- ՇՆՉԱԿԱՆ
- (ի, աց.) NBH 2-0485 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 14c ա. ψυχικός, ἑμψυχικός, ψυχοειδής , ἁναπνευστικός, πνευματικός animalis, animatus spiritalis, respirativus, adspirativus, inflans եւ այլն. Որ ինչ հայի ʼի շունչ կամ յոգի. եւ Ունակ շնչոյ կամ որդւոյ. զգայական. կենդանական. *Օդ ըստ հրամանի աստուծոյ պահէ զշնչական կենդանութիւն աստի կենացս ʼի մարդ եւ յանասուն. Լաստ. ընթերց.: *Շնչական տռփումն ասաց զանասնոցն զգայականն. Մաքս. ի դիոն.: *Ոչ կատարեալ ʼի սորա է շունչ (այսինքն հոգի), այլ մասն ինչ շնչական ներգործութեան. Նիւս. կազմ. ՟Լ՟Բ: *Դժուարեալ գլփինն՝ ընդ նմա թ զոգիսն երեւի հանել, շնչական կապանացն ʼի մարմնոյն բռնութեամբ լուծեալ. Փիլ. լիւս.: ՇՆՉԱԿԱՆ. իբր Անբան. լոկ զգայուն. որ եւ Շնչաւոր, կամ Կենդանիք ասին. *Առնուլ զնոյ հանդերձ ընտանեօքն, եւ ամենայն շնչականօք ʼի տապանն: Հանդերձ ամենայն շնչականօք՝ տարեւոր ժամանակօք նաւակաց պահեալ. Ագաթ.: Կորիւն.: *Լցան եւ ջուրքն շնչականօք, եւ զարդարեցան. Եփր. ծն.: *Ի շնչականացն որոշեցեր, հոգւով իմանալեաւ խառնեցեր: Ո՛վ շնչականդ ʼի բանականաց. Նար. ՟Ե. ՟Ը: *Նախահայրն (զկնի մեղաց) թուեցաւ ընդ շնչականսն՝ մինչեւ յայն, որ բանն աստուած պատարագեցաւ: Անկեալ ընդ շնչականսն ճարակի. Ճ. ՟Ա.: *Շնչական մտածութիւնʼʼ. այսինքն անբանական, մարմնաւոր. Մագ. ՟Ի՟Զ: *Ըստ ախտաւոր եւ շնչական վարուց. Կիւրղ. ղկ.: ՇՆՉԱԿԱՆ. իբր Բանական. հոգեկան. հոգիաւոր. որ եւ Հոգեւոր, եւ Անձնաւոր ասի. *Վասն մեր յիւր շնչական եւ ʼի մարմնական մարմին ընդունի զհոգին զիմաստութեան եւ զհանճարոյ. Ոսկ. ես.: *Յորժամ տեսանիցես գեղեցիկ եւ տեսական զմարմինն երկնից, մի՛ շնչական կարծիցես. անդ: *Է մեռելութիւն մարմնական, գոյ եւ շնչական: Շնչականն մեռելութիւն քանզի կամաց է՝ ընդ պատժօք է. Ոսկ. եփես.: *Քրիստոսլ եգիտ սուրբ մարմնով եւ հոգւով զկոյսն, եւ ա՛ռ ʼի նմանէն զշնչական մարմինն ըստ պատշաճի կամաց իւրոց. յանապական արգանդէ ստեղծ ինքն իւր մարմին շնչական. Ճ. ՟Գ.: *Եդեմ շնչական. Նար. ձ: Տաղ.: *Յերեւելի սխալանաց մաքրիլʼʼ եւ յաներեւոյթ շնչական ախտից. Ոսկիփոր.: *Անզգամն մատնէ զշնչականն յաղագս զգալեաց: Շնչական ոյժք, եւ այլն. Փիլ.: ՇՆՉԱԿԱՆ. որպէս Շնչառական. *Խօթացեալ ինչ ʼի շնչականացն մասնկանց՝ փոքր եւ խիտ շնչեմք: նոյն շնչերակք՝ ձայնական համանգամայնզ եւ շնչական գործարան. Նիւս. բն.: *Հոգւով բերանոյ նորա ... ո՛չ ոգի ʼի ձեռն շնչականն գործեաց յառաջ խաղացեալ. Աթ. ՟Թ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.