- ՊԱՏՇԱՃ
- (ի, ից.) NBH 2-0616 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c ա. κατήκον, ἤκον, δέον, προσῆκον, προσῆκων, καταλλήλος conveniens, debitus, accommodatus, congruus, quod par est, vel oportet, velut officium. Պատեհ. պատկան. յանկաւոր. յարմար. արժան. իրաւացի. վայելուչ. որ ինչ պարտ է եւ շատ. ... *Անդամօք երկար, եւ ընդ իրեարս պատշաճ: Պատշաճ վարկաւ ո՜չ ամենեցուն առ իւր կալ ʼի Մծբին: Արգելում զընթացս բանին յոչ պատշաճէն. Խոր. ՟Բ. 5. 7. 61: *Գտանիցեմք զպէտս դեղոցն պատշաճից: Չառնէ ինչ պակաս ʼի պատշաճիցն, որ յուղղութիւն ածիցեն: Որք ոչ զպատշաճ կարծիսն ունէին վասն նորա. Ոսկ. մ. ՟Ա. 1: ՟Գ. 29: եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29: *Զրկմամբ ʼի պատշաճիցն նոցա բարութեանց՝ չարք ասին: Այլայլումն ʼի պատշաճէ նոցա հրեշտակավայելուչ կատարելութենէ: Զգեցուցանեն հանդերձս՝ կատարեցելոյն պատշաճս. Դիոն. ածայ. եւ Դիոն. եկեղ.: *Ի տեղւոջ պատշաճի. Ճ. ՟Ա.: *Ամենայն կայանք նոցա պատշաճք, ամենայն ուրեք գտանիցեն կերակուր. Գէ. ես.: *Օգնական լինիցին գոյիցն ամենեցուն ʼի գործս պատշաճս. Վրք. հց. ՟Ա: *Բազում անգամ ʼի պատշաճիցն վրիպեն. Ածաբ. ժղ.: *Զպատշաճն իմ յառաջագոյն՝ անպատշաճ վարկեալ զկնի: Թողլով զպատշաճն ըստ իս՝ յանպատշաճագոյնն իմ ընկղմեցան խորհուրդս. Արշ.: Յհ. իմ. երեւ.: *Ոչ մեղկէ, այլ ʼի սահման պատշաճին պահէ: Պատճառ պատշաճից անպատկառ ճգնութեանց. Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.: (որք բերին եւ ʼի յաջորդ նշ:) գ. ՊԱՏՇԱՃ. գ. որպէս Պատշաճաւորութիւն. դիպողութիւն. յարմարութիւն. *Որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ʼի պէսպէս փորձութիւնս. ՟Ա. Պետ. ՟Ա. 6: (Ուր զպատշաճն առնու Սարգիս իբրեւ ածական բառիս՝ իրաց:) *Ըստ պատգամին պատշաճի ոչ կարէր ունել յանձին (զառաջարկութիւն մենամարտութեան). Ագաթ.: *Առանձինն բանիցն պատշաճիւք (այսինքն նիւթական առմամբ բառից), զզօրութիւն մտացն խարխլել. Կիւրղ. ծն.: մ. ՊԱՏՇԱՃ. մ. ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻՑ. Ըստ արժանւոյն. որպէս արժանն է. պատշաճաբար. ըստ պիտոյից. *Բարւոք եւ պատշաճ ասացան առաջին բանքն. Իսիւք.: *Պարտ է յոյժ մտածութեամբ փորձել, առ ո՞ր իւրաքանչիւր ոք պատշաճ ունի (զինքն). Բրս. հց.: *Անձնեայքն եւ բարեձեւ ըստ պատշաճի: Ըստ պատշաճի ջերմապէս ապաշխարեսցէ: Ըստ պատշաճի վիճակել զիշխանս եւ զդատաւորս. Խոր. ՟Բ. 54: Վրք. հց. ՟Բ: Մխ. առակ.: *Զոր գիտեմ հանդիպել ըստ ոչ պատշաճի. Ածաբ. ժղ.: *Հաւատասցեն ըստ իւրաքանչիւր պատշաճից: Տե՜ս ո՜րպէս ըստ պիտոյիցն եւ ըստ պատշնճիցն միշտ տնօրինէ զվարդապետութիւնսն. Սեբեր. ՟Գ: Նանայ. ՟Ե: դիմազ. ՊԱՏՇԱ՜Ճ Է. դիմազ. ՊԱՐՏ ԵՒ ՊԱՏՇԱՃ Է. Անկ է. արժան է. ... *Ոչ էր պարտ եւ պատշաճ. ՟Բ. Մակ. ՟Դ. 19: *Ինձ անկ է հայրենի իշխանութիւնն ... (եւ միւսն) ասէր. ինձ պատշաճ է. Եւս. քր. ՟Ա: *Յոչինչ դառնալ եւ դարձուցանել չէ պատշաճ. Եզնիկ.: *Ցուցանէ եթէ ʼի վերայ Յովբայ պատշաճ են ասացեալքն. Իսիւք.: ՄԱՐԹ ՈՒ ՊԱՏՇԱՃ. (2-0225) Տ. ՄԱՐԹ, եւ ՊԱՏՇԱՃ. *Զիա՞րդ մարթ ու պատշաճ էր ʼի վերայ այլոց աղօթս առնել, որ ինքն ջուրբքն չեւ էր սրբեալ. Կոչ. ՟Գ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.