- ՊԷՏ
- (զպետ, ʼի պէտ.) NBH 2-0647 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 13c գ. Տ. պէտք. պիտոյք. *Մասն այնոցիկ՝ որ ʼի պէտ մարդկան պարգեւեսցան ʼի բնութենէս. Փիլ. լին. ՟Բ. 80: *Գայ ʼի յորդանան՝ տէրն առ իւր ծառայն՝ ʼի պէտ լուացման. Գանձ.: *Զի՞նչ է հանդերձեալն (ելանել յերուսաղեմ). այսինքն զիրս ճանապարհորդութեան եւ զպէտ առեալք. Ոսկ. գծ.: ՊԷՏ ԱՌՆԵԼ. Փոյթ առնել. հոգ եւ խնամ տանել. պէտ ընել .... *Պտղոմեոսն որ եւ եղբայրասէրն, պէտ արարեալ զամենայն ազգաց զմատեանս եւ զվէպսի ʼի յոյն լազու փոխարկել. Խոր. ՟Ա. 1: *Կամ ʼի գեհենէն երկիր, կամ զարքայութենէն պէտ արա. Սեբեր. ՟Թ: *Լցաւ աւարաւ, զոր նոքա ոչ կարացին պէտ առնել, այլ ʼի ցրտոյն վարանսն էին. Լաստ. ՟Դ: դիմազ. ՊԷՏ Է. եղեւ դիմազ. Պիտոյ է. պետք է. ... *Ուր զմեղս թողուլ պէտ եւ ժամանակ է, հեզութիւն յառաջեսցէ. Ոսկ. գծ.: *Բազում անգամ չէ պէտ մեկնել. Նար. երգ.: *Հասումն գիտութեան, որում պէտ եղեւ գոլ արուեստից սկիզբն. Փիլ. լիւս.: *Պողոս չասաց թէ չեմ կարօտ աղօթից. եւ դու ասես թէ չեն ինչ ինձ պէտ աղօթք. Ոսկ. ՟ա. թես.: Կամ որպէս փոյթ է. *Ինձ ոչ է փոյթ զայնմանէ ... ինձ ոչ է պէտ զայնմանէ. Ագաթ.: ՊԷՏ ԼԻՆԵԼ. որպէս Փութալ. աճապարել. *Ասաց, եղիցին երկինք եւ երկիր. եւ անդէն պէտ եղեալ շեշտակի գոյացան հանդերձ ամենայն զարդուք. Սանահն.: ՈՐՉԱՓ ՊԷՏ. իբրու՝ Որչափ կամք իցեն կամ ցորչափ պիտոյ թուեսցի. *Որչափ պէտ ժամանակս յամիջիր անգʼʼ . յն. որչափ ժամանակ կամիս. Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ծ՟Է: ՊԷՏ (2-0503) Տ. Ո 2. Ո՛ ԵՒ ՊԷՏ. կամ Ո՛ ԵՒ ՊԷՏ ՈՔ. Ո՛ ոք եւ իցէ. ո՛ ոք եւ դիպեսցի. տե՛ս եւ ումպէտ. *Ո՛չ զո՛ եւ պէտ թարգմանս յուզել եւ նստուցանել, զի ի բաց բարձցեն ի գրենոյն՝ զո՛ր բան կամիցին, եւ յաւելցեն՝ զոր ախորժեսցեն. Ղեւոնդ. *Զնոսա (զարտաքին զոհս) ո՛ եւ պէտ իսկ ոք կարէ մատուցանել, եւ զսոսա (զներքինս) սակաւք. որչափ քան զոչխար լաւ է մարդ, նոյնչափ քան զնա այս պատարագ. Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա: ա. ՊԷՏ (2-0549) ա. Տ. ՈՒՄՊԷՏ. ՈՒՄ ԵՒ ՊԷՏ. 4
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.