- ՄՆԱՄ
- (ացի, ա՛.) NBH 2-0287 Chronological Sequence: Early classical, 6c, 11c չ. μένω maneo ἑπιμένω, παραμένω permaneo եւն. որ եւ ԿԱԼ ՄՆԱԼ. (լծ. յն. լտ. մէնօ, մանէօ. պ. մանտէն, մանիտէն ). Զկայ առնուլ ʼի նմին տեղւոջ, կամ ʼի վիճակի. հաստատուն կամ անշարժ կալ. դեգերիլ. դադարել. հանդարտել. յետնիլ. յետս կալ. *Խորհուրդ տեառնմնայ յաւիտեան: Ինքն մնաց անդէն ʼի գալիլեա: Ի խաւարի մի՛ մնասցէ: Կալ մնալ ʼի շնորհսն աստուծոյ: Առ ձեզ մնացից, եւ կամ ձմերեցից: Հանին զնոսա եգիպտացիքն, եւ ոչ կարէին մնալ. եւ այլն: *Ետես զնա՝ թէ ոչ մնայ ʼի խնդրուածոց իւրոց. Եփր. ել. այսինքն ոչ զետնի, ոչ յետս կայ: *Ոչ առին նոքա յանձն մնալ ʼի պատերազմէ անտի. Եփր. օրին.: ՄՆԱԼ. ὐπομένω, περιμένω expecto, sustineo եւն. Սպասել. համբերել. ակնունել. *Մնացի, զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ: Կացից մնացից աստուծոյ, եւ եղէց յուսացեալ ʼի նա: Մնալ փրկութեան տեառն: Մնա՛ ինձ տակաւին սակաւիկ մի, զի ուսուցից քեզ. եւ այլն: *Ոչ եկաց մնաց ամենայն եպիսկոպոսացն: Որում ոչ եւս մնայաք, եկն երեւեցաւ. Եղիշ. ՟Գ. ՟Ը: *Ամենայն ուրեք աղաչանաց, մնայ, եւ ապա բժշկէ. Ոսկ. մ. ՟Բ. 7: ՄՆԱԼ. λείπομαι, καταλείπομαι եւն. linguor, relinquor եւն. Պահիլ, ապրիլ. տեւել, կամ թողեալ լինել որպէս մնացորդ. յաւելեալ լինել. ուստի ՄՆԱՑԵԱԼ ՝ է նոյն ընդ մնացորդ, յաւելուած որպէս նշխար. *Ջնջեցան յերկրէ, եւ մնաց միայն նոյ, եւ որ ընդ նմա էին ʼի տապանի անդ: Ոչ մնաց ʼի նոցանէ եւ ոչ մի: Ոչ մնաց կանաչ. որ ինչ իւրեանց մնացեալ էր՝ վաճառէին: Ուստերքն ձեր եւ դստերք ձեր, որ ʼի ձէնջ մնացեալ են: Զնեղեալ եւ զմնացեալն յիսրայէլէ: Որդիք մնացելոց ժողովրդեան քոյ: Զմնացելոց տանջանաց լցցեն զպատիժս, եւ այլն: *Ամենեւին խայծ ոչ մնաց ʼի մարմինս երանելեացն: Ոչ մնացինզարդք. Եղիշ. ՟Ը: *Մնացին ʼի մրրկեալ բարկութենէն ճարտարապետք. Մագ.: *Գիտէ ʼի միտս իւր՝ թէ մնացելոց է ʼի կործանումն (այսինքն պահեալ կայ). Յոբ. ՟Ժ՟Ե. 23: Անսովոր է ասելն. *Մնացայ ես յառաջին ուղեցոյց անտիʼʼ. այսինքն լքպալ թողայ. Եփր. ՟բ. տիմ.: ՉՄՆԱԼԻ. իբր Անկայուն. անցաւոր. *Զի՞ այնչափ ծնգիցիմք ընդ չկայսս եւ ընդ չմնալիս. Ոսկ. փիլիպ. ՟Ժ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.