ՆՇԱՆ

ՆՇԱՆ
(ի, աւ կամ իւ, աց, օք.) NBH 2-0433 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c, 14c գ. σημεῖον signum σύσσημον, σημείωσις commune signum, significatio, nota τύπος figura σημασία apostema եւ այլն. վր. նի՛շի. պ. նիշան, նիշանէ. Արմատն է ʼի մեզ Նիշ. որ եւ ՆՇԱՆԱԿ. Ցուակ իմն որոշիչ եւ գուշակ իրաց. ակնարկութիւն. եւ Տիպ, կնիք, հետք. կէտ. բիծ. սպի. պալար. *Եղիցին ʼի նշանս եւ ʼի ժամանակս: Եդ տէր աստուած նշան ʼի կային: յս է նշան ուխտին: Այս եղիցի քեզ նշան: Զի՞նչ նշան իցէ քոյոյ գալստեանն: Տուեալ էր նշան մատնչին: Եթէ ոչ տեսից ʼի ձեռս նորա զնշան բեւեռացն: Եթէ լինիցի ʼի մորթ մարմնոյ իւրոյ նշան սպւոյ. եւ այլն: *Որ սեւ նշանքն երեւին լուսնին՝ իբր գիծք իմն դրոշմի, ասացին զնմանէ արտաքինքն, թէ խոյլք են խոռոչաց. Շիր.: *Նշանս սահմանաց հաստատեաց. Խոր. ՟Բ. 53: *Այլ ես աղքատս ոչինչ ունիմ նշան օրհնութեան, զի տացից քեզ. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Նշան՝ որ հրամանաւ, որպէս այն՝ թէ ե՛րթ, որդին քո կենդանի է, կամ ղա՛զարէ արի՛ ե՛կ արտաքս. Ոսկ. գծ.: ՆՇԱՆ. τέρας, θαυμάσια, τεκμήριον prodigium, portentum, miraculum, argumentum. Հրաշալի գործ ցուցեալ առ ʼի տալ հաւատալ. հրաշք. սքանչելիք. *Մինչեւ յե՞րբ ոչ հաւատան ինձ ամենայն նշանօք՝ զոր արարի ʼի մէջ նոցա: Նշանս եւ արուեստս: Նշանօք եւ արուեստիւք: Խնդրեա՛ դու քեզ նշան ʼի տեառնէ ʼի խորութեան կամ ʼի բարձրութեան: Կամիմք նշան ինչ տեսանել ʼի քէն: Նշանն Յովնանու մարգարէի: Տայցեն նշանս մեծամեծս եւ արուեստս (սուտս). եւ այլն: *Նշան կոչի ʼի վեր քան զսովորութիւն բնութեան եղեալ. Պրպմ. ձ: ՆՇԱՆ. τάγμα vexillum, signum σημασία tessera σύμβολον symbolum. Դրօշ արքունի՝ որոշիչ տէրութեան. եւ Ինչ մի բաշխեալ զինուորաց ʼի նշանակ գոլոյ ʼի բանակէ կամ ʼի գնդէ անտի. *Բարձրացուսցէ նշան ʼի հեթանոսս: Ի վերայ լերինն դաշտականի առէք նշան: Ի վերայ պարսպացն Բաբելոնի կանգնեցէ՛ք նշան, եւ այլն: *Հանդէպ ճակատուն Երուանդայ ելին նշանք Արտաշիիս. Խոր. ՟Գ. 46: *Այր իւրաքանչիւր զհետ նշանի գնդի իւրոյ գնասցեն: Հարկանէին զփողս նշանաց զհետ նոցա: Իւրաքանչիւր զօրացն յանուն տեառն նշանս բաշխէր. եւ այլն: *Նշանս բաշխէր, դրօշս արձակէր. Եղիշ. ՟Զ: *Զնշանն զնիզակաւն պատեալ. Բուզ. ՟Ե. 43: Իսկ Նշան կռուոյ ասի եւ զէնն. Ոսկիփոր.: ՆՇԱՆ. σημεῖον signum τρόπαιον tropaeum, signum victoriae. Խաչն Քրիստոսի, որպէս դրօշ եւ դրոշմ նորա, եւ նշանակ յաղթութեան. եբր. թա՛վ, որ եւ խաչաձեւ տառ. *Դի՛ր նշան ʼի ճակատ արանցդ: Եւ ապա երեւեսցի նշան որդւոյ մարդոյ. Եզեկ. ՟Թ. 4: Մտթ. ՟Ի՟Դ. 30: *Որպէս թագաւորի դրօշք՝ նշանք են թագաւորական իշխանութեան, այսպէս եւ խաչն նշան է երկնաւոր թագաւորին: Բարեպաշտ Կոստանդիոնոս այսու նշանիւ յաղթեաց թշնամեացն ʼի պատերազմի. Շ. բարձր.: *Նշան ճշմարիտ առանձինն Քրիստոսի՝ խաչն լուսաճաճանչ: Ահ մեծ թշնամեաց՝ խաչին նշանն, եւ ուրախութիւն հաւատացելոց՝ որ զնայն սիրեցին. Կոչ. ՟Ժ՟Ե: *Պատուական սուրբ նշանիւս. Անյաղթ բարձր.: *Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս: Ետուր մեզ նշան յաղթութեան սուրբ զխաչ քո. Շար.: Որպէս եւ Նշան յաղթութեան, ըստ յն. է յաղթանակ, կամ նշանակ յաղթանակ կանգնելոյ ʼի վերայ թշնամեաց. տե՛ս ՟Բ. Մակ. ՟Ե. 6: ՟Ժ՟Ե. 6: ՆՇԱՆ. τὰ νύμφια, ἠ μνηστεία, τὸ μνήστευμα sponsalia. Որ ինչ տուեալ լինի իբրեւ յիշելիք հարսնախօսութեան. ռմկ. նշանտուք, նշան. տե՛ս ʼի Մաշտոցս. ըստ որոյ եւ Ի գիրս առաքին. ասի. *Որպէս ʼի նշանն դնի մատանի արծաթ ʼի մատն հարսինʼʼ: ՆՇԱՆ՝ ըստ երկրաչափից. σημεῖον punctum, -us. որ եւ ՆԻՇ. Կէտ անբաժանելի. *Նշան է, որոյ մասն ո՛չինչ է. Սահմ. ՟Ե: *Անզատն՝ կարգեալ դասի ըստ նշանի միայն. իսկ զատականն՝ որ երկու նշանօք յանգեցեալ է, գիծ է: Սկզբնատիպ սոցա՝ թիւք են. ազատ նշանին՝ մի. եւ գծին՝ երկու. եւ վեր ʼի վերոյ երեւմանն՝ երեք. եւ հաստատնոյն՝ չորք. Փիլ. ՟ժ. բան.: *Ոչ գոյ թիւ առանց միակին, եւ ո՛չ գիծ առանց նշանի. Երզն. քեր.: ՆՇԱՆ. σημεῖον, κέντρον punctum centri, centrum. Միջակէտն բոլորակի. կենդրոն. որ եւ ԲԵՒԵՌ ասի. *Զոր օրինակ նշան ʼի մէջ բոլորակի՝ առ ʼի յուղղութիւն ամենայնի, որ ʼի միջի բոլորակին իցեն: Զամենայնսն ունի նշանն զուղղութիւնսն միատեսակաբար միաւորեալս առ իմիեանս, եւ առ մի սկիզբն՝ յորմէ յառաջ եկն. Դիոն. ածայ.: *Շուրջ պտտելն՝ որպէս շրջագայն զնշանաւն, ամենայն զբեւեռաւն, յորմէ հաստեցաւ. Մաքս. ի դիոն.: ՆՇԱՆ. իբր Նշանախեց, գրախեց. եւ Նշանագիր. *Նշան մի յօրինաց անտի եւ ʼի մարգարէից ոչ անցցէ, Մի՛ անցցէ յովանշան մի յօրինաց եւ ʼի մարգարէից. Մծբ. ՟Բ: *Զայս գրեցին յոյն եւ իսմայէլացի նշանաւ. Զենոբ.: ՆՇԱՆ. իբր Նշաւակ. նպատակ. *Զնոյն ինքն գլխովին զնշանագործն՝ նշան եւ նշաւակ փութան առնել. Բրսղ. մրկ.: Ի նոյն միտս բերի ըստ իմիք եւ ասելի: *Ահա սա կայ ʼի գլորումն եւ ʼի կանգնումն բազմաց ʼի մէջ Իսրայէլի, եւ ʼի նշան հակառակութեան. Ղկ. ՟Բ. 34:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Полезное


