- ՊԻՂԾ
- (պղծոյ, կամ պղծի. ծոց.) NBH 2-0648 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 13c ա. ՊԻՂԾ (գրի եւ ՊԵՂԾ, եւ ՊԻՒՂԾ). ἁκάθαρτος , ἁνόσιος, βέβηλος, βδέλιγμα, μιαρός, κοινός immundus, impurus, foedus, abominandus, profanus, communis. Անսուրբ. գարշ. զազիր. աղտեղի. խառնակ ըստ խտրանաց հրէից. միւրտտար, նափաք, մէքրուհ. որպէս Պիղծ ըստ խտրանաց, ասի. *Որ մերձեսցի ʼի պիղծ ինչ, կամ ʼի մեռելոտիս անասնոց պղծոց, կամ ʼի մեռելոտիս սողնոց պղծոց: Զատել ʼի մէջ սրբոց եւ պղծոց: Ի բարին եւ ʼի չարն, ʼի սրբումն եւ ʼի պղծում: Ոչ եմուտ ʼի բերան իմ ամենայն միս պիղծ. եւ այլն: Ի սոյն բերի ասելն. *Ոչ կայ հաց պիղծ ՟Ը ձեռամբ իմովʼʼ . (այսինքն հասարակ հաց, այլ հաց սրբութեան նուիրեալ աստծոյ վասն քահանայից. ՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 4: *Ոչ ինչ է պիղծ նովաւ. բայց այնմ՝ որ համարիցի ոք ինչ պիղծ, նմա է պիղծ. Հռ. ՟Ծ՟Դ. 14: ՊԻՂԾ ասի տիրապէս Անսուրբն առաջի աստուծոյ. որպէս մեղաւորն, եւ մեղքն. եւ Որ ինչ միանգամ ըստ ինքեան է գարշելի. *Պիղծ է առաջի տեառն ամենայն անօրէն: Պիղծ եւ անօրէն իշխանդ իսրայելի: Պիղծ՝ վատ արանց. Առակ. ՟Գ. 32: Օր. ՟Ժ՟Ը. 12: Եզեկ. ՟Ի՟Ա. 25: ՟Բ. Մակ. ՟Է. 36. եւ այլն: *Լաւագոյն ասեն ուրեմն քան զպիղծ արիանոսսն հրէայք. Կիւրղ. գանձ.: *Առ ʼի յանդիմանութիւն նեռինն պղծի: Մինչեւ պատկեր ʼի պղծին յանունն կանգնել: Ոչ ծանուցեալ պղծին յուդայի. Նար. յովէդ.: ՊԻՂԾ. որպէս Խարդախեալն ʼի դրամս. *Իբրեւ հմուտ սեղանաւոր՝ զօգտակարն ընդունի, եւ զանօգուտն խոտէ՝ իբրեւ զպիղծ դահեկան. Գէ. ես.: ՊԻՂԾ ԱՌՆԵԼ. βδελύσσομαι abominor. Գարշելի համարել. գարշիլ. տես եւ ՊՂԾԵԼ. *Զայր արիւնահեղ եւ զնենգաւոր պիղծ առնես դու տէր. Սղ. ՟Բ. 7: *Զբանս սուրբս՝ պիղծս արարին. Ամովս. ՟Է. 10:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.