- ԱՆԽԱՌՆ
- (ի, ռնք, կամ ռունք, նից.) NBH 1-0159 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c ա. ἁμιγής, ἅμικτος, ἅκρατος immixtus Ոչ խառնեալ. չունօղ զխառնուրդ. յստակ. պարզ. անապակ. սեռն. անբաժ. անմասն. ... (սեռ. խնդրով՝ ըստ յն. ոճոյ. եւ բցռ. ըստ հյ). *Անխառն տրտմութեան խնդութիւն: Լոյս անխառն խաւարի: Որ անխառն է ʼի չարութենէ եւ ʼի չարէ, կատարեալ բարիք են: Անխառն ʼի տրտմութենէ յաւիտենական ստացեալ ունին խնդութիւն. Փիլ.: *Ոչինչ չար գոյ՝ անխառն գոլով ʼի բարւոյ. Դիոն. ածայ.: *Անխառն խնդութեան տրտմութեամբ: Անխառն գովութեան տանի զպարսաւանս: Ունայնացեալն եւ անխառն ʼի բարւոյն. Պիտ.: *Որ գործովն է, անխառն է խաբէութեան: Անխառն ստորնայնոց իրացս: Անխառն ամենայն վատթար կրից. Սարգ.: *Անխառնին յամենայն չարութեանց. Նիւս. կազմ.: *Պարզագունին եւ անխառնի: Սեռին եւ անխառնի: Անխառն եւ սուրբ: Կերպարան ʼի սկզբնատպէ, կամ խառնուած յանխառնէն. Փիլ.: *Զանխառն զանապակ օրէնսն. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 38: *Անխառն կերպարան սիրոյ: Անխառն իբրեւ զօդ. Նար.: *Անխառն եւ անապակ բաժակաւն զմայլեալք. Անան. եկեղ.: *Նախ քան զյաւիտեանս անխառն (այս ինքն առանց) մարմնոյ, եւ որքան ինչ մարմնոյն է. Շ. թղթ.: *Բնութեամբ անխառնիցն. Նիւս. կուս.: ԱՆԽԱՌՆ. իբր անխառնակելի. անշփոթ. *Զմեր հողեղէն բնութիւնս զգեցաւ, եւ խառնեաց յանխառն Աստուածութիւնն. Ագաթ.: *Զի՞ խառնակես զանխառնդ. Ոսկ. յհ. ՟Ա. 2: *Միթէ զանխա՞ռնս ինչ խառնիցէ. Սեբեր. ՟Ե: *Եւ ապա խառնեցան անխառունքն. Կիւրղ. գանձ.: ԱՆԽԱՌՆ. որպէս անբարեխառն. անժուժկալ. անարգել ցանկասէր. *Այսն պոռնկութեան ʼի մարմինս անխառնից. Եւագր. ՟Ժ՟Գ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.