Смотреть что такое "ՆՇԱՆ" в других словарях:

  • ՆՇԱՆԱԿ — (ի, աց.) NBH 2 0435 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c, 14c գ. σημεῖον signum. կամ ա. σημαντικός significativus, index. Նշան. որպէս նպատակ կամ նշաւակ երեւելի, եւ որպէս օրինակ յայտարարօղ իրիք դիտելւոյ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Mer Hayrenik — Մեր Հայրենիք English: Our Fatherland Mer Hayrenik National anthem of  Armenia Ly …   Wikipedia

  • Deportation of Armenian notables in 1915 — Original copy of Instruction of the Ministry of the Interior on April 24 The deportation of Armenian notables, aslo know as the Red Sunday (Armenian: Կարմիր Կիրակի Karmir kiraki) refers to the night when leaders of the Armenian community of the… …   Wikipedia

  • ԿՆԻՔ — (կնքոյ, կնիքք կամ կնիք, կնքոց.) NBH 1 1104 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 12c, 13c, 14c գ. σφραγίς, ἁποσφράγισμα sigillum, signaculum, signum. (ʼի ձայնէս Կնի, Զկնի, որ եւ ՀԵՏ, ԶՀԵՏ.) Հետք իրաց տպաւորելոց. նշան …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Armenische Schrift — Das armenische Alphabet ist die Schrift, mit der die armenische Sprache geschrieben wird. Inhaltsverzeichnis 1 Geschichte 2 Buchstaben 2.1 Westarmenische Digraphen 3 Ligaturen 4 Namen der Buchstaben …   Deutsch Wikipedia

  • Armenisches Alphabet — Schrifttyp Alphabet Sprachen Armenisch Erfinder Mesrop Verwendungszeit seit 406 n. Chr. Abstammung Protosemitisches Alphabet …   Deutsch Wikipedia

  • Church of the Holy Seal, Tbilisi — Church of the Holy Seal Սուրբ Նշան Եկեղեցի Basic information Location …   Wikipedia

  • Ա — ( ) I. NBH 1 0001 Chronological Sequence: Unknown date, Early classical, 14c մջ. Ա՛. Ա՛յ, ո՛վ. է՛յ. եա՛, հա՛, պրէ. *Ա՛, դու աստուած իմ ես. Ոսկիփոր.: *Ա՛ թշուառական. Ճառընտ.: մջ. Ա՛ Ա՛. մջ. Oimoi, Hei mihi! եբր. ա՛ա՛: Ո՛ո՛. ո՛հ ո՛հ. օ՛օ՛, ա՛յ ա՛յ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԹԱՒ — I. (ի, աց, կամ ու, ուց.) NBH 1 0799 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 13c ա. δασύς, λάσιος, δασός, θύρσος, θάλλος, θάλλων densus, pilosus, hirsutus, lispidus, herbidus, virens (լծ. ռմկ. թավլը եւ թիւյլիւ ).… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ի — I. ( ) NBH 1 0841 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c նախդիր տրական հոլովոյ որպէս Առ. յ. ց. միայն ՛ի սկզբան բառից բաղաձայն տառիւ հաւելոց. εἱς, ἑπί, πρός in, ad. *Դարձաւ առ նոյ ʼի տապան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»