- ԱՆԳԷՏ
- (գիտի, տաց կամ տից.) NBH 1-0125 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c ա. ἁγνοῶν nesciens, nescius, ignorans Ոչ գիտօղ. տգէտ. անտեղեակ. անհմուտ. անուսումն. տխմար. չգիտցօղ. ... *Զազդ մի զանգէտ եւ զարդար կորուսանիցե՞ս: Զանգէտսն ճարտարին համարձակեաց առատութիւն արուեստգիտութեան. Ծն. Ի. 4: Իմ. ԺԴ. 18: *Թէ զայս ո՞չ գիտես. զի եթէ անգէտ ես, անաստուած ոմն ես. Փիլ. ՟ժ. բան.: *Գիտութիւն պարգեւէ ամենայն անգիտաց. Եզնիկ.: *Պատկերք ոմանց անգիտից՝ իմաստնոց նախադասեալ մեծարեցան. Սարկ. հանգ.: *Անգէտ մարդկան. Կորիւն.: *Անգէտս հրամանի թագաւորին, կամ քո նենգաւոր գործոյդ. Փարպ.: *Թաքուցանել զամենայն չարութիւնն իւր առաջի ձերոյ անգէտ տէրութեանդ. Եղիշ. ՟Ե. *Ոչ անգէտ յայսմանէ է Յովբ. Իսիւք.: *Անգէտք էին մերում արուեստի: Ոչ անգէտ եմ, զի տան պատճառս. Խոր. ՟Գ. 61: *Եւ ոչ իւր անգէտ ելով (այս ինքն անգիտանալով) զոմանց երկբայութիւն. Անյաղթ ստորոգ.: մ. ՅԱՆԳԷՏՍ. մ. Անգիտութեամբ. անգիտացեալք. κατ’ ἁγνοίαν, ἁγνοούντες, ἑλαθόν ignoranter, ignorantes չգիտնալով. ... *Յանգէտս կերիցէ զսրբութիւնսն: Զի մի՛ յանգէտս կորնչիցին: Յամենայն յանգէտս յանցաւորէ քաւել. Ղեւտ. ԻԲ. 14: Իմ. ԺԸ. 19: Եզեկ. ԽԵ. 20: *Յանգէտս ընկալան զհրեշտակս. Եբր. ԺԳ. 2: *Բարերարն յանգէտս (լինել զինքն) պատճառեալ՝ նախ ոտնաձայն առնէ. Ագաթ.: ԱՆԳԷՏ. Ոչ գիտելի. անյայտ. անծանօթ. չգիտցուած. ... ἅγνωστος ignotus *Ոչ եթէ զանգէտէ ումեքէ զԱստուծոյ՝ որ չիցէ ումեք ծանուցեալ, ասէ զայս: Զանգիտին Աստուծոյ ճառս ʼի մէջ բերեալ (յաթէնս). Ոսկ. մտթ. եւ Տիտ.: *Անգիտիցն չափոց չարութեան գործոց. Նար. Ի: *Անգէտ ճանապարհ. Կոչ. ՟Թ: *Անգէտ չարիք. ՃՃ.: *Անգէտ մեզ խառնակոչութիւն նոցա. Անյաղթ պերիարմ.: *Բժշկականն (արուեստ) յառաջագոյն անգէտ լեալ. Նիւս. կուս.: *Բայց այս նոցա անգէտ չեղեալ, որ զքերթողին տառ վերծանեալ. Շ. վիպ.: *Քե՞զ միայն անգէտ է Դարեհի անունս. Պտմ. աղեքս.: *Անճառելի բարեացն յայտնութիւն, զոր Պօղոսի անգէտք էին. Արիստակ.: *Ի մոռացեալ եւ յանգէտ լոյս հուպ է. Փիլ. լին. ՟Գ. 18: *Յանապատի յանգէտ տեղիս թաքուցեալ բնակէր. Եւս. պտմ. ՟Զ. 9:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.