- ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ
- (-) NBH 2-0322 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 13c գ. φανέρωσις, δῆλος, δήλωσις manifestatio, patefactio, declaratio ἑπιφάνεια apparitio σαφήνεια perspicuitas եւն. (լծ. թ. այտընլըգ ). Յայտնի եւ երեւելի գոլն. յայտնելն, եւ յայտնիլն. արեւանման երեւումն. տեսիլ. բացումն. բացերեւութիւն. բացայայտութիւն. պարզութիւն. պայծառութիւն. լոյս կամ ազդեցութիւն աստուածային. *Յայտնութիւն բանից քոց: Յայտնութիւն ճշմարտութեան: Յայտնութիւն հոգւոյն: Որ ինչ յերկնից յայտնութիւնք եղեն: Ի յայտնութիւն դարձուցանել (այսինքն յայտնի առնել), եւ այլն. *Նորաձեւել յանուանսն յաղագս յայտնութեանն. (այսինքն պարզաբանութեան). Ածաբ. յայտն.: *Տեսանես զյայտնութիւն յառաջախօս մարգարէիցն. (այսինքն յստակութիւն, բացերեւութիւն.) Կոչ. ՟Ժ՟Գ: *Յայտնութիւն գործոց՝ կատարումն մարդոյ. Սիր. ՟Ժ՟Ա. 29: ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. ἑπιφάνεια, θεοφάνεια epiphania, theophania. Երեւումն Աստուծոյ ʼի մարմնի. աստուածայայտնութիւն. եւ Միւսանգամ գալուստն Քրիստոսի. *Այժմ Քրիստոսի յայտնութեանս տօն է. Ածաբ. ծն.: *Յայտնութեամբ քո Տէր ցնծացաւ երկիր. Շար.: *Խափանեսցէ յայտնութեամբ գալստեանն իւրոյ: Մինչեւ ʼի յայտնութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. ՟Բ. Թես. ՟Բ. 8: ՟Ա. Տիմ. ՟Զ. 14: ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. ἁποκάλυψις apocalypsis, revelatio. Գիրք Յայտնութեանն Յովհաննու. եւ նոյն իսկ տեսիլն նորա. *Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի, ʼի ձեռն որոյ ետ Աստուած ցուցանել ծառայից իւրոց. Յայտ. ՟Ա. 1: *Յայտնութիւն կոչի, զի բազում ինչ ʼի հանդերձելոցն լինելոյ քան յայլ գիրս՝ աստուստ լինի գիտելի. Նախ. յայտն.: *առաքեալն Յովհաննէս ʼի պատմոն կղզի տուաւ, ուր զյայտնութիւնն ասեն լինէր նմա տեսանել. Եւս. քր. ՟Բ: ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. χρηματισμός oraculum, responsum. Պատգամ եւ հրաման աստուածային. *Մի՛ համարիր այլ ինչ ազդ արարեալ առ քեզ յայտնութիւն. Յոբ. ՟Խ. 3: Իսկ Կոչ. ՟Դ. 45. եւ 48. *Ծածուկ կամ ծածկոյթ յայտնութիւնքʼʼ. կոչին անյայտ մատեանքն արտաքոյ սովորական կանոնի Սուրբ Գրոց. այն է ըստ յն. աբօ՛գռիֆա:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.