ՀՈԳԻ

ՀՈԳԻ
(գւոյ, ւոց. լինի եւ հոգեաց.) NBH 2-0113 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 11c, 12c, 13c գ. (թո՛ղ զի գրի եւ հոգոց՝ իբր հոգւոց. եւ հոգւոց՝ իբր հոգոց:) Նոյն է ընդհանրապէս եւ Ոգի. (լծ. ոգել, եւ հագագ. իբր շունչ. որպէս եւ յն. բնէ՛ւմա ). ... Էակ կենդանական, եւ բան կենդանութեան, եթէ՛ անեղական, եւ եթէ եղական. եւ այս կա՛մ որպէս պարզ հողեղէն՝ աննիւթ եւ անմարմին, կամ բանական կենդանի, եւ կամ անբան: Ուստի ՀՈԳԻ. որպէս յն. πνεῦμα . լտ. spiritus. ռմկ. ռուհ. ըստ ինքեան ասի նախ զաստուծոյ. *Հոգի է աստուածʼʼ: *Կոչի աստուած հոգի. այլ կայ ընտրութիւն ʼի միջի. ասէ (կամ այս է), աստուած հոգի կենդանի է, որ է կենարար. Եզնիկ.: Եւ ʼի մասնաւորի զերրորդ անձն է ամենսուրբ երրորդութեան. *Մկրտեցէ՛ք զնոսա յանուն Հօր, եւ Որդւոյ, եւ Հոգւոյն սրբոյʼʼ. որ եւ կոչի՝ *Հոգի աստուծոյ, հոգի տեառն. հոգի հօր. հոգի յիսուսի, կամ քրիստոսի: Հոգի հօր եւ որդւոյ: Հոգի սուրբʼʼ: Եւ զհրեշտակաց. *Ո արար զհրեշտակս իւր հոգիս: Ո՞չ ապաքէն ամենեքեան հոգիք են հարկաւորք. եւ այլն: *Հոգիք հրեղինացն տօնեն ընդ մեզ: Որ հոգիքդ էք հարկաւորութեան, եւ այլն. Շար.: *Հոգիք ասին յաղագս անմարմնութեան. Շ. բարձր.: Եւ զմարդկանէ. *Ելցէ հոգի ʼի նոցանէ, եւ դարձցին անդրէն ʼի հող: Հոգին (կամ ոգին) դարձցի առ աստուած: Ի ձեռս քո յանձն առնեմ զհոգի իմ: Զխոնարհս հոգւով կեցուցանէ: Երանի՛ աղքատաց հոգւով. եւ այլն: ՀՈԳԻ. որպէս յն. փսիքի՛. (յորմէ սիւք, սիք.) ψυχή anima. ռմկ. ճան. հասարակօրէն որպէս Բանական հոգի մարդոյ՝ դիմաբաժանեալ մարմնոյ. որ եւ ստէպ գրի ՈԳԻ. Տե՛ս եւ ʼի բառն ՇՈՒՆՉ: *Եղեւ մարդն յոգի (այսինքն ʼի հոգի) կենդանի: Զոգի (այսինքն զհոգի) եւ զմարմին: Փրկեսցէ զհոգի (կամ զոգի) իւր (կամ նորա) ʼի մահուանէ: Տեսի ʼի ներքոյ սեղանոյն զհոգիս ամենայն մարդկան. եւ այլն: *Յերկրէ կերպարանեցաւ ըստ մարմնոյ, եւ հոգւոյ հասաւ փչեցեալ աստուծոյ ʼի դէմսն զկեանս: Պարտ է բանականին մարդկան ոգւոյ տիպ աստուածային բանին ձեւանալ: Հոգի իմաստուն եւ առաքինի. Փիլ.: *Այլ եւ ո՛չ զհոգիդ քո տեսանես. սակայն հաւատաս՝ եթէ հոգի ունիս, եւ է միացեալ ʼի մարմինդ. Ոսկ. յհ. ՟Ա. 24: *Բոլոր մարմնոյն հոգին է կենդանութիւն. Եղիշ. ՟Բ: *Հանգո՛ զհոգիս նոցա ընդ սուրբս քո: Ընկա՛լ եւ հանգո՛ զհրաժարեալ հոգիս. Շար.: *Որք ʼի դժոխս արգելեալ էին հոգիք սրբոցն, զորս ազատեաց քրիստոս իւր իջմամբն ʼի դժոխս. Մեկն. ղկ.: *Երթամ յերկիր հոգեաց, ուստի ոչ ոք դարձաւ. Ոսկ. համբ.: *Սուրբ եւ արդար հոգեացն ընդ առաջ գան հրեշտակք. Յճխ. ՟Ժ՟Բ: ՀՈԳԻ. ψυχή anima. Որպիսի՛ եւ է շունչ կենդանի. *Հոգի իսկ է, որ շուրջ ածէ զմեօք զամենայն, եւ զերկնի շրջաբերութիւն: Զարեգական մարմին ամենայն մարդ տեսանէ, բայց զհոգի ոչ ոք. Պղատ. օրին. ՟Ժ: ՀՈԳԻ. անխտիր որպէս յն. πνεῦμα եւ ψυχή spiritus եւ anima.