- ՄԱՆՈՒԿ
- (նկան, կունց, կանց.) NBH 2-0206 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c - παῖς puer παιδίον, παιδάριον puerulus νεανίσκος, νέος, νήπιος, -ον, βρέφος juvenis, infans. Տե՛ս եւ ՄԱՆԿՏԻ. յորմէ ռմկ. մանչ, մանչուկ, մանչիկ. Տղայ մանրիկ. սաղմն, եւ երեխայ նորածին, կամ սակաւահասակ. զաւակ, որդի. տղե կ. ... *Ո՞վ պատմեսցէ աբրահամու, եթէ սնուցանիցէ մանուկ սառա: Յղացաւ ռեբեկա կին նորա, եւ խաղային մանկունք ʼի նմա: Ուխտաւոր աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ մօր իւրոյ: Զի՞նչ արասցուք մանկանն որ ծնանիցի: Տեսին զմանուկն հանդերձ մարեմաւ մարբն իւրով: Արի՛ ա՛ռ զմանուկդ եւ զմայր իւր. եւ այլն: Կամ *Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից: Օրհնեցէ՛ք մանկունք զտէր: Ընդ հարցի մանուկն ընդ ծերոյն: Սամուէլ մանուկն պաշտէր առաջի տեառն: Մանկունքս կան ընդ ինեւ յանկողնի. եւ այլն: ՄԱՆՈՒԿ. որպէս Պատանի. երիտասարդ ժիր. ծառայ. սպասաւոր. զինուոր. զօրական քաջ. ... (լծ. ...) *Լուարո՛ւք մանկունք զխրատ հօր: Անիծեալ քանան մանուկ: Գայր մանուկ քահանային: Մանուկ իմ անկեալ կայ ʼի տան: Յարեան ʼի մանկանցն բենիամենի երկոտասանք, եւ ʼի մանկանցն դաւթի երկոտասանք. եւ այլն: Ըստ այսմ ասի, *Քառասուն մանկունք սեբաստիոյ: Զինուորեալ մանկունք թագաւորաց, կամ եկեղեցւոյ. եւ այլն: *Ապողոնիոս՝ այր օրինակագիր՝ մանուկ եկեղեցւոյ (այսինքն եկեղեցական մատենագիր). Եւս. պտմ. ՟Ե. 18: *Զորս աստուծով ճգնէին, մանկունս կոչէին. Մաքս. ի դիոն.: Դուն ուրեք՝ որպէս Մտրուկ, կամ ձագ անասնոց. *Որպէս թէ ոմն՝ ձիոց իսկ մանկունս վարկանիցի գոլ (յաշխարհի). Պղատ. սոկր.: ա. ՄԱՆՈՒԿ. ա. Փոքր. փոքրիկ. մանր. եւ Մանկական. *Ի բերանոյ մանկանց տղայոց ստնդիեցաց կատարեսցի օրհնութիւնʼʼ. (յն. տղայոց, եւ ստնդիեցաց). Սղ. ՟Ը. 3: *Ի բերանոյ մանկանց տղայոց զարքայն երկնից յօգնութիւն կոչէին. Շար. (յորս կա՛մ մանուկն, կա՛մ տղայն դնի իբր ածակ:) *Մանուկ մարդ է՝ եւ ողջ, եւ մուրով կամի մեալ. Ոսկ. մ. ՟Բ. 10. (ռմկ. տղայ մարդ:) *Խաղա՛ (զսատանայիւ) իբրեւ զմանուկ ձագու, եւ իբեւ զճնճղուկ կապով. Ոսկ. ՟ա. տիմ.: *Մանուկ տիովք վախճանեալ: Գուցէ ըստ մանուկ տիոցն զարհուրեսցի. Խոր. ՟Ա. 4: Յհ. կթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.