- ՈԳԻ
- (ոգւոյ, ւոց կամ եաց.) NBH 2-0503 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c գ. (Արմատ բառիցս Հոգի, Շոգի, Հագագ. Ոգել, Հոգալ. լծ. եւ ոյժ.) ψυχή anima, animus πνεῦμα spiritus πνοή flatus, halitus. Շունչ կենդանի կամ կենդանւոյ. փչումն. հոգի անմարմնոց եւ բանականաց եւ շնչաւորաց. սիրտ. յօժարութիւն սրտի. անձն. կեանք. եւ Շնչիւն հողմոյ, հողմ, ըստ յն ոճոյ. ճան, ինսան, ռուհ, նէֆէս. *Շունչ ամենայն կենդանեաց, եւ ոգի ամենայն մարդոյ: Եղեւ մարդն յոգի կենդանի: Ընդ հանել ոգւոցն: Մի՛ հարցուք զդա յոգի: Նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ: Ոգի նախանձու: Ոգի մեծաբանութեան: Ոգի տեառն շնչեաց ի նա: Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանդ յայդմիկ: Ամենայն ոգիք՝ ուստերք եւ դստերք: Ամենայն ոգիք տանն յակոբու: Սիրեաց ոգւով չափ. եւ այլն: *Ջուրն սրբէ զմարմինն, եւ ոգին դրոշմէ զոգիսն: Գրէ յառաջագոյն ոգին սուրբ յերեսաց քրիստոսի. Կոչ. ՟Գ. ՟Ժ՟Գ: *Ոգի եւ մարմին բաժանիցին առ ժամանակ մի: Նոցին սուրբ ոգիքն հասանեն ձեզ յօգնականութիւն. Եղիշ. ՟Գ. ՟Ը: *Են ոգիք հրեշտակաց եւ դիւաց. Եզնիկ.: *Յիշէր զապարասանութիւն նենգաւոր ոգեացն. Վրք. հց. ՟Ի՟Զ: *Որ բնութեամբ մարդիկ էին, առաքինի ոգիս ի չարչարանսն ցուցանէին. Սեբեր. ՟Թ: *Իբրեւ սպան անակ զխոսրով, եւ դեռ յոգոջ էր, հրաման տայր. Զենոբ.: *Թալանայր, հանէր զոգին, ոգի զոգւով ածէր, եւ ոչ կարէր բանիցն տալ պատասխանի մինչեւ յերեկոյ. Բուզ. ՟Դ. 10: *Ըստ վարիչ ոգւոյն (փչման հողմոյ) վարելոյ բռնավարեալք ի վերայ յորձանացն. Ագաթ.: *Եւ տէր յարոյց ոգի ի ծովուն: Յարոյց տէր ոգի ի վերայ ծովուն սակս յովնանու. Աթ. ՟Ժ՟Բ: *Որպէս մեր շունչս ոգի կոչեցեալ, եւ օդս այս որ շնչէ՝ ոգի կոչեցեալ. եւ հրեշտակք՝ ոգի կոչեցեալ. եւ արութիւն մեծ ինչ՝ ոգի կոչեցեալ. եւ դեւ հակառակորդ՝ հոգի (կամ ոգի) կոչեցեալ. Կոչ. ՟Ժ՟Դ: ոգի առնուլ. Շունչ առնուլ. շնչել. հանգչել. *Ոչ կարեմ զոգի առնուլ. Իսիւք.: *Ոչ թոյլ տային նմա եւ ոչ զոգի անգամ առնուլ: Չետ ինձ հանգիստ զոգի առնուլ եւ ոչ մի օր. Եւս. պտմ. ՟Զ. 15: ՟Է. 11: *Ոչ խափանին մարդիկ ի զոգի առնլոյ. Եփր. համաբ.: ոգի կլանել. Տ. Կլանել: յոգիս ապաստան լինել. Տ. Ապաստան լինել: թափել զոգի. Տ. Թափել: հարկանել զոք յոգի. իբր Սպանանել: Ծն. ՟Լ՟Է. 21: հանել ոգւոցն. Ելանել հոգւոյն. մեռանիլ. *Եւ եղեւ ընդ հանել ոգւոցն, քանզի մեռաւ, կոչեաց զանուն նորա որդի վշտաց իմոց. Ծն. ՟Լ՟Է. 18: *Աջակողմեան աւազակին լինէր յոգւոցն հանել ընդունելութիւն փրկութեան. Կոչ. ՟Գ: յոգւոց հանել. Հեծել. հեծեծել. հառաչել. Տե՛ս Ես. ՟Ժ՟Թ. 8: ՟Ի՟Դ. 7: լ. 15: ՟Խ՟Զ. 8: Երեմ. ՟Լ՟Ա. 19: Եզեկ. ՟Ի՟Ե. 16: Իմ. ՟Ե. 3: Մրկ. ՟Ե. 34: Եբր. ՟Ժ՟Գ. 17: *Եւ ապա յետոյ ուրեմն յոգւոց եհան, եւ սկսաւ ասել. Ճ. ՟Ա.: յոգւոց ելանել. նոյն ընդ վ: Տե՛ս Սղ. լ. 11: Ողբ. ՟Ա. 8. 11. եւ այլն: *Ո՞վ ոք պատրեցաւ, եւ ոչ յոգւոց ելաւ. Նար. ՟Ժ՟Թ: դնել զոգի ի բռին. Տ. բուռն: ՈԳՒՈՎ չափ. Տ. ոգի, եւ չափ: ՈԳԷ՛ (2-0503Օ Տե՛ս զնախագրեալ բարդութիւնս ոգե՛ʼ. ի բառէս Ոգի. զի նոյն բառք անխտիր գրին ե, եւ է տառիւ. եւ թէպէտ ե առաւել կանոնաւոր գտանի, բայց գրչաց դիւրին գայ գրել է: գ. ՅՈԳՒՈՑ ՀԱՆՈՒԹԻՒՆ. (2-0366) գ. Հառաչանք. հեծութիւն. ահիզար. *Ի խորոց սրտին մռնչէ յոգւոց հանութեամբ. Խոր. ՟Ա. 25:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.