ՆԱԽԱՏ

ՆԱԽԱՏ
(ատք.) NBH 2-0397 Chronological Sequence: Unknown date, Early classical, 9c, 10c, 11c, 12c, 13c գ. (արմատ Նախատելոյ). ὅνειδος opprobrium. Անարգանք առ նախկին կամ յոյժ ատելութեան. նախատինք, եւ Ենթակայ նախատանաց. եւ Ստգտանք. այպ, նէնք, րուսովայ. *Քան զամենայն թշնամիս իմ եղէ ես նախատ դրացեաց իմոց: Եղեւ նա նախատ դրացեաց իւրոց. Սղ. ՟Լ. 12: ձը. 42: *Նախատ եւս էր յԻսրայէլի այրութիւն. Իգն.: *Վատն վասն մնալոյ ʼի դանդաղութիւն՝ արհամարհէ զնախատսն (կամ զնախատինս). Լմբ. առակ.: *Հատանէ ըզգլուխ նորին, բառնայ զնախատն Իսրայէլի: Հարեր զճակատ Գողիաթին, բարձեր զնախատ Իսրայէլին. Մագ. ոտ. մանուչ.: Յիսուս որդի.: *Տեսէ՛ք զիմ փառքըն զառաջին, տեսէ՛ք զվերջին նախատս անձին. Ուռպ. ողբ.: *Ի յանձին նախատ՝ ջուր ընդ վայրարկուն հեղեալ. Տաղ ի լուս.: *Վիշտ ինձ, եւ խէթ մտացս, ʼի նմանէ նախատն. Լծ. նար.: *Ոչ ըստ այնմ տայ պատասխանի սակս նախատ ինչ գտանելոյ, այլ զիմաստութեան զխորսն դիմադրէ. Համամ առակ.: *Բարձէ՛ք զնախատն զոր ցուցին. Գր. տղ. յերուսաղէմ.: ա. ՆԱԽԱՏ. ա. ἑπονείδεστος exprobrabilis, probrosus. Նախատելի. նախատեալ. անարգ. անարգեալ. *Յամենայն ժամանակի նախատ լիցի: Ամօթ կրէ, եւ նախատ լիցի: Զի մի՛ նախատ լինիցիս. Առակ. ՟Ժ՟Ը. 1: ՟Ժ՟Թ. 26: ՟Ի՟Ե. 10: *Պէն պատուիրէ կալ անբամբաս, եւ մի՛ նախատ ʼի կեանըս յայս. Շ. այբուբ.: *Նախատ եղեալ էր ʼի ներոյ անտի իւրմէ. Եփր. թագ.: *Նախատ լինել ʼի մարդկանէ. Ճ. ՟Գ.: *Բարեկամ մարդոյն աստուած էր. յորմէ նախատ եղեւ հայրն մեր՝ ասելով, կինս զոր ետուր. Համամ առակ. ուր կա՛մ ընթերցի՛ր, յոր նախատ (այսինքն նախատօղ) եղեւ ադամ. եւ կնո իմա՛, յանդիմանեալ եղեւ, եւ ետ պատասխանի անտեղի: Որպէս եւ յասելն Նար. ՟Խ՟Զ. *Արածօղս զերամակս ... նախատ վարձկանութեանցʼʼ. կա՛մ է նախատինք, եւ կամ նախատական:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Смотреть что такое "ՆԱԽԱՏ" в других словарях:

  • ՁԱՂ — (ու, ուց.) NBH 2 0145 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c գ.ա. κατάγελως derisio, irrisio καταγέλαστος derisus. Ծաղր. եւ ծաղրելի. խաղ. այպն. ծանակ. խաղքութիւն, խախք, ծիծաղ, ծիծաղելի. ... *Ընկալ զայս ձաղսս՝ ասէր. Փարպ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՉԱՐԱԿԱՄ — (ի, աց.) NBH 2 0566 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c, 13c ա. ըստ յն. պէսպէս. κακός malus κοινοῦν, ἁγνώμων եւն. Որոյ կամքն է չար. որ կամի այլում զչար. չարասէր. չարագործ. անզգամ. չարկամ, սիրտը գէշ. *Զհակառակութիւնս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՐՍԱՒ — (ի, ից.) NBH 2 0639 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c գ. ψόγος, μέμψις, μῶκος vituperium, vituperatio, probrum, reprehensio . իտ. biasimo. որ եւ ՊԱՐՍԱՒԱՆՔ. Որպէս թէ պարսիւ քարաձգութիւն կամ պարսաքարումն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԱՅՐԱՐԿՈՒ — ( ) NBH 2 0780 Chronological Sequence: Unknown date, 12c գ. Երաստան. նստոյ տեղին՝ որ զաւելորդս ʼի վայր արկանէ. *Նախատանաց ջեւրով տանջեալ, ընդ վայրարկուն փողով հոսեալ. Շ. վիպ.: *Ի յանձին նախատ՝ ջուր ընդ վայրարկուն հեղեալ. Տաղ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԱՐՁԿԱՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0797 Chronological Sequence: Early classical, 10c գ. Վարձկան գոլն. եւ Վարձկան զինուոր. *Որ նախ վարձկանութիւնս օգնականութեան ինքեան գումարէր. Եւս. քր. ՟Ա: *Նախատ վարձկանութեանց. Նար. ՟Խ՟Զ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ГРИГОР ГРЗИК АЙРИВАНЕЦИ — [арм. Գրիգռր Գ(?)ևիկ Այյրիվաճեցի] (кон. VII 1 я пол. VIII в.), арм. ученый, гимнограф, мелург. Сведения о его жизни и деятельности сохранились в Житии еп. Степаноса Сюнеци (пространная редакция ркп. Матенадаран. № 6261, 1460 г.), вместе с к рым Г …   Православная энциклопедия


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»