- ՊԱՃՈՒՃԱՆՔ
- (նաց.) NBH 2-0591 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 12c գ. καλλοπισμός curiosus ornatus, fictio κατασκευή, κατασκεύασμα , artificium σύνθεσις compositio πειθανότης persuasio, lenocinium φαντασία imaginatio. (իսկ առանց պաճուճանաց. ἁκαλλόπιστος, ἀπλούς καὶ ἁκατάσκευος . տե՛ս եւ ԱՆՊԱՃՈՅՃ.) որ եւ ՊԱՃՈՅՃ. գ. (լծ. թ. պէզէք ). Զարդ. պճնութիւն. սեթեւեթ իրաց եւ բանից. հանդերձանք. յօրինուած. զարդարանք. ... *Յակոբ՝ այր առանց պաճուճանաց: Հանցէ Տէր զպաճուճանս զարդու փառաց նոցա: Զպաճուճանս նոցա եւ զհիւսս. Ծն. ՟Ի՟Ե. 27: Ես. ՟Գ. 20. եւ 18: Իսկ Եզեկ. ՟Ի՟Ե. 7: *Հանդերձ ծիրանի եւ կապուտակ ʼի կղզեացն յելիմացւոց եղեն ʼի զարդ պաճուճանաց քոցʼʼ. լաւ ե՛ւս այլ ձ. պատմուճանաց. զի եւ յն. է՝ ծածկոյթ կամ վերարկու: *Ոչ տարապարտուց եւ մտահաճոյ բանիւք եւ պաճուճանօք: Ի պաճուճանաց անտի խելայեղ բանիցն: Թքեալ ʼի բաց ընկեցեալ լիցին ամենայն պաճուճանք զարդարանաց. Կոչ. ՟Դ. ՟Զ. ՟Ժ՟Բ: *Անդ՝ ո՞ր սուտ պատասխանիք, զի՞նչ պաճուճանք արուեստաւորք. Ածաբ. կարկտ.: *Յորս ոչ գոն պաճուճանք մարդկեղէն իմաստութեան: Աստուծոյ պատգամք չեն կարօտ պաճուճանաց. Վեցօր. ՟Ա. եւ ՟Գ: *Զաստի՞ պաճուճանացս կաթոգին ես. Ոսկ. մ. ՟Ա. 12: եւ Ոսկ. ես.: *Մերժեսցին զկարիս մարմնական կենցաղոյս, զի ծանեան եթէ երազ է եւ սուտ պաճուճանք. Շար.: *Ոչ պաճուճանս յարմարեցից տգեղութեանս գեղոյ. Նար. ՟Հ՟Բ: *Պաճուճանք են՝ յերեւելի նիւթոց եւ յազգի ազգի գունոց ʼի միասին խառնել. Սարգ. ՟բ. պ. ՟Բ: Իսկ Կոչ. ՟Ժ՟Ա: *Որդի է Աստուծոյ բնութեամբ, եւ ոչ պաճուճանօք, ծնեալ ʼի հօրէʼʼ. իմա՛ ըստ յն. ոչ գրութեամբ, այսինքն որդեգրութեամբ: ՊԱՃՈՒՃԱՆՔ. որպէս Պաճուճապատանք. (եթէ չիցէ այսպէս գրելի.) *Չէր անդ Դաւիթ, այլ միայն պաճուճանքն. Կիւրղ. թագ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.