- ՈՂՈՐԿ
- (ի, ից.) NBH 2-0509 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 9c, 12c ա. ՈՂՈՐԿ. λεῖος laevis, glaber, laevigatus, planus, mollis, facilis. Գրի եւ ՈՒՂՈՐԿ, ՂՈՐԿ. Ուղիղ եւ լերկ՝ ըստ մակերեւութիւն. հարթ եւ յղկեալ ի խոշորութեանց՝ ի ձեռն ողողման ջուրց, կամ որպէս զոլոռն. դիւր. կոկ. լպրծուն. ... *Ընտրեաց իւր հինգ քարինս ողորկս ի հեղեղատէն. ՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 40: *Ողորկ, եւ առանց խոշորութեան: Ողորկ, եւ խոշոր. Պղատ. տիմ.: *Անդայտն՝ եւ հոծն, եւ խոշորն՝ եւ ողորկն: Ողորկն՝ վասն դէպուղիղ մասնկացն գոլ: Սեռ է ողորկից ըստ շօշափման: Ի ձեռն կակղոցն եւ խստից, եւ խոշորիցն եւ ողորկից. Արիստ. որակ.: Նիւս. բն. ՟Ը: Փիլ. իմաստն.: *Որպէս որ փափուկքն են, եւ դիւրատիպք, եւ ողորկ եւ անգէղք. Դիոն. ածայ.: *Իբրեւ ընդ ողորկ տեղիս գնայցեն ընդ վարդապետութիւն ուղիղ քահանայից ի սրահս յարկաց աստուծոյ. Պրպմ. ՟Խ՟Զ: *Արեան ծառայից քոց ի վերայ ուղորկ վիմին: Որպէս ձէթ օծեալ զնահատակսն՝ ողորկ առնէ, եւ զձեռս հակառակորդացն լպրծէ. Շ. յկ. ՟Լ: ՈՂՈՐԿ. իբրու նմանութեամբ՝ Մեղմ, ողոք. ամոք. եւ Ընտիր, ճարտար, վայելուչ, եւ Սեթեւեթեալ. կոկ, վարպետ բան. ... *Շրթունք ողորկք ծածկեն զսիրտս տրտմագինս. Առակ. ՟Ի՟Զ. 23: *Հային ի շրթունս ողորկս եւ ի բանս սուտս. Համամ առակ.: *Յունական պերճ եւ ողորկ առասպելքն. Խոր. ՟Ա. 32: *Զի դու տէր ես երագասիրտ, եւ ողորկ բանից սովորական: Որ թեթեւացեալ եւ ողորկ բանիւն ունայնացեալ գնայ. Արշ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.