- ՆԱԽԱՄԵԾԱՐ
- (-) NBH 2-0391 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 9c, 10c, 12c, 13c ա. πρότιμος praelatus. բայիւ προτιμάω, προκρίνω , προτάσσω praefero, praehonoro, antepono եւ այլն. Մեծարեալ կամ մեծարելի յառաջ քան զայլս. նախապատիւ. պատուականագոյն. յարգի. յարգոյ. նախադաս. լաւագոյն. ... *Նախամեծար ընտրեցի զնա քան զիշխանութիւնս եւ զաթոռս. Իմ. ՟Է. 8: *Թէպէտեւ շուն իցես, նախամեծար քան զյոյլ որդին լինիցիս: որք քան զնա նախամեծարք են. Ոսկ. ՟Ա. 22: ՟Գ. 3: *Հաւատոյն եւ սիրոյն, որ քան զայն միութիւնն չիք նախամեծար. Ածազգ. ՟Դ: *Քառասուն թիւ նախամեծար իմն երեւի ʼի հնումն եւ ʼի նորումս. Բրս. ղկ.: *Աշոտ պատրիկ՝ այր երեւելի եւ նախամեծար ʼի մէջ նախարարացն հայոց. Ղեւոնդ.: *Քան զամենայն իշխանս զիս նախամեծար եւ մեծարգի ցուցեր. Արծր. ՟Գ. 3: *Մի՛ ինչ նախամեծար քան զնա եւ զնորա օրհնութիւնս համարեսցուք: Զպտուղ փայտին ճաշակել՝ նախամեծար քան զաստուածականն համարեցաք. Խոսր.: *Սկզբնաթիւըն եւ նախամեծար՝ վէմն հաստատեալ (պետրոս կեփաս). Նար. առաք.: Մերթ՝ իբր Նախամեծարօղ. *Նախամեծար չարի եղեն. Մխ. երեմ.: մ. Կամ մ. Նախամեծարելով. որպէս առաւել ընտրելով. *Նախամեծար յանձինս բերցուք զաստուծոյ վրէժխնդրութիւն. Նանայ.: ա. ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՌՆԵՄ. ՆԱԽԱՄԵԾԱՐԵՄ, եցի. ա. προτιμάω praefero եւ այլն. որ եւ ասի ՆԱԽԱՄԵԾԱՐ ԸՆՏՐԵԼ կամ ՀԱՄԱՐԵԼ. Նախապատուել. նախադասել. պատուասիրել. ʼի վեր հրաւիրել. *Նախամեծար առնելով զբանս վրիպական թշնամւոյն պատրողի՝ քան զքո աստուածադիր օրինադրութիւնդ. Ճշ.: Մաշտ.: *Եթէ զքո իսկ ոգիդ նախամեծար քան զիմ սէրն առնիցես, չես ինչ մօտելոց յիմ աշակերտութիւն. Ոսկ. մ. ՟Բ. 10: *Ի յայսքան տագնապի նախամեծար զքեզ արարեալ, աշակերտին սիրեցելոյ՝ սպասաւորել (քեզ) հրամանատրեալ. Սկեւռ. աղ.: *Արդեօք նախամեծարեսցէ զանձին իւրոյ զփրկութիւն քան զպատուիրանն: Նախամեծարեսցու՛ք զայսոսիկ. Նանայ.: *Ի դասս հայրապետաց նախամեծարեցար. Ոսկ. լուս.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.