ՉԱՐԱԲԱՐՈՅ

ՉԱՐԱԲԱՐՈՅ
(ի, ից.) NBH 2-0563 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c ա. κακόφρων, κακοήθης, πονηρός, ἁγνώμων male moratus, malignus, nequam, pravus, improbus, stolidus. որ եւ ՉԱՐԱԲԱՐ. Որոյ բարոյքն է չար. չարակամ. ծանր. անզգամ. անմիտ եւ չարաճճի. գէշ. ... *Իբրեւ գինդ ոսկի ի քիթ խոզի՝ այնպէս կնոջ չարաբարոյի գեղեցկութիւն. Առակ. ՟Ժ՟Ա. 22: *Գիտացեալ զխորհուրդ չարաբարոյ բռնաւորին: Մի՛ ոք ի մէնջ կերակուր լիցի չարաբարոյ գազանին. Եղիշ. ՟Բ. ՟Ը: *Այր ժանտ եւ ժպիրհ եւ յաւէտ չարաբարոյ: Փրկեաց զթագաւորն ի գազանական չարաբարոյ սպառնալեաց նորա. Յհ. կթ.: *Բարեմիտ գոլով աւազակին՝ արդարացաւ, վասն զի սաստեաց չարաբարոյին. Իգն.: *Յարիցէ խստագոյն եւ չարաբարոյ թագաւոր որպէս զերկաթ եւ զպղինձ բռնագործ՝ առ որս գործենն զնոսա. Պիտառ.: *Չարաբարոյ գազանի: Չարաբարոյ եւ անգութ թռչնոյն. Վեցօր. ՟Ը: *Զբերանս չարաբարոյիցն խնուլ կամէր հանապազ: Ի բարեկամաց պարտ է փախչել՝ որք չարաբարոյք են: Ծառայից չարաբարոյից է տրտնջել. Ոսկ. յհ. եւ Ոսկ. փիլիպ.: *Խօսէին ընդ նա չարաբարոյ մտօք. Եփր. ի ստեփ.: *Կինն նորա չարաբարոյ էր հանդիպեալ. Վրք. հց. ՟Ի՟Զ: *Չէ՛ ինչ պատուական ծերութիւն, յորժամ չարաբարոյ իցէ. Մխ. առակ.: Իսկ Առ որս. ՟Է. *Յոյժ է չարաբարոյ՝ որ ոչ մինչեւ յայսոսիկ յառաջ անցանիցէ». իմա՛ անզգամ, որպէս անզգայ, տգէտ: Որպէս եւ Եւս. քր. ՟Ա. *Նենգեալ՝ վասն բազում չարաբարոյս ցուցանելոյ՝ անդստին յիւրոց բարեկամաց կոշկոճեալ մեռանէր». իմա՛ վասն չարաբարոյ երեւելոյ, կամ չար բարոյս յանձին բերելոյ: Այլ հոմաձայն է եւ յն. իբր չարաբարոյ, կամ չարաբարութիւն:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ՉԱՐԱԲԱՐՈՅ" в других словарях:

  • ԱՂՈՒ — ( ) NBH 1 0042 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c ա. իբր աղիւ համեմեալ. համեղ. քաղցր. անոյշ. ... *Յանուն քաղցրութեան բարուց՝ աղու ձայնէին զնա. Խոր. ՟Բ. 7: *Յաղագս յոլովագին հրահանգելոյ զինքն՝ աղու ցուցանէր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅԼԱՆԴԱԿ — (ի, աց.) NBH 1 0087 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. Գտանի գրեալ եւ ԱՅԼԸՆԴԱԿ. αλλόκοτος alienus, inusitatus, absurdus, monstruosus Անընդել. անհեթեթ. արտօրէն. անկարգ. անվայել. ցուցանքաւոր …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԱԶԱՆԱՄԻՏ — (մտի. տաց.) NBH 1 0521 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 13c ա. Վայրենամիտ. գազանաբարոյ. գազանական. մոլեգին. *Գազանամիտ արանց. Վրդն. ծն.: *Զգազանամիտս անմաքուր. Նար. ՟Հ՟Ե: *Ի գազանամիտ բարուցն բնութենէ: Զգազանամիտ եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԺԽԵՄ — (խեմի կամ խմի, աց.) NBH 1 0614 Chronological Sequence: Early classical, 13c ա. պ. տեժխիմ. Չարաբարոյ. անզգամ. ապառում. անոպայ. ժանտ. դժնեայ. ... *Վասն դժխեմ մտաց նորա: Ո՛ դժխեմ եւ դժուարամիտ. Մծբ. ՟Ժ՟Գ: *Իբրու զի ոչ ոք յղեաց զնա, ինքն դժխեմ (կամ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԺՈԽԱԲԱՐԿ — ( ) NBH 1 0615 Chronological Sequence: 6c ա. Կարի դժնեայ բարկութեամբ. բարկ եւ խիստ. *Չարաբարոյ, դժոխաբարկ, աղու. նենգաւոր. Փիլ. լին. որ եւ լինի Դժոխաբարք, որպէս Դժուարաբարոյ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԻԺԱԲԱՐՈՅ — (ի, ից.) NBH 1 0845 Chronological Sequence: Unknown date, 6c ա. որ զբարս ունի իժի. օձաբարոյ. չարաբարոյ. ժանտ. օձ ու կարիճ. *Ո՛չ խուն ինչ պատճառք գոն ... թէ ոչ իժաբարոյդ ունի բաղբաղեալն անձն. Պիտ.: *Ճարտար եւ իմաստուն թովիչ մարգարէք եւ առաքեալք եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽՈՒԺԱԴՈՒԺ — (ի, աց.) NBH 1 0983 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. βάρβαρος barbarus. նոյն ընդ խուժ՝ դուժ. խժդուժ որհէս բարբարոս, եւ Բարբարոսական. *Հայհոյիչ խուժադուժ հեթանոսաց: Արամբ միով, որ խուժադուժ եւս էր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿԱՄԱԿԱՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 1040 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 11c, 13c գ. ἐκουσιασμός, προαίρεσις actio voluntaria, voluntas, consilium, propositum եւ ἑξουσία auctoritas, factultas, potestas եւ αὑθάδεια contumacia,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿԱՐԾՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 1071 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 12c գ. σκληρία, στερέωμα durities, soliditas, firmitas. Խստութիւն, պնդուփիւն. ամրութիւն. սերտութիւն. ... *Կարծրութիւն նիւթոյ, կամ վիմաց, սմբակաց, արձանաց, յատակի. Խոր.: Պիտ.: Նար …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅՈՌԵՑՈՒՑԱՆԵՄ — ( ) NBH 2 0369 Chronological Sequence: Early classical ՅՈՌԵՑՈՒՑԱՆԵԼ. Տ. ՅՈՌԱՑՈՒՑԱՆԵԼ. κακίζω male accipio. *Զերկոսին (ճանապարհս՝ Քրիստոսի եւ Յովհաննու, հրէայք) իբրեւ զգազան ինչ չարաբարոյ՝ յոռեցուցանէինʼʼ. որ զկնի ասի՝ պարսաւել. Ոսկ. մ. ՟Բ. 12 …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»