վարի եւ որպէս Մարդ, կամ անձն. ... *Մի՛ ամենայն հոգւոյ հաւատայք: Ամենայն հոգի՝ որ խոստովանի զյիսուս քրիստոս եւ այլն: Ոգիք իբրեւ ութ ապրեցան: Հոգիք (կամ ոգիք) իբրեւ երեք հազարք. եւ այլն: *Ամենայն հոգի, այսինքն ամենայն մարդ. վասն զի հոգի զմարդն անուանէ. քանզի սովորութիւն է գրոց հոգի զմարդն անուանել. Սարգ. ՟ա. յհ. ՟Զ: ՀՈԳԻ. որպէս Շունչ. ... *Մերձ յաղբիւրն հոգի առնոյր. Ոսկ. յհ. ՟Ա. 30: *Հոգի կլանելով ընթացան. Փիլ. իմաստն.: *Մերս շունչ՝ ոգի կոչեցեալ. Կոչ. ՟Ժ՟Դ: Տե՛ս եւ ՈԳԻ, եւ ՅՈԳՒՈՑ ԵԼԱՆԵԼ: *Տրտմեալ եւ տխրեալ ʼի հոգւոց ելանէր. Եփր. թագ.: Որպէս եւ Ես. ՟Լ՟Ը. 16. *Զարթուցեր զհոգի իմ, մխիթարեցայ եւ կեցիʼʼ. ըստ յն. է շունչ, փչումն πνοή flatus, halitus. ՀՈԳԻ. որպէս Օդ շնչեալ. այսինքն Հողմ. ... *Օդս որ շնչէ, հոգի կոչեցեալ. Կոչ. ՟Ժ՟Դ: *Ած աստուած հոգի ʼի վերայ երկրի, եւ ցածեաւ ջուրն. ոմանք ասասցեն հոգի ասացեալ զհողմն. արդ երեւեցաւ հոգի ասել այժմ զաստուածութեան, որով ամենայն յապահովանայ. Փիլ. լին. ՟Բ. 28: *Համանուն է հողմն հոգւոյն՝ վասն անօսրութեանն. եւ բազում անգամ կոչի հողմն հոգի. որպէս երգէ դաւիթ, օրհնեցէ՛ք զտէր հոգի եւ մրրիկ. Լմբ. իմ.: *Հոգիս կոչէ զնոսա (զհրեշտակս) վասն արագութեանն, որպէս զի ասիցէ, թէ քան զհողմս թեթեւք են. քանզի ոգւոյ եւ հողմոյ անուն եբրայեցերէն եւ յունարէն եւ ասորերէն նոյն է. Եզնիկ.: Կամ Այս, (իբր Շնչօղ,) եւ Սատանայ. (թ. էւէն ... ). ոպրէս լտ. spiritus malus եւ ventus. *Այսն հողմ է, եւ հողմն ոգի. Եզնիկ.: *Պիղծ ինչ հոգի կոչեցեալ, եւ դեւ հակառակորդ՝ հոգի կոչեցեալ. Կոչ. ՟Ժ՟Դ: ՀՈԳԻ. որպէս Սիրտ. կեանք. կենդանութիւն. բերումն կամ յօժարութիւն սրտի. ... πνεῦμα anima եւ animus. *Ո քաղէ զհոգիս իշխանաց. Սղ. ՟Հ՟Ե. 12: *Հոգի երեսաց մերոց տէր քրիստոս. Ողբ. ՟Դ. 20: *Յօժարութիւն հոգւոյ. Ժղ. ստէպ: *Ումեմն հոգի յօժարեաց քաղաք շինել, այլում հոգի ինչք ժողովել. Լմբ. սղ.: ՀՈԳՒՈՅ ՏՈՒՆ. ռմկ. հոգետուն. Տուն կամ օթեւան շինեալ իբրեւ հիւրանոց՝ ʼի յիշատակ հոգւոյ. *Շինեաց եւ ʼի տեղիս տեղիս հոգւոյ տունս ʼի հանգիստ ճանապարհորդաց. Պտմ. վր.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Полезное


Смотреть что такое "ՀՈԳԻ" в других словарях:

  • ԱՆՁՆ — (ձին, ձինք, ձանց.) NBH 1 0192 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. (լծ. հյ. ինձ, ինձէն, ինքն. եւ ար. ինս, ինսան.) Ինքնութիւն իմացական եւ բանաւոր էակի՝ դիմաւ որոշելոյ. անհատն բնութենակից …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀՈԳԻԱՆԱՄ — (ացայ, ցեալ.) NBH 2 0114 Chronological Sequence: Unknown date, 5c, 7c, 8c, 12c, 13c չ. πνευματίζομαι, πνευματιάω, ἑμψύχομαι spiritum vel animam acquiro. Իբր հոգի լինել. հոգի զգենուլ. հոգեւորիլ. հոգի դառնալ, բոլոր հոգի կտրիլ, հոգի կամ սիրտ առնուլ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՀՈԳԻ — ( ) NBH 1 0188 Chronological Sequence: Unknown date, 5c, 12c, 14c ա. Որ չունիցի հոգի էական, եւ հոգի բանական, կամ ոգի զօրութեան, կամ զհոգի շնորհաց. ... *Զի թէ մարդ բան ունի եւ հոգի, Աստուած անբան եւ անհոգի զիա՞րդ իցէ. Ոսկիփոր.: *Ոչ անհոգի եւ անբան …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆՈՅՆ — (նորին. նմին. նովին կամ վիմբ. Նոյնք կամ նոքին, նոցին՝ նոցուն՝ նոցունց. նոքիմբք՝ նոքումբք՝ նովիմբք. ) NBH 2 0439 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c դերան. ցուց. ա.գ. αὑτός, τή, τόν, οugr… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈԳԻ — (ոգւոյ, ւոց կամ եաց.) NBH 2 0503 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c գ. (Արմատ բառիցս Հոգի, Շոգի, Հագագ. Ոգել, Հոգալ. լծ. եւ ոյժ.) ψυχή anima, animus πνεῦμα spiritus πνοή flatus, halitus. Շունչ կենդանի կամ կենդանւոյ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՄՆ — (ուրումն կամ որումն, ումեմն կամ ուրեմն, ոմամբ, ոմանք, անց, ամբք.) NBH 2 0515 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c ա.գ. τίς, τίνες, τι quidam, quaedam, quoddam; aliquis, qua, quid; quispiam, certus, nonnulli… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱՆՁՆ — (ձին, ձինք կամ ձունք, ձանց կամ ձնից.) NBH 1 0106 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c ա. ἅψυχος inanimis, inanimatus ( ʼի բառէս անձն, ո՛չ ըստ որում դէմք, այլ ըստ որում հոգի կամ շունչ բանական. որպէս եւ անձնաւոր ասի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԵՂԱԳՈՅՆ — (գունի.) NBH 1 0138 Chronological Sequence: 8c ա. Բուն եւ ʼի բնէ անեղ, անծին, անել, աղբիւր ելմանց յաստուածայինս. անպատճառ պատճառօղ. սեպհական յորջորջումն Աստուածութեան, եւ անձին Հօր. ուր Որդի եւ Հոգի Սուրբ անեղ ասին եւ են՝ իբրեւ ծնունդ եւ ելումն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՌԻՆՉՈՒՆԱԿ — (ի, աց.) NBH 1 0305 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c ա. πρός τι ἕχον relativus Առինչ. ըստ յն. առ ինչ ունօղ, այսինքն յարաբերեալ առ այլ ինչ. *Առինչունակ (անուն) է, իբրու թէ՝ հայր, ուստր (որդի), սիրելի, աջող (իմա՛, աջեայ): Իբր առնչունակ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՆԹԱԿԱՑՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0659 Chronological Sequence: Unknown date, 7c Տ. ԵՆԹԱԿԱՅՈՒԹԻՒՆ, եւ ԱՌԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ, իբր Յատկութիւն. ἱδίωμα proprietas *Հայր՝ անսկիզբն, եւ պատճառ եւ ծնօղ. այսոքիկ ի հօրն ենթակացութիւնսն ենթականան յատուկ: Որդի, եւ բան, եւ միածին. յորդւոյ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»