- ՆՇԱՆԱԿ
- (ի, աց.) NBH 2-0435 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c, 14c գ. σημεῖον signum. կամ ա. σημαντικός significativus, index. Նշան. որպէս նպատակ կամ նշաւակ երեւելի, եւ որպէս օրինակ յայտարարօղ իրիք դիտելւոյ. յիշելիք. նշանակիչ. նիշան, նիշանէ. *Արա դու քեզ օձ, եւ դիցես զնա ʼի վերայ նշանակի: Եւ կացոյց զնա ʼի վերայ նշանակին: Զաղեղն իմ եդից յամպս, եւ եղիցի ʼի նշանակ յաւիտենական ուխտին: Զգո՛յշ կացէք պահելոյ զշաբաթս իմ. զի նշանակ է ընդ իս եւ ընդ ձեզ յազգս ձեր: Նշանակ առ զթլփատութիւն՝ կնիք արդարութեան հաւատոյ, որ յանթլփատութենէ անտի. եւ այլն: *Անդրէն ընթացեալ արեգակն առ նշանակէ յետս ընդդէմ ընթացելոյ. Կոչ. ՟Բ: *Ըստ որում նշանակիʼʼ. այսինքն՝ զո՛ր օրինակ. Պորփ.: *Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ: Պաշտաման է նշանակ, եւ զծառայական մեզ ցուցանէ չափ. Եղիշ. ՟Ե: Պրպմ. ՟Լ: *Չիք ինչ սիրոյ նշաակ, որպէս զյանցաւոր եղբայրն չառնել անտես առանց խրատելոյ. Ոսկ. եփես.: (որք բերեն եւ ʼի յաջորդ նշ): ՆՇԱՆԱԿ. σημασία, σημείωσις significatio, signi datio, significatum, observatio. Յայտարարութիւն. ազդեցութիւն. նշանակումն. նշան տալն. նշան տուեալ. ... *Փողք նշանակաց նշանակել ʼի մեզ. ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 12: *Նշանակն (հրոյ) ամբարձաւ. Դտ. ՟Ի. 40: *Լեզուք՝ նշանակի վասն են, ո՛չ հաւատացելոց, այլ՝ անհաւատից. ՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 22: *Յայսպիսեացս անուանց կամ նշանակաց մեք յաստուծոյ դիտուին առաջնորդիմք. Կիւրղ. գանձ.: *Որ արասցուքն ըստ մերում (պատկերի). ասաց, ʼի ձեռն յոքնական նշանակին զսուրբ երրորդութիւն ծանոյց. Նիւս. կազմ.: *Բժշկացն նշանակի հաւատան. Բրս. հց.: *Այս կնիք կայցէ ʼի վերայ բերանոյ ձերոյ. մի՛ առնուցուս զնշանակն ʼի բաց. Ոսկ. եփես.: *Իմացմունքն նշանակ են իրաց, եւ ձայնք նշանակ իմացմանց, եւ տառք նշանակ ձայնից. Հին քեր. ըստ Պերիարմ. որ եւ հայի ʼի ՟ա. նշ: Իսկ Իմ. ՟Ժ՟Բ. 27. *Նշանակ դատապարտութեան եկն ʼի վերայ նոցաʼʼ. յն. յորմէ լտ. իբր նպատակ, վախճան, կնիք: ՆՇԱՆԱԿ. σύμβολον symbolum, tessera, indicium. Խորհրդաւոր նշան, ցուցակ գաղտնեաց. խորհուրդ. քուեայ. հանգանակ. *Յամենայն տեղիս թողցուք զնշանակ ուրախութեան: Նշանակ փրկութեան ունիցին. Իմ. ՟Բ. 9: ՟Ժ՟Զ. 6: *Եւ են չորք գետքի՝ նշանակ չորից առաքինութեանց. Փիլ. ստէպ: *Սրբազանիւք նշանակօք: Յայտնիք են նշանակացն բանք՝ աստուածայնոցն նուիրակատարաց. Դիոն. եկեղ.: *Ծածկի ընդ նշանակաւն ճշմարտութիւն. Մաքս. ի դիոն.: *Զսրբոց հարցն եդեալն հաւատ, այսինքն զծայրագոյնն ուղիղ հաւատոյս նշանակ: Զմիաւորեալն հաւատ, այսինքն զհաւատոյս նշանակն, զոր առ ʼի սրբոցն մերոց հարց ʼի նիկիա ժողովելոցն. Կիւրղ. հանգ. եւ Կիւրղ. պրպմ.: *Յաղագս նշանակի հաւատոյ (այսինքն հանգանակի) նիկիականն յժը իցն. Սարկ. հանգ.: Իսկ Լմբ. պտրգ. *Նշանակք խորհրդոյն, կամ նշանակք մարմնոյ եւ արեանն Քրիսոտսիʼʼ. իմա՛ յար եւ նման լտ. ձայնիս, այսինքն տեսակ երեւելի կամ զգալի: ՆՇԱՆԱԿ. τέρας, θαῦμα portentum, prodogium, miraculum. Նշան զարմանալի, հիացուցիչ, որպէս հրաշք կամ հրէշք. *Սքանչելի է, եւ նշանակ է եղեալն: Նաշնակ կոչի եղեալն ʼի վեր քան զսովորական բնութիւն. Ճ. ՟Գ.: *Նշանակ ետու զքեզ տանն Իսրայէլի: Ես նշանակ արարից ʼի մէջ դորա. Եզեկ. ՟Ժ՟Բ. 6. 11: ՆՇԱՆԱԿ. σημεῖον, τρόπαιον signum, tropaeum, signum victoriae. Դրօշ. վառ. նշան պատուոյ եւ մեծութեան կամ յաղթութեան. ... *Օրհնութիւն դրօշացն, այսինքն է նշանակն, կամ վառն մեծ արքայական. Մաշտ. ջահկ.: *Ահա իւր սպիտակ ձին, եւ իւր վառ նշանակն: Առեալ զձին եւ զնշանակն՝ գայր. Ուռպ.: *Այսուիկ պատերազմեալ եւ Յովբ՝ կանգնէր յաղթութեան նշանակ. Իսիւք.: ՆՇԱՆԱԿ. Գաւազան. σκῆπτρον sceptrum. *Դատելով (այսինքն ʼի դատելն)՝ ոսկի նշանակ ունել, քերթելով (այսինքն յանդիման առնելով) զմինովս. Պղատ. մինովս.: *Մինովս՝ կենդանի (կամ Զեւսայ) ունելով նշանակ, որով եւ քաղաքաց թագաւորէր. եւ առ ասէ զարամազգայ նշանակն, ոչ այլ ինչ, քան եթէ զխրատն զարամազդայ, ըստ որում ուղղէր զԿրետէ. անդ: Իսկ իբրեւ Ձող կանգնեալ՝ տե՛ս ʼի ՟ա. նշ: մ. JJSW : ՆՇԱՆԱԿԱՒ. մ. Տ. ՆՇԱՆԱԿԱՊԷՍ
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.