ՀՈՒՊ

ՀՈՒՊ
(հըպոյ, կամ հպի, ից.) NBH 2-0125 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 12c, 13c ա. προσέχων, προσεχής proximus, finitimus. (յորմէ Հպիլ. լծ. եւ յն. ի՛բօ շ ʼի ներքոյ. առընթեր.) Մօտաւոր, մերձաւոր, առընթերակայ. հաղորդ. կցորդ. նման. մօտիկ, քովիկը. *Հուպ ամենից եւ մերձաւոր, եւ յումեքէ ոչ հեռաւոր. Շ. խոստ.: *Ծայրս կոչէ զվերինսն զօրութիւնս, եւ զհուպսն առ աստուած. Մաքս. ի դիոն.: *Նաւարկութիւն՝ ունի հուպ ենթակայ զընհանուր փայտ, իսկ հեռի՛ ենթակայ զայս անուն փայտ. Սահմ. ՟Ե. եւ ՟Զ: *Ասելով զպղատոն աթենացի՝ (յայտ արար) զհուպ սեռ հայրենեաց. Անյաղթ պորփ.: *Զայս գանձ ես տաց ձեզ ʼի հուպ ժամանակի. Ճ. ՟Ա.: *Բնաւորեցաւ օդս՝ հպիցն ʼի նա մարմնոց նմանակից լինել. Նիւս. բն.: *Գայ առաջի հպիցն իւրոց սրբազան կցորդութիւնն. Դիոն. եկեղ.: *Եւ զի՞նչ ասեն հուպ է հռաքէլի բեթղեհէմʼʼ. այսինքն զո՞ր կցորդութիւն ունի. Ոսկ. մ. ՟Ա. 9: *Յովսէփ չէր ինչ հուպ (այսինքն կցորդ) ʼի ծնունդն. անդ. 2: *Որդիքն ամենայն իրօք եղիցին հուպ ի ծնողսնʼʼ. այսինքն նման. Կիւրղ. գանձ.: Ի ՀՊՈՅ. Ի մօտոյ. առընթեր. անդէն. *Յաւուրսն յայնոսիկ, ոչ անդէն զկարգն (ժամանակի) ʼի հպոյ յայտ արարեալ՝ զայս այսպէս դնէ: Յերեւելեացս երկեցուցանէ, որ աստէն առ ոտս դիպիցին ʼի հպոյ. Ոսկ. մ. ՟Ա. 10. 15: ՀՈՒՊ ԵՄ, ԼԻՆԻՄ, ԵՐԹԱՄ, եւ այլն. ἑγγιζών εἱμι, ἄπτω, ἄπτομαι . Մերձ լինել. մերձենալ. *Մի՛ ուտիցէք ʼի նմանէ, եւ մի՛ հուպ լինիցիք. Ծն. ՟Գ. 3: *Մի՛ ճաշակեր, մի՛ հուպ լինիր. Կող. ՟Բ. 11: *Քաղաք՝ որ հուպ իցէ ʼի վիրաւորն. Օր. ՟Ի՟Ա. 2. եւ 6: *Նաեւ ոչ մատենագրութիւնք դիոդորի հուպ են առ մեզ. Խոր. ՟Գ. 1: *Հուպ առ միմեանս գոլով. Արծր. ՟Ե. 7: *Իբրեւ զկարկուտ առ հալելն հուպ լինելով. Յհ. իմ. երեւ.: *Հուպ երթալ: Հուպ եկեալ տեսանէին. Ճ. ՟Ա.: Խոսր.: *Ամբակում (էր) հուպ առ դարձիւն (ʼի գերութենէ). Նախ. ՟ժ՟բ. մարգ. (այսինքն շուրջ, իբրու մօտ ʼի դարձի ժամանակն): նխ. ՀՈՒՊ. նխ. ἑγγύς, ἑγγίον prope, propius. Մերձ. մօտ. *Մարտիրոսանալ հուպ ʼի ճանապարհն. Խոր. ՟Գ. 1: *Հուպ ի գօտին մերձեցուցանէր զվէրսն. Փարպ.: *Հուպ ի յորդանան: *Ո՛չ յոստսն եւ ʼի սաղարթն, այլ յարմատսն հուպ. Շ. մտթ.: *Պաշարեաց զկղզին, եւ հուպ յառնուլ արար. Եփր. ել.: *Էր յայնժամ կռիտիաս գրեթէ հուպ ամաց իննսնից. Պղատ. տիմ.: *Իբրու մշակէաք ʼի կղզոջն, հուպ մեր եւ սա անդանօր վաստակէր. Պղատ. եւթիփռոն.: Եւ որպէս Դէպ ի. առ. *Հուպ ʼի կայսրն վնասակար առնէին զյիսուս. Զքր. կթ.: մ. ՀՈՒՊ. մ. ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԱՌ ՀՈՒՊ. որ եւ Ի ՀՊՈՅ. Ի մօտոյ. ադէին առ նմին. իսկոյն. մերձ ընդ մերձ. հետզհետէ. անընդմիջապէս. հէմէն մօտիկ, շուտով էտեւէն, իրարու էտեւ. *Վաղենտին զօրավար հուպ ʼի վերայ հասեալ. Յհ. կթ.: *Դարձցի ʼի բաբելոնէ այժմ ընդ հուպ. Երեմ. ՟Ի՟Է. 16: *Ընդ հուպ լինել սպառնալիս: Ընդ հուպ լինելոց է. Մխ. երեմ.: *Հուպ ընդ հուպ ժողովեսցէ: Եկից հուպ ընդ հուպ. ՟Բ. Մակ. ՟Բ. 18: ՟Ա. Կոր. ՟Դ. 69: *Հուպ ընդ հուպ փոխանորդելով զմիմեանս. Խոր. ՟Բ. 73: *Հուպ առ հուպ ʼի քթիթ աչաց միայն թարթափման. Նար. խչ.: որք առ հասարակ են նշանակք ժամանակի. իբր յն. ταχέως cito, celeriter եւն. Ասի եւ իբր տեղական, Մօտ առ միմեանս. կից. քովէ քով, կիպ. իբր ἕγγυστα, ἑγγύτατα proximo եւն. *Հուպ ընդ հուպ ʼի համբոյր մերձեցուցեալ. Յհ. կթ.: *Հուպ առ հուպ են խառն աշխարհք երկոցունց. Արծր. ՟Դ. 2: *Զի՞նչ արդեօք արասցէ, յորժամ եւ դիցուք առաջի նոցա զայս հուպ առ հուպ. Կիւրղ. գանձ.: *Այնուհետեւ ʼի յաւիտեան, եւ հուպ առ հուպ զտենդանս փափագանացն սիրելեաւն լնու. Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Է:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное


