- ԱՆԶԳԱՄ
- (ի, աց, եւս եւ՝ ից.) NBH 1-0143 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c, 12c ա. գրի եւ ԱՆԸՍԳԱՄ. Ըստ ձայնին է անզգայ, անգործ. եւ ըստ այսմ անսովոր է ասելն Փիլ. լին. ՟Գ. 39. *Ինքնեակ բարեաց անզգամիցն եւ աներկոցն": Այլ ըստ իրին՝ անմիտ. անիմաստ. անխոհեմ. անզգայ ձեւացեալ. որ չկամի զգալ. կամաւոր անբան. յիմար. չար. ժանտ. անխելք, խենդ. ... ἅφρων, παράφρων, ποηρός, φαῦλος insipiens, amens, stultus, malus, malignus, pravus, insanus եւն. *Անզգամ է՝ որ բանակաւն սխալէ, եւ զչարն հաճութեամբ որպէս զբարի գործէ: Անզգամ վասն այնորիկ է, զի զոր գիտէ՝ կամաւ արհամարհէ, եւ չար կամացն իւր հետեւելով՝ արհամարհէ զգիտութիւնն Աստուծոյ. զի այս է տեսակ անուանդ զօրութեան. Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.: *Ատելի արարէք զիս՝ երեւելի անզգամ ամենայն բնակչաց երկրիս: Մի՛ ոք համարեսցի զիս անզգամ: Խրատիչ անզգամաց, վարդապետ տղայոց: Անզգամաց արմատս ձգեալ: Զանզգամ սպանանէ բարկութիւն: Այր անօրէն եւ անզգամ գնայ զճանապարհս թիւրս: Անզգամն անգոսնէ զխրատ հօր: Անզգամն ծիծաղելով գործէ զչար: Յականջս անզգամի ամենեւին մի՛ խօսիր: Իբրեւ զմի ʼի կանանց անզգամաց խօսեցար. եւ այլն: *Անզգամքն այնոքիկ մոլորութիւն կոչէին զողջախոհութիւնն. Նիւս. թէոդոր.: *Չարացն, եւ անզգամաց. Փիլ.: *Անզգամք, եւ իմաստունք. Լմբ. պտրգ.: *Դրունս դժոխոց կոչէ զբերանս անսգամիցն. Համամ առակ.: *Անզգամաց՝ զգաստութիւն. Անյաղթ բարձր.: Իբր անմտական. յիմարական. եւ յանդուգն. անզգոյշ. *Նա ուրեմն բանք իմ անզգամք են. Յոբ. ՟Զ. 3: *Վիշապն յարձակեցաւ ʼի վերայ երիւարին ահագին եւ անզգամ շնչմամբ յոյժ. ՃՃ.: *Մտեալ յանզգամ ունկն կնոջն առաջնոյ. Ագաթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.