- ՄԻՋԱԿ
- (ի, աց.) NBH 2-0278 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 12c, 13c ա. μέσος, -η, -ον medius, -a, -um; mediocris, moderatus. Միջին ընդ մեծ եւ ընդ փոքր. որ է ʼի մէջ ծայրայեղից. միջասահման. չափաւոր. *Սուրբն մարկոս անձամբ էր միջակ. ՃՃ.: *Ամենայն առաքինութիւն՝ երկուց չարեաց է միջակ. Նիւս. երգ.: *Ոչ կարի խորութեամբ, եւ ոչ կարի յայտնութեամբ, այլ միջակ ուսմամբ տալ զգիտութիւն գրոց. Նար. երգ.: *Տառք միջակք ... քան զյոյրսն նուրբք են, եւ քան զնուրբքն յոյրք: Եւ են միջակքն, բենն ʼի մէջ մենի, պէի, եւ փիւրի. եւ այլն: Կէտք երեք. կէտ աւարտեալ, միջակ, ստորակէտ: Միջակ՝ նշան յոգի սակս ընդունելոյ (այսինքն շունչ առնլոյ յընթեռնուլն). Թր. քեր.: *Երեք են, որով վարին մարդիկ. բարի, եւ չար, եւ միջակ: Եւ աստ միջակք են ապաշխարօղք: Յորոց ուսանիմք՝ ընդ ծայրիցն եւ միջակացն լինել դատաստան. Մխ. դտ.: *Մեծամեծքն (ʼի ձկանց) զմիջակօքն անցանէին. փոքունքն զմեծամեծօքն վազէին. Ոսկ. ի ղկ.: *Սկիզբն մաքրութեան ... միջակ մաքրութիւն ... կատարումն. Կլիմաք.: գ. ՄԻՋԱԿ. գ. μέσον, μεσότης medium, medietas. Մէջ. միջավայր. *Ամենայնի էացուցիչ, սկիզբն, եւ միջակ, եւ վախճան. Դիոն. ածայ.: *Արեգակն գոլով՝ ʼի միջակն երկնի եւ երկրի հասանելով՝ անստուեր զօրն կացոյց. Սարգ. ՟ա. պ. ՟Բ: *Կանգնեցաւ քառակերպն ʼի միջակին. (զի երուսաղէմ միջավայր երկրի համարեալ էր.) Շար.: Իսկ Շ. այբուբ. *Սա միջակին է խրատ մարդոյս, յորժամ շարժի ախտիցըն բոյսʼʼ. իմա՛ զգոյականն զօրութեամբ. այսինքն՝ միջակ հասակին, կամ երիտասարդին:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.