- ԶԱՐԴ
- (ու, ուց, ուք կամ իւք.) NBH 1-0718 Chronological Sequence: Early classical, 5c, 8c, 12c գ. κόσμος ornatus, ornamentum, apparatus (արմատն է Արդ, յորմէ Յարդարել, զարդարել). Յօրինուած վայելչութեան՝ երեւելի, եւ զօշոտիչ ական. պաճուճանք. իր յարդարիչ, եւ յարդարեալ. շուք. հանդերձանք. սպասք. զարդարանք. ... *Երկինք եւ երկիր, եւ ամենայն զարդ նոցա: Զաստեղս եւ զամենայն զարդ երկնից: Ամենայնի՝ որ իցէ ʼի զարդուէ երկնից: Հայկիւն հանդերձ, եւ ամենայն զարդուն երկնից: Սուգ առին սգաւորք, եւ ո՛չ առ՝ այր զզարդ՝ զանձամբ: Իբրեւ հարսն զարդու զարդարեաց զիս. եւ այլն: *Զարդու ոսկւով (յն. ոսկեղինաւ) զարդարեսցիս. Երեմ. ՟Դ. 30: *Ոչ գոյր չափ զարդու նորաʼʼ. այսինքն սպասուց. Նաւ. ՟Բ. 9: *Զարդ երիտասարդաց՝ իմաստութիւն. Առակ. ՟Ի. 29: *Ունկն քննէ զզարդ առակացʼʼ. այսինքն զյօրինուած, կամ զգեղեցիկ իմաստս. Ժող. ՟Ժ՟Բ. 9: *Մերկասցէ տէր զզարդ նոցաʼʼ. յն. զձեւ. եբր. զամօթ. Ես. ՟Գ. 17: *Զարդք սեանցն. Ել. ՟Լ՟Ը. 10=12. իբր օղ. մանեկաձեւ զարդ: *Ի զարդս գեղեցիկս: Ի զարդ կայսերական: Ի զէն եւ ʼի զարդ վառելովք: Զարդուք զարդարելով: Արծաթեղէն զարդիւք. Ագաթ.: *Զարդարեն զթագաւորս մեծատեսիլ զարդիւքն (այսինքն զարդուքն). Փարպ.: *Զատելոյ եւ անջատելոյ ʼի բնական զարդուէ Սարկ. հանգ.: ԶԱՐԴ. διακόσμησις dispositio յն. ոճով՝ իբր Կարգ. կարգաւորութիւն. *Քահանայապետութիւն եթէ ոք ասիցէ, սրբազան իմն բոլորովին յայտնէ զարդ: Երկնայնոցն էութեանց սուրբն զարդք. Դիոն. երկն.: ԶԱՐԴ. κόσμος mundus Ըստ հոմաձայնութեան յունին, որպէս Աշխարհ. *Այսքանւոյ զարդուս, եւ ըստ սորայն մասանց. Նիւս. կազմ. եւ այլն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.