Смотреть что такое "ՀՈՒՊ" в других словарях:

  • ՄԵՐՁ — ( ) NBH 2 0255 Chronological Sequence: Early classical, 5c, 8c, 10c, 11c, 12c նխ.մ. πλησίον, ἑγγύς, ἕγγιον, σύνεγγυς prope, proxime, juxta ἑγγύτερον propius. եւ բայիւ ἑγγίζω, συνεγγίζω appropinquo πάρεστι adest. Մօտ. հուպ. առընթեր. ներկայ. մօտը,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՍՏԷՆ — ( ) NBH 1 0318 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 11c մ. ὦδε, ἑνθαῦτα hic Աստ. աստանօր. յայսմ տեղւոջ՝ վայրի՝ վիճակի՝ աշխարհի. եւ Այժմէն. ... *Աստէն ʼի հրէաստանի յերկիւղի եմք: Չելանեմ, քանզի աստէն մեռանիմ. ՟Ա. Թագ. ՟Ի՟Գ 3: ՟Գ. Թագ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԸՆԴ — ( ) NBH 1 0764 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 11c, 12c, 13c, 14c (նախդիր). εἱς, πρός, ἑπί, ἑν ad, super, in Ի տրականն, որպէս Առ. ʼի. յ. ց. դէպ ʼի. ʼի վերայ. շուրջ. զոյգ, եւ այլն, պէսպէս ոճով. զոր օրինակ ասի.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԹԱՐԹԱՓՈՒՄՆ — (փման.) NBH 1 0799 Chronological Sequence: Unknown date, 8c, 10c Տ. ԹԱՐԹԱՓԱՆՔ. *Փրկեսցուք զանձինս մեր ʼի թարթափմանց ցանկութեանց. Ճ. ՟Գ. ի մեկն. ՟ա. թես.: ԹԱՐԹԱՓՈՒՄՆ ԱԿԱՆ կամ ԱՉԱՑ. ῤιπή ictus, vibratus oculi, momentum Թարթափիլն ական. թարթելն աչաց …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԱՂԱՀՈՒՊ — ( ) NBH 2 0772 Chronological Sequence: 11c ա. Հուպ ընդ հուպ. արագ արագ. երագազրաւ. *Վաղահուպ մահու վճարեցան, եւ բարձան ʼի կենաց. Լաստ. ՟Ա …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՓՈԽԱՆՈՐԴԵՄ — (եցի.) NBH 2 0948 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 10c, 12c ն. եւ չ: կր. իբր ձ. διαδέχομαι succedo excipio. Յաջորդել. պայազատել. ունել զտեղին. տեղը անցնիլ՝ նստիլ. ... *Փոխանորդէ զտիրան՝ եղբայր իւր տիգրան վերջին:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔԹԹԵԼԻՔ — ( ) NBH 2 1006 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c, 13c, 14c գ. ՔԹԹԵԼԻՔ ՔԹԹՈՒՄՆ ՔԹԻԹ. Քթթելն, թարթումն աչաց. թարթափ. թօթափիլն ական. ակնթարթ. ... *Աչացն մեղմեղանք, արտեւանացն ստէպ ստէպ քթթելիք. Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը: *Զի թէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔԹԹՈՒՄՆ — ( ) NBH 2 1006 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c, 13c, 14c գ. ՔԹԹԵԼԻՔ ՔԹԹՈՒՄՆ ՔԹԻԹ. Քթթելն, թարթումն աչաց. թարթափ. թօթափիլն ական. ակնթարթ. ... *Աչացն մեղմեղանք, արտեւանացն ստէպ ստէպ քթթելիք. Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը: *Զի թէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔԹԻԹ — ( ) NBH 2 1006 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c, 13c, 14c գ. ՔԹԹԵԼԻՔ ՔԹԹՈՒՄՆ ՔԹԻԹ. Քթթելն, թարթումն աչաց. թարթափ. թօթափիլն ական. ակնթարթ. ... *Աչացն մեղմեղանք, արտեւանացն ստէպ ստէպ քթթելիք. Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը: *Զի թէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂՃԱՏԻՄ — (եցայ.) NBH 1 0042 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 12c ձ. Զառամիլ. ցնորիլ. զառանցել. ցնդիլ. յիմարիլ. մոլիլ. եւ աղճատաբանել. ... *Մարգոյ աղճատելոյʼʼ. յն. զառանցելոյ, կամ յետին ծերոյ. Սիր. ՟Խ՟Ա. 4: *Աղճատեալ չարիմաց… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»