- ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ
- (ի, աց.) NBH 2-0495 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c ա. κυκλοφορικός, κυκλικός orbicularis, circularis. Պարբերական. պարառիկ. շրջանաւոր. հոլովական՞ *Հինգերորդ եւ շրջաբերական բնութիւնն, յորմէ առաջինքն ասեն կատարել զերկին: Ի հինգերորդին զգալւոյ եւ շրջաբերականի էութեանն, որում հասաւ երկին. Փիլ.: *Արիստոտելէս եւ զհինգերորդ մուծանէ մարմին՝ զեթերայինն եւ զշրջաբերական. եւ շրջաբերական ասէ զհինգերորդն մարմին, զի շուրջանակի յինքն բերեալ լինի. Նիւս. բն.: *Ետեղափոխ շարժութեան, ոչ զուղղականն, ոչ զշրջաբերականն, ո՛չ զոր յերկոցունցն. Դիոն. ածայ.: *Է եւ ետեղակալ շարժութիւն՝ կա՛մ ըստ ուղիղ գնացից, կամ ըստ շրջաբերականին, որպէս անիւ շարժի. եւ կամ ըստ որում խառն յուղղէ եւ ʼի շրջաբերականէն. որպէս գնդաձեւ (այսինքն գալարածոյ) գնացք, որպէս օձիցն գնացք են. Մաքս. ի դիոն.: ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ. ἑγκυκλικός, -λος, -λιος encyclicus, -ca, circularis. Որպէս Թուղթ՝ հրովարտակ կամ կոնդակ շուրջ յածեալ կամ յածելի ընդ ամենայն կողմանս. ուղղեալ առ ամենեսին. ընդհանրական. *Նեստոր շրջաբերական թղթովն աղանդէր զտիեզերս. Կանոն.: *Երկոքին կայսերք շրջաբերական թղթով իւրեանց սահմանեցին. Խոսրովիկ.: *Շրջաբերական թղթովք նզովեալ զամենայն հերձուածս: Ձեռնամուխ եղեւ զընդ նովաւ հնազանդեալս ʼի բաց կորզել շրջաբերական թղթովք. Կանոն.: Յհ. կթ.: Արծր. ՟Դ. 2: ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ. Թափառական, վայրայարծու, աշխարհաշրջիկ. *Ել գնաց՝ կեալ շրջաբերական յեղափոխմամբ (ընդ աշխարհս.) Արծր. ՟Գ. 13:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.