ոց, ʼի շքի.) NBH 2-0492 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 13c, 14c, 18c գ. Նոյն ընդ ռմկ. շուք. յն. սքիա՛. σκιά umbra. այսինքն Ստուեր, եւ Հովանի. ... *Շուք իւր անմեկնելի է ʼի մարդոյն. Մանդ. ՟Զ: *Ստուեր ասի, զոր մեք շուք կոչեմք, որ անկանի ʼի մարմնոյն. Խոսր. պտրգ.: *Փոքրկանան ստուերք տարերց երկրի, եւ կարճին շուքք հասակաց. Վեցօր. ՟Զ: եւ Շիր.: *Խաւարն չէ՛ անձնաւոր, այլ յեկրէն՝ երկնից յետ լուսոյն մեկնելոյ՝ շուք. անկեալ եւ ստուերացեալ. Կիւրղ. ծն.: *Որ շուք ունի եւ ստուեր: Զօրէն արեգական միտքս արթուն լինելով՝ շուք եւ ստուեր առնէ զգայութեանց: Գունոց եւ ձեւոց եւ շքոց տեսիլք: Եւ ոչ հետ կամ շուք. Փիլ.: *Մարդոյ որպէս խստոյ են աւուրք. հանգոյն հովանւոյ եւ դիւրափոփոխ շքոյ անցանէ. Վրդն. օրին.: *Շուք նետիցն շլացուցանէր զզօրսն: Շուքք նետիցն զօդն խաւարեցուցանէին. Մեսր. երէց.: *Ըստ սովորըութեան հերձուածողացն որ քաղէն զշուք ճշմարտութեանն. Բրսղ. մրկ.: *Առնել ընդդէմ՝ շուք եւ ծածկոյթ ըստուերականʼʼ. այսինքն քողարկել. Երզն. ոտ. երկն.: *Հոգին սուրբ եկն ʼի մարիամ, եւ զօրութիւն բարձրելոյն շուք արար ʼի վերայ նորա. Իրեն. առ Լեհ.: *Ծմակ, ստուգն (գաւառական հնչմամբ), կամ շուք. Հին բռ.: ՇՈՒՔ. Քօղ. ծածկոյթ գլխոյ կամ երեսաց. գլխաշուք. կամ հովանի այլաբանական, ստուեր նմանութեան. *Պարտի կինն շուք դնել գլխոյն վասն հրեշտակաց. ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 10 (ուր թարգ. մեր երեւի ընթերցեալ սքիա՛, այսինքն հովանի, այլք ընթեռնուն, այսինքն իշխանութիւն. զոր դժուարանան մեկնել): *Զայս հովանիս եւ ծածկոցս եւ կամ շուքս ʼի վերայ տապանակի յեկեղեցւոջ. Մաշտ. ջահկ.: *Զարկանելիս զգեստու արարչին ծնողի՝ ի շուք պատկառանաց պարտաւորի մեղօք եւայի: (Իւղն օծութեան) ճառագայթ շնորհաց, շուք մերոց դիմաց, նկարագրութիւն երեսաց: Զշուք շնորհին յիսուսի պատկեր իւր կերպաւորեաց. Նար. խչ. եւ Նար. ՟Լ՟Գ. եւ Նար. մծբ. (որք հային ʼի յաջորդ նշ.): ՇՈՒՔ. τιμή honor δόξα gloria. Պատիւ. փառք. *Լա՛ւ է մարդոյ խոնըարհութեամբ ծառայել անձին, քան անձին շուք եդեալ՝ եւ հաց մուրանայցէ. Առակ. ՟Ժ՟Բ. 9: *Բռնադատիցէ առնել շուք թագաւորութեան. լինել քահանայապետ. Եբր. ՟Ե. 15: *յոտն կայեւր առաջի նորա, եւ շքով տայր զպատգամ թագաւորին. ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 32: *Այնչափ շքով եւ պատուով ճեմէր. ՟Բ. Մակ. ՟Գ. 28: *կամի շուք դնել եպիսկոպոսին, զի ամենեքեան երկնչիցին: Սպասաւոր զոք ունիցի, զի մի հթարկ լինիցի զանձին շուք արկանել (այսինքն անշքացուցանել զանձն). Ոսկ. ՟ա. տիմ. եւ Ոսկ. փիլիպ.: *Զանձինո ծանր եւ ʼի շքի ունել. Եփր. ՟ա. թես.: *Զի գէթ այնպիսի ինչ շքով ահագին համարեսցին զորբութիւնսն. Սեբեր. ՟Գ: *Ոչինչ շուքս դնէր նմա. Բուզ. ՟Դ. 16: Տե՛ս եւ Խոր. ՟Ա. 20: ՟Բ. 57: *Պայծառացան եկեղեցիք, շուք առին վկայանք սրբոց. Փարպ.: *Ձեւ եւ շուք թագաւորութեան նմա դնէր: Դառնայ շքով ʼի տեղի իւր. Յհ. կթ.: *Շինուածոյն շուք անզարդեցաւ. Նար. ՟Ի՟Է